Ջոնբենեթ Ռեմսիի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնբենեթ Ռեմսիի սպանություն
Դիմանկար

Ջոնբենեթ Պատրիսիա Ռեմսի (անգլ.՝ JonBenét Patricia Ramsey, ), ԱՄՆ-ի մանկական գեղեցկության մրցույթների հաղթող, որ սպանվել է 1996 թվականին 6 տարեկան հասակում։ Չնայած բազում տեսակետների և տարբերակների՝ Ռեմսիին սպանողը կամ սպանողները այդպես էլ չեն գտնվել։

Ծնվել է 1990 թվականի օգոստոսի 6-ին Ատլանտա քաղաքում, Ջորջիա նահանգ։ Ջոնբենեթը մասնակցել է մանկական գեղեցկության բազում մրցույթների, ստացել է հետևյալ տիտղոսները. Colorado State All-Star Kids Cover Girl, America’s Royal Miss, Little Miss Charlevoix, National Tiny Miss Beauty, Little Miss Colorado, Little Miss Christmas[1]:

1996 թվականին Ռեմսիի ընտանիքը ապրում էր Բոուլդեր քաղաքում (Կոլորադո նահանգ)։ Աղջկա հայրը՝ Ջոն Ռեմսին, զբաղվում էր ծրագրային ապահովման տեղաբաշխմամբ, իսկ մայրը՝ Պատրիսիան, եղել է «Միսս Վիրջինա» և «Միսս Ամերիկա» տիտղոսակիր, հետևում էր Ջոնբենեթին և նրա ավագ եղբորը՝ Բըրքին (Burke)[1][2][3]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի դեկտեմբերի 26-ին Պատրիսիա Ռեմսին ոստիկանությանը հայտնեց, որ իր տանը գրություն է գտել՝ իբր առևանգված դստեր 118 հազար դոլար փրկագնի պահանջով։ Շուտով Ռեմսին և իր ընկերները, որ շրջում էին տնով, նկուղում հայտնաբերեցին Ջոնբենեթի մարմինը։ Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ աղջկան գանգի վնասվածքներ է հասցվել, նրան խեղդել են գարոտի օգնությամբ և, հավանաբար, սեռական բռնության են ենթարկել։ Ջոնբենեթի ներքնազգեստի վրա արյան հետքեր են հայտնաբերվել, որ պատկանել անհայտ անձի, որ հետո պարզվել է, տղամարդ է եղել[2][3][4][5][6]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնբենեթի սպանությունը 1990-ական թվականներին ԱՄՆ-ի ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը դարձավ։ Հետաքննությունը երկար ժամանակ որոշակի արդյունքների չէր կարողանում հասնել։ Հիմնական կասկածյալների թվում էին աղջկա ծնողները։ Սպանությունն ուղեկցվում էր բազմաթիվ շշուկներով և կասկածանքներով[2][3][4][5][6][7][8]։ 2005 թվականին գենետիկ փորձաքննությունը պարզեց, որ զոհի ներքնազգեստի արյունը չէր պատկանում ծնողներին։ Նաև համընկնումներ չգտնվեցին ԱՄՆ Հետաքննությունների ազգային բյուրոյի տվյալների բազայում[2][3]։

Ջոնբենեթի մահվանից հետո Ռեմսի ամուսինները որդու հետ տեղափոխվեցին Միչիգան նահանգի հյուսիսում գտնվող Շառլևուա փոքրիկ քաղաք[3][5]։ 2006 թվականի հունիսի 24-ին Պատրիսիա Ռեմսին մահացավ ձվարանների քաղցկեղից, որն իր մոտ հայտնաբերվել էր դեռ 1993 թվականին[2]։ Նույն թվականի օգոստոսին գտնվեց Ջոնբենեթի սպանության մեջ կասկածվող ևս մեկ անձ՝ Ջոն Մարկ Կառը[2][5][6][7][9], որը հետագայում արդարացվեց[10][11][12]։

2010 թվականի հոկտեմբերին գործը կրկին բացվեց, անցկացվեցին նոր հարցումներ, ինչպես նաև ԴՆԹ-ի փորձաքննություն՝ նորագույն մեթոդների օգտագործմամբ[13]։

2013 թվականի հոկտեմբերի 25-ին նոր փաստաթղթեր հայտնվեցին, որ ցույց էին տալիս, որ 1999 թվականին մեծ ժյուրին գործի փաստաթղթերը բավարար է համարել ծնողներին իրենց դստեր սպանության մեջ մեղադրելու համար, սակայն այդ ժամանակվա դատախազ Ալեքս Հանթերը հրաժարվել էր ստորագրել մեղադրական եզրակացությունը՝ փաստերը անբավարար համարելով[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 JonBenet Ramsey Profile. — NNDB.com
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Christopher Beam. The JonBenet Ramsey Murder. — Slate, 17.08.2006
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 JonBenet: DNA Rules Out Parents. — CBS News, 26.03.2005
  4. 4,0 4,1 Justice for JonBenet? — CNN
  5. 5,0 5,1 5,2 5,3 Suspect arrested in JonBenet Ramsey case. — CNN, 17.08.2006
  6. 6,0 6,1 6,2 Hoda Kotb. Who killed JonBenet? — NBC News, 28.08.2006
  7. 7,0 7,1 Catherine Tsai. Suspect Arrested in JonBenet Ramsey Case. — The Washington Post, 17.08.2006
  8. Tony Allen-Mills. Scrawl may link suspect to killing. — The Sunday Times, 20.08.2006
  9. Police make arrest in JonBenet Ramsey murder: report. — Reuters, 16.08.2006
  10. No DNA match, no JonBenet charges. — CNN, 28.08.2006
  11. John Mark Karr Profile. — NNDB.com
  12. Neal Karlinsky; Mary Kate Burke. Does Karr Believe He Did It? — ABC News, 30.08.2006
  13. JonBenet Ramsey murder case reopened
  14. JonBenet Ramsey grand jury voted to indict parents in 1999, but DA refused to prosecute