Կասկածյալ
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կասկածյալ, անձ, որին ձերբակալել են հանցագործության կատարման կասկածով կամ որի նկատմամբ, նախքան մեղադրանք առաջադրելը, ընտրել են խափանման միջոց։
Կասկածյալի նկատմամբ խափանման միջոց կիրառվում է որպես բացառություն և հանվում է, եթե սահմանված որոշակի ժամանակահատվածում (օրինակ՝ 10 օրվա ընթացքում) մեղադրանք չի առաջադրվում։
Կասկածյալին պարտավոր են հարցաքննել ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ անց։ Կասկածյալն իրավունք ունի իմանալ, թե ինչ հանցագործության մեջ են կասկածում իրեն, բացարկ հայտնել քննություն կատարող անձի, թարգմանի դեմ, բացատրություն տալ, ներկայացնել ապացույցներ և այլն։
Մեղադրանք առաջադրելու պահից Կասկածյալը դառնում է մեղադրյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |