Թարսիս նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարսիս նահանգը, պատկերված են Օլիմպոս լեռը և Ասկրիաուս Սիրամարգի և Ասրիա հրաբուխները

Թարսիս նահանգ (Tharsis)[1], Թարսիս, Մարսի շրջան, որը իրենից ներկայացնում է հսկայական հրաբխային սարավանդ, որը գտնվում է Մարիների հովիտներից արևմուտք, հասարակածի շրջանում։

Այս շրջանում առանձնացնում են Թարսիսի գմբեթը կամ սարահարթը (Tharsis Bulge), ինչպես նաև Թարսիսի իջվածքը, որը մասնակիորեն շրջապատում է գմբեթը։ Բարձրությունների տարբերությունը, հաշվի չառնելով հրաբուխների բարձրությունը, կազմում է 10 կմ։ Ամբողջ սարավանդի մակերեսը կազմում է 30 միլիոն կմ²։ Ենթադրվում է, որ Թարսիսը առաջացել է մագմայի բարձրացման հետևանքով (mantle plume)։

Թարսիսի նահանգում է գտնվում Արեգակնային համակարգում ամենամեծ հրաբուխները (հանգած)՝ Օլիմպոս լեռը, Ասկրիաուս լեռը, Սիրամարգի լեռը, Արսիա լեռը, բոլորը միասին նրանք հայտնի են նաև, որպես «Թարսիսի լեռներ»։ Այստեղ է գտնվում նաև յուրահատուկ վահանաձև հրաբուխ Ալբան։ Ամենայն հավանականությամբ, այն ժայթքել է չափազանց հեղհեղուկ լավա, որը լայնորեն տարածվել է և ձևավորել ոչ թե լեռ, այլ «վահանաձև» բարձրավանդակ փոքր թեքությամբ ստորոտներով։

Թարսիսի գմբեթը, իր հսկայական չափերի շնորհիվ, ունի զգալի ազդեցություն ամբողջ Մարսի երկրաբանության վրա։ Մոլորակի հակադարձ կողմում տեղակայված է ավելի փոքր գմբեթ՝ Արաբիան, որը կարող էր առաջանալ Թարսիսի գրավիտացիոն ազդեցության հետևանքով (այնպես, ինչպես Լուսնի ազդեցությունը հանգեցնում է Երկրի հակառակ կողմում մակընթացությունների)։ Թարսիսի նահանգում տեղի ունեցած մագմայի հսկայական քանակների ելքի արդյունքում մթնոլորտ է արտամղվել մեծ քանակությամբ ածխաթթու գազ և ջրային գոլորշի։ Գնահատականներից մեկի համաձայն, այս քանակը պետք է բավարար լիներ, որպեսզի առաջանար 1,5 բար մթնոլորտ և 150 մետր խորությամբ համընդհանուր ջրի շերտ։ Սա խոսում է վաղ ժամանակաշրջանում «խոնավ և տաք Մարսի» վարկածի օգտին։

Թարսիսում հայտնաբերվել են մի քանի անսովոր խորը «ջրհորներ»։ Նրանցից մեկը ունի ոչ պակաս քան 178 մետր խորություն (դատելով նրա լուսավորված պատից, հատակը չի երևում)։ Այսպիսի ջրհորները կարող էին առաջանալ այն պատճառով, որ չափազանց տաք լավան այրել է մակերևույթի տակ մեծ դատարկություններ։ Այս գոյացությունների եզրերի սուրությունը խոսում է նրանց համեմատաբար երիտասարդ լինելու մասին[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]