Էսկիշեհիր (Շապին Գարահիսարի գավառ)
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Էսկիշեհիր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ |
Այլ անվանումներ | Էսկիշահար, Էսկիշահիր, Էսկիշեհր, Էսքիշեհիր, Հին Քաղաք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Էսկիշեհիր, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 20 տուն, իսկ 1915 թվականին՝ 75 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսկիշեհիրն ուներ Ս. Մինաս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի, որը կառուցված էր 1272 թվականին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ 1915 թվականի նախօրյակին սովորում էին 25 սաներ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսկիշեհիրում է ծնվել բանասեր-պատմաբան Հ. Անանյանը (1904-?) և նկարիչ Հակոբ Առատը (1913-?)[2]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 355
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 77)։ |