Էդվարդ Նորթոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդվարդ Նորթոն | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 183 սմ | ||||
Ծնվել է | օգոստոսի 18, 1969 (55 տարեկան) | ||||
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ | ||||
Կրթություն | Wilde Lake High School? (1987), Եյլի համալսարան (1991), Էզրա Սթայլզ քոլեջ և Եյլի քոլեջ | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Ազգություն | ԱՄՆ | ||||
Կրոն | ագնոստիցիզմ[1] | ||||
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Օպերատոր, Մոնտաժոր | ||||
Ակտիվ շրջան | 1989–այժմ | ||||
Ժանրեր | Թրիլեր, Դրամա, Քրեական | ||||
Ընտրանի | "Երկնային արքայություն", "Իլյուզիոնիստ" | ||||
Ծնողներ | հայր՝ Edward Mower Norton Jr.?, մայր՝ Lydia Robinson Rouse? | ||||
Ամուսին(ներ) | Շոնա Ռոբերթսոն | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
Անդամություն | Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան | ||||
|
Էդվարդ Հարիսոն Նորթոն (անգլ.՝ Edward Harrison Norton, օգոստոսի 18, 1969[2][3], Բոստոն, ԱՄՆ[4][5]), ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ), բայց մեծացել է Կոլումբիա քաղաքում (Մերիլենդ նահանգ)։ Հինգ տարեկանում Էդվարդը հետաքրքրվեց թատրոնով։ Շուտով սկսեց սովորել Կոլումբիայի թատրոնական արվեստի դպրոցում և առաջին անգամ բարձրացավ բեմ ութ տարեկանում։ Ավարտել է Ուայլդ Լեյքի ավագ դպրոցը 1985 թվականին, այնուհետև՝ Յեյլի համալսարանը 1991 թվականին պատմության բակալավրի աստիճանով։ Յելում Նորթոնը շարունակում էր զբաղվել թատրոնով։ Դերասան Ռոն Լիվինգստոնը նրա համակուրսեցին էր։ Էդվարդը ուսումնասիրում էր ճապոներենը և հաճախում NOVA Group անգլերենի հանրաճանաչ դպրոցը։ Դիպլոմը ստանալուն պես նա մեկնում է Ճապոնիա, որտեղ աշխատում է իր պապի Enterprise Foundation ընկերությունում։ Եվ միայն մի քանի տարի անց՝ 1994 թվականին, վերադառնալով Նյու Յորք՝ Էդվարդը որոշում է հրաժարվել սովորական աշխատանքից և լիովին տրվել դերասանական կարիերային։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատելով որպես մատուցող՝ Նորթոնը խաղում էր Նյու Յորքի թատրոնի մի քանի բեմերում և արդյունքում ընդունվեց New York Signature Theater Company ընկերություն, որի տնօրենների խորհրդի անդամն է այժմ հանդիսանում։ Նրա առաջին դերը կինոյում «Սկզբնական վախ» ֆիլմն էր, որտեղ նա խաղաց ձերբակալված երիտասարդ սոցիոպատի։ Այս դերի համար նա ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը և առաջադրվեց «Օսկար»-ի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Հետագայում նա ևս մեկ անգամ առաջադրվեց «Օսկար»-ի որպես լավագույն դերասան «Ամերիկյան պատմություն Իքս» ֆիլմի համար, իսկ Չակ Պալանիկի վեպի էկրանացմանը՝ «Մարտական ակումբ» ֆիլմին մասնակցելու համար Նորթոնը չառաջադրվեց ոչ մի լուրջ կինոմրցանակի, սակայն այդ ֆիլմի շնորհիվ նա դարձավ աշխարհահռչակ։ Նա խաղացել է ինքն իրեն փորձնական կատակերգական «Ստելլա» հեռուստասերիալում։ Արժանացել է կինոքննադատների գոհությանը «Երկնային արքայություն» ֆիլմում խաղացած բորոտ թագավորի դերի համար։ 2000 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Պահպանելով հավատը» կատակերգությունը։ Իր խաղով 2006 թվականի «Իլյուզիոնիստ» ֆիլմում նա կրկին արժանացավ քննադատների դրական արձագանքներին։ 2008 թվականին խաղաց Բրյուս Բենների դերը «Անհավանական Հալկ» ֆիլմում։ Նորթոնին առաջարկեցին վերադառնալ դերին «Վրիժառուները» ֆիլմում, բայց ինքը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, և նրան փոխարինեց Մարկ Ռուֆալոն։ Նա սերտ հարաբերությունների մեջ է եղել դերասանուհիներ Սալմա Հայեկի, Դրյու Բերիմորի և Քորտնի Լավի հետ։ Վերջինիս Hole խմբում նա հանդես է եկել որպես կիթառիստ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը | Հայերեն անվանումը | Դերը |
---|---|---|---|
1996 | Primal Fear | Սկզբնական վախ | Աարոն Ստեմփլեր |
1996 | The People vs. Larry Flynt | Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի | Ալան Այզեքման |
1996 | Everyone Says I Love You | Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ | Հոլդեն Սպենս |
1998 | Rounders | Խաղանենգները | Լեստեր Մյորֆի |
1998 | American History X | Ամերիկյան պատմություն Իքս | Դերեկ Վինյարդ |
1999 | Fight Club | Մարտական ակումբ | պատմող |
2000 | Keeping the Faith | Պահպանելով հավատը | հայր Բրայան Ֆինն |
2000 | The Simpsons։ The Great Money Caper | Սիմփսոններ | Դևոն Բրեդլի |
2001 | The Score | Հաշիվը | Ջեք Թելլեր |
2002 | Death to Smoochy | Սպանել Սմուչիին | Շելդոն Մոփս / ռնգեղջյուր Սմուչի |
2002 | Frida | Ֆրիդա | Նելսոն Ռոքֆելլեր |
2002 | Red Dragon | Կարմիր վիշապ | Ուիլ Գրեհեմ |
2002 | 25th Hour | 25-րդ ժամ | Մոնթի Բրոգան |
2003 | The Italian Job | Գողություն իտալական ձևով | Սթիվ Ֆրազելլի |
2005 | Kingdom of Heaven | Երկնային արքայություն | արքա Բալդուին IV |
2005 | Down in the Valley | Դա պատահել է հովտում | Հարլան |
2006 | The Illusionist | Իլյուզիոնիստը | Այզենհայմ |
2006 | The Painted Veil | Նկարազարդ շղարշը | Ուոլթեր Ֆեյն |
2008 | The Incredible Hulk | Անհավանական Հալկ | Հալկ / Բրյուս Բեններ |
2008 | Pride and Glory | Հպարտություն և փառք | Ռայ Թեռնի |
2009 | The Invention of Lying | Ստի հայտնագործումը | ոստիկան |
2009 | Leaves of Grass | Խոտի տերևները | Բիլլ Քինքեյդ / Բրեդի Քինքեյդ |
2009 | Modern Family | Ամերիկյան ընտանիք | Իզի լա Ֆոնթեյն |
2010 | Stone | Ստոուն | Ստոուն |
2012 | Ward | Ուորդ | Ուորդ |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լրիվ անունը Էդվարդ Ջեյմս Հարիսոն Նորթոն Կրտսեր է։
- Էդվարդ Նորթոնը հրաշալի տիրապետում է ճապոներենին։
- Իր մտերիմ ընկերոջ՝ գրող Ստյուարթ Բլումբերգի և պրոդյուսեր Բիլլ Միգլիորի հետ միասին Նորթոնը հիմնել է «Class 5 Films» ընկերությունը։
- Հրաժարվել է շարքային Ռայանի դերից «Փրկելով շարքային Ռայանին» ֆիլմում։
- 2003 թվականին հռչակվել է տարվա միջազգային տղամարդ՝ ըստ «GQ» ամսագրի։
- Երեք երեխաներից ավագն է (քույր Մոլլի և եղբայր Ջեյմս)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Նորթոն» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1969 ծնունդներ
- Օգոստոսի 18 ծնունդներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ