Իլյուզիոնիստը (Ֆիլմ)
«Իլյուզիոնիստը» (անգլ.՝ The Illusionist), ռեժիսոր Նիլ Բյորգերի ֆիլմը[2], որի սյուժեն հիմնված է Սթիվեն Միլհաուզերի նովելի վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի հունվարին, «Սանդենս» կինոփառատոնին[3]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դար, Վիեննա, Ավստրիա[4]։ Իլյուզիոնիստ Էյզենհեյմին (Էդուարդ Նորթոն) հենց իր ելույթի ժամանակ ոստիկանները ձերբակալում են՝ կայսրության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով։ Էյզենհեյմի պատմությունը պատմում է նրան ձերբակալած տեսուչ Վալթեր Ուլը (Փոլ Ջամաթի)։
Երիտասարդ Էդուարդ Աբրամովիչը (հետո հայտնի «Էյզենհեյմ» կեղծանվամբ) մեծացել է աղքատ ընտանիքում։ Մի անգամ տղան հանդիպում է կախարդի (այդպիսին է նրա կախարդական ունակությունների լեգենդը), ով նրան նվիրում է իլյուզիոնիստի նվեր, իսկ հետո անհետանում է այն ծառի հետ, որի տակ նստած էր։ Էդուարդը սովորում է աննախադեպ հնարքներ և մի անգամ ընկնում է երիտասարդ դքսուհի Սոֆիա Ֆոն ՏԵշենի աչքով։ Երեխաները սիրահարվում են իրար։ Էդուարդը Սոֆյային պատմում է, որ պատրաստվում է գնալ Չինաստան, որտեղ ապրում է իլյուզիոնիստ, ով կարող է անհետացնել մի ամբողջ տուն։ Նրանց գտնում է պահակախումբը և տանում Սոֆիին, իսկ տղային սպառնում են, որ նրան կսպանեն, եթե նա ևս մեկ անգամ փորձի մոտենալ դքսուհուն։ Էդուարդը հավաքում է իրերը և լքում տունը։
Անցնում են տարիներ։ Վիեննայում հայտնվում է ոմն Էյզենհեյմը։ Իր առաջին ներկայացմանը նա ցույց է տալիս «Նարնջի ծառ» (որի ժամանակ ծառը աճում է հաշված վայրկյանների ընթացքում) և «Թիթեռներ» (թիթեռները հանդիսատեսին թաշկինակ են տանում) հնարքները։ Տեսարանը դիտելուց հետո տեսուչ Ուլը մոտենում է իլյուզիոնիստին և խնդրում բացահայտել իր հնարքների գաղտնիքը, քանի որ դրանք տպավորեցին տեսուչին։
Իլոզիոնիստի մասին նորությունը հասնում է թագաժառանգ Լեոպոլդին (Ռուֆուս Սյուել)։ Նա որոշում է գնալ Էյզենհեյմի հաջորդ ելույթին։ Ելույթի հնարքի համար նրան պետք էր կամավոր, և ցանկություն է հայտնում Լեոպոլդի հարսնացու դքսուհի Սոֆիա ֆոն Տեշենը (Ջոսիկա Բիլ)։ Նրան հագցնում են երկար վերարկու, որից հետո նա տեսնում է հայելու մեջ, թե ինչպես է ինչ-որ մեկը մոտենում մեջքից և սպանում իրեն (հետևում ոչ ոք չկար)։ Սոֆին կորցնում է գիտակցությունը, բայց Լեոպոլդը ուրախանում է հնարքից և խնդրում է Էյզենհայմին ելույթ ունենալ իր պալատում։
Հաջորդ օրը Էյզենհեյմը հանդիպում է Սոֆիին իր ծածկակառքում։ Նա ասում է, որ ճանաչել է իրեն։ Հետո իլյուզիոնիստը ուղևորվում է Լեոպոլդի պալատ։ Նրա առաջին հնարքները թագաժառանգի դուրը չեն գալիս, և նա խնդրում է Էյզենհեյմին ցույց տալ ավելի հետաքրքիր մի բան։ Հերոսը վերցնում է Լեոպոլդի սուրը և այն ուղղահայաց դնում հատակին, որից հետո խնդրում է նրան բարձրացնել։ Հյուրերից ոչ մեկ չի կարողանում դա անել։ Բոլորը հիացած էին հնարքով։ Հասնում է Լեոպոլդի հերթը։ Նրան հաջողվում է դժվարությամբ բարձրացնել այն (հասկանալի է, որ դրանում խառնված էր Էյզենհեյմի օգնությունը)։ Զայրացած իրեն ծաղրելու փորձից՝ թագաժառանգը տեսուչին հրամայում է դադարեցնել նրա ներկայացումները։ Էյզենհեյմը լքում է պալատը, բայց Սոֆիան հասնում է նրան։ Նա ասում է, որ Լեոպոլդը նրան դա չի ների։ Իլյուզիոնիստը նրան հարցնում է, թե ինչու է նա այդքան վախենում նրա համար, ինչից հետո հերոսները համբուրվում են։
Նրանք սեքսով են զբաղվում։ Աղջիկը ասում է Էյզենհեյմին, որ դժգոհ է Լեոպոլդի հետ ապրած կյանքից, և նախընտրում է փախչել նրա հետ։ Էյզենհեյմը խոստանում է պլան մշակել և խնդրում Սոֆիին զգույշ լինել (Լեոպոլդը մի անգամ սպանել է իր սիրելիին, երբ հասկացել է, որ նա խաբում է իրեն)։
Հաջորդ օրը Էյզենհեյմը գնում է գնացքի տոմսեր, որ Սոֆիի հետ հեռանա, և պայմանավորվում է նրա հետ հանդիպման մասին։ Երեկոյան աղջիկը պատրաստվում է փախչել Լեոպոլդի պալատից, բայց հարբած թագաժառանգը բռնում է նրան ախոռում, լսվում են նրա բղավոցները, սակայն վիրավոր Սոֆիին հաջողվում է ձիով փախչել։ Էյզենհեյմը չի սպասում նրան և հասկանում է, որ ինչ-որ վատ բան է պատահել։ Առավոտյան նա փողոցում գտնում է Սոֆիի ձիուն՝ պարանոցին արյունոտ բծով։ Ոստիկանությունը տեսուչ Վալթեր Ուլի գլխավորությամբ ուղարկվում է դքսուհուն փնտրելու։ Նրանց հետ գնում է նաև Էյզենհեյմը։ Անտառային լճում նրանք տեսնում են մահացած մարմին։ Էյզենհեյմը լողում է ավելի մոտ. դա Սոֆիի դիակն էր՝ պարանոցին խորը վերքով։ Ֆոն Տեշեն ընտանիքի բժիշկը հաստատում է, որ աղջիկը մեռած է։ Ուլը ցանկանում է ուսումնասիրել սպանվածի մարմինը, բայց բժիշկը արգելում է նրան։
Էյզենհեյմը հուսահատվում է։ Նա հեռացնում է իր անտրեպրենյորին և վարձում ասիացի օգնականների։ Նա դադարում է ելույթ ունենալ որոշ ժամանակ, բայց շուտով նորից վերադառնում է։ Իր ներկայացման մեջ նա հոգևոր սեանս է ցուցադրում, որտեղ հայտնվում է հանգուցյալ տղայի հոգին։ Այս հնարքը զարմացնում է հանրությանը, այդ թվում տեսուչ Ուլին։ Գիշերը Վալթերը իր ուղեկիցների հետ միասին տեսնում է, թե ինչպես է ուրվական տղան թափառում քաղաքի փողոցներում։ Տեսուչը որոշում է իմանալ հնարքի գաղտնիքը, սակայն ասիացիները հրաժարվում են նրան բացահայտել գաղտնիքը և նրան դռնից դուրս են նետում։ Շուտով նա իմանում է, որ ամենայն հավանականությամբ, Էյզենհեյմը օգտագործում է նորագույն սարք, հոլոգրաֆիկ պրոյեկտորի նման մի բան։
Սակայն հաջորդ ելույթը փոխում է Ուլի վերաբերմունքը Էյզենհեյմի նկատմամբ։ Էյզենհեյմը վկայակոչում է մահացած Սոֆիի հոգին, և որոշ հեռուստադիտողներ փորձում են նրանից պարզել, թե արդյո՞ք թագաժառանգ Լեոպոլդն է նրան սպանել։ Ելույթից հետո Վալթերը Էյզենհեյմին ասում է, որ այլևս այդպիսի հնարքներ չցուցադրի։ Տեսուչից իմանալով հնարքի մասին, թագաժառանգը այլ զգեստով հայտնվում է հաջորդ ներկայացմանը։ Նրա մոտ Էյզենհեյմը կրկին կանչում է Սոֆիի հոգին և շատ հանդիսատեսներ կրկին սկսում են բղավել, որ մարդասպանը թագաժառանգն է։ Լեոպոլդը հասկանում է, որ եթե նրան մարդասպան ճանաչեն, նա չի կարողանա գրավել Ավստրիայի գահը, և հրամայում է Վալթեր Ուլին անհապաղ ձերբակալել բոլոր նրանց , ովքեր նրան կհամարեն մարդասպան։ Վալթեր Ուլը Լեոպոլդի հրամանով ձերբակալում է Էյզենհեյմին հենց ելույթի ժամանակ (կրկնվում է ֆիլմի սկզբի տեսարանը)։
Ոստիկանական բաժանմունքում Վալթերը Էյզենհեյմին ասում է, որ չի ուզում նրան ձերբակալել, քանի որ նրա երկրպագուն է։ Այդ պահին իլյուզիոնիստի աջակիցների ամբոխը մոտենում է շենքին, պահանջելով, որ ոստիկանությունը նրան բաց թողնի։ Հերոսը դուրս է գալիս պատշգամբ և ասում, որ այդ բոլորը հնարքներ են, ոչ թե հոգիների կանչում։ Ժողովուրդը հանդարտվում է և հեռանում։
Էյզենհեյմը իր ելույթին հրավիրում է իր աշխատանքից հեռացված օգնականին և ներողություն խնդրում՝ խոստանալով ելույթից ստացված ողջ հասույթը։ Նա կրկին կանչում է Սոֆիի հոգին, իսկ ելույթից հետո անհետանում է։ Ինքը՝ տեսուչ Վալթեր Ուլը սկսում է հավատալ, որ Սոֆիին թագաժառանգն է սպանել։ Նա սկսում է հետաքննությունը և հասկանում, որ բոլոր հետքերը տանում են դեպի Լեոպոլդը։ Լեոպոլդը հասկանում է, որ Վալթերը բացահայտել է իրեն, և պատրաստվում է սպանել տեսուչին, սակայն Ուլը Լեոպոլդին հայտնում է, որ արդեն դիմել էր «բարձրագույն իշխանությանը», և արքայական պահակախումբը ժամանում է ամրոց Լեոպոլդին ձերբակալելու համար, բայց Լեոպոլդը ինքնասպանություն է գործում։
Հաջորդ օրը Ուլը ծանրոց է ստանում Էյզենհեյմից, որում «Նարջի ծառ» հնարքի նկարագրությունների գիրքն էր։ Տեսուչը հիշում է բոլոր բանալի իրադարձությունները և հասկանում, որ Էյզենհեյմը և Սոֆին ամեն բան կեղծել են. Էյզենհեյմի հետ միասին նրանք քնեցրել են թագաժառանգին, Սոֆին սպի է նկարել պարանոցին, իսկ Տեշինների ընտանեկան բժիշկը Սոֆիի և Էյզենհեյմի հետ պայմանավոված է եղել։
Էյզենհեյմը մեկնում է գնացքով։ Գեղեցիկ ալպիական համայնապատկերի ֆոնին նա գնում է անտառային տնակ, որտեղ նրան սպասում է Սոֆին։ Սիրահարները կրկին հանդիպում ու համբուրվում են։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Էդվարդ Նորթոն | Էյզենհեյմ |
Փոլ Ջամատի | Ոստիկանական տեսուչ Վալթեր Ուլ |
Ջեսիկա Բիլ | Դքսուհի Սոֆիա Ֆոն Տեշին |
Ռուֆուս Սյուել | Արքայազն Լեոպոլդ |
Էլեաոնոր Թոմլինսոն | երիտասարդ Սոֆի |
Աարոն Թեյլոր-Ջոնսոն | երիտասարդ Էդուարդ |
Մի քանի տեսարաններ կտրվել են ֆիլմից, ներառյալ Քեյ Ռոբիի մասնակցությամբ տեսարանը։
Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ավստրիայում, ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Չեխիայում։ Վիեննա քաղաքը, որտեղ տեղի են ունեցել հիմնական գործողությունները, նկարահանվել են չեխական Տաբոր և Պրահա քաղաքներում։ Գյուղը, որտեղ մեծացել է Էյզենհեյմը, նկարահանվել է Չեսկի-Կրումլովում։ Արքայազն Լեոպոլդի կալվածքը Կոնոպիշտե ամրոցն է, տեղակայված Բենեշովի մոտ, որտեղ ապրել է Ֆրանց Ֆերդինանտը։ Ֆիլմի մյուս դրվագները նկարահանվել են Պրահայի «Բարանդով» կինոընկերությունում:
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իլյուզիոնիստը | |
---|---|
Թողարկված | ապրիլի 27, 2006 և 2006 |
Ժանր | դրամա, ֆենթեզի ֆիլմ, միստիկա, մելոդրամա, թրիլեր[1], ռոմանտիկ ֆիլմ, միստիկ ֆիլմ[1] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Տևողություն | 110 րոպե |
Պրոդյուսեր | Բրայեն Կոպպելման, Դեյվիդ Լեվիեն, Քեթի Շուլման և Բոբ Յարի |
"Original Motion Picture Soundtrack Illusionist" | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «"The Illusionist"» | 2:24 | |||||||
2. | «"Do You Know Me"» | 2:48 | |||||||
3. | «"Chance Encounter" –» | 3:23 | |||||||
4. | «"The Locket"» | 2:54 | |||||||
5. | «"The Orange Tree"» | 1:47 | |||||||
6. | «"The Mirror"» | 1:27 | |||||||
7. | «"Wish I Would See You Again"» | 1:26 | |||||||
8. | «"The Sword"» | 0:36 | |||||||
9. | «"Meeting In The Carriage"» | 1:09 | |||||||
10. | «"Sophie"» | 2:50 | |||||||
11. | «"The Secret Plot"» | 2:53 | |||||||
12. | «"Sophie's Ride To The Castle"» | 2:05 | |||||||
13. | «"The Accident"» | 1:30 | |||||||
14. | «"The New Theater"» | 1:39 | |||||||
15. | «"Frankel Appears"» | 3:26 | |||||||
16. | «"A Shout From The Crowd"» | 2:02 | |||||||
17. | «"Eisenheim Disappears"» | 2:07 | |||||||
18. | «"The Search"» | 3:00 | |||||||
19. | «"The Missing Gem"» | 3:03 | |||||||
20. | «"The Chase"» | 4:11 | |||||||
21. | «"Life In The Mountains"» | 4:31 |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժապավենը առաջադրվել է «Օսկար»-ի մրցանակի լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Ֆիլմի օպերատոր Դիք Փոլը պարգևատրվել է «Արծաթե գորտ» մրցանակով։ Էդուարդ Նորթոնը ստացել է մրցանակ Սան Դիեգոյի կինոքննադատներից (նաև «Ներկված քող» և «Դա տեղի է ունեցել հովիտում» ֆիլմերի համար)։ Կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասը պարգևատրվել է BFCA Award-ով 2007 թվականին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանալի-հնարքները («Նարնջի ծառ» և «Թիթեռներ») հորինել է 19-րդ դարի հայտնի իլյուզիոնիստ Ռոբեր-Ուդենը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ (ռուսերեն) «Иллюзионист» (The Illusionist, 2005), https://www.kinopoisk.ru/film/102198/, վերցված է 2020-04-08
- ↑ «Иллюзионист — дата выхода в России и других странах»։ КиноПоиск (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-08
- ↑ «Ой!»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2020-04-08(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Иллюзионист»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Иллюзионист»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- 21-րդ դարի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Չեխական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ