Եգյանա Ախունդովա
Եգյանա Ախունդովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1960 (64 տարեկան) Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահարուհի, մանկավարժ և ուսուցչուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ |
Եգյանա Ասքեր ղիզի Ախունդովա (ադրբ.՝ Yeganə Əsgər qızı Axundova, մայիսի 22, 1960, Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար, կոմպոզիտոր և ուսուցիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2012)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգյանա Ախունդովան ծնվել է 1960 թվականի մայիսի 22-ին Շաքիում։ 1983 թվականին ավարտել է Ու. Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիան (ներկա Բաքվի երաժշտական ակադեմիա)։ 1985 թվականին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նաումովի դասարանում[2]։
Ախունդովայի երգացանկը ներառում է տարբեր ոճերի և դարաշրջանների երաժշտություն (Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ֆրեդերիկ Շոպեն, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ, Կլոդ Դեբյուսի, Ֆրանսիս Պուլենկ, Սերգեյ Ռախմանինով, Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ և այլք), ներառյալ ադրբեջանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ուզեիր Հաջիբեկով, Կարա Կարաև, Ֆիքրեթ Ամիրով, Սոլթան Հաջիբեկով, Արիֆ Մելիքով և այլք)։ Նա ելույթ է ունեցել Բուդապեշտի «Duna Palota» (Հունգարիա), «Royal Filarmonic» (Մեծ Բրիտանիա), Ստամբուլի (Թուրքիա) Իսրայելի, Յոհանեսբուրգի, Վիեննայի պալատի և այլ նվագախմբերի հետ[3]։
1984 թվականից աշխատում է Ադրբեջանի կոնսերվատորիայում՝ որպես դաշնամուրի մասնագիտության ուսուցիչ, 2003 թվականից՝ դոցենտ, 2005 թվականից՝ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, 2009 թվականից՝ պրոֆեսոր[4]։