Jump to content

Դիցաբանական հիբրիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր:ابو الهول المصري.jpg
Սֆինքսը՝ Գիզայում: Երկրի վրա պահպանված ամենահին մոնումենտալ քանդակ, մ.թ.ա 2575-2465թթ.:

Դիցաբանական հիբրիդներ[1], երկձև, բազմաձև[2][3] արարածներ, որոնք առասպելների, հեքիաթների, լեգենդների գործող անձինք են, իրենց կերպարում ընդգրկում են տարբեր արարածների բնորոշ գծեր[4]։ Հայտնի են գրեթե բոլոր հին և ավանդական մշակույթներում[5][6][7]։ Պոլիմորֆ (բազմաձև) կերպարներում մարդկային ֆանտազիան միավորել է կենդանիների կարևոր գծեր՝ ստեղծելով բազմաթիվ երևակայական արարածներ։ Այդպիսի արարածների բնակատեղին նշմարվում է դժվարամատչելի, քաղաքակրթությունից հեռու վայրերում՝ անապատներ, սարերի գագաթներ, անտառներ, ծովեր և այլն[4][8]։

Դիցաբանությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու գլխով և թևավոր ցլի մարմնով ասորեկան լամասու, որը հայտնի են նաև շեդու անունով: Արձանը գտնվում է Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտում, նոր-ասորական շրջան, մոտ մ.թ.ա. 721-705 թվականներ:

Կես-մարդ կես-կենդանիների նկարները հաճախ հանդիպում են նախնադարյան ժողովուրդների մշակույթներում[9]։ Միջագետքում ստեղծվել են շատ պոլիմորֆ կենդանիներ։ Դրանց ստեղծման համար հաճախ օգտագործվել են՝ առյուծի գլուխը կամ ճիրանը, թունավոր օձերի գլուխը կամ պոչը, գիշատիչ թռչունների տարբեր ատրիբուտներ։ Միջագետքյան դիցաբանության մեջ հայտնի են առյուծի և գիշատիչ թռչնի, այլ կենդանու և մարդու հիբրիդներ։ Առկա են նաև թևեր ունեցող կենտավրոսների պատկերներ։ Պալիմորֆ արարածների համար՝ ովքեր քայլել են 2 կամ 4 ոտքի վրա, գոյություն են ունեցել տարանջատման տարբեր տերմրմիններ։ Հին Եգիպտոսում եղել են՝ մարդու գլխով առյուծի (երբեմն՝ բազեի կամ խոյի) կերպարներ . սֆինքս, որը միավորել է՝ կոկորդիլոսի, առյուծի և գետաձիու գծեր։ Եգիպտական աստվածները հաճախ ներկայացել են որպես՝ մարդու և կենդանիների հիբրիդներ․ Թոթը՝ իբիսի գլխով, Հաթորը՝ կովի գլխով, Խնումը և Հերշաֆը՝ խոյի գլխով, Սեբեկը՝ կոկորդիլոսի գլխով, Անուբիսը՝ շնագայլի գլխով, Հորը՝ ճուռակի գլխով։ Փարավոնները նաև պատկերվում էին մարդկանց գլխով կենդանիների (բազե, օձ, առյուծ) տեսքով։

Հին հունական դիցաբանության մեջ շատ են եղել մարդկանց և կենդանիների հիբրիդներ․ մարդ-ձիեր՝ կենտավրոսներ, ցուլի գլխով մարդ՝ մինոտավրոս, այծի նման արարածներ՝ սատիրներ և սիլինուսներ, օձանման գիգանտներ, օձավարս գորգոններ, շան գլխով մարդիկ, արծվառյուծներ՝ առյուծի իրանով և գիշատիչ թռչնի գլխով, արծվի թևերով և ճանկերով, հաճախ նաև՝ պոզերով, որոնք հույների մոտ դարձել են թևավոր սֆինքսներ, կես թռչուն-կես կին կամ կես ձուկ-կես կին սիրեններ, թևավոր ձի՝ պեգաս։ Հունական դիցաբանությանը բնորոշ է, որ բազմաձև արարածի մատ որքան շատ են մարդկային հատկանիշները, այնքան նա լավ է վերաբերվում մարդկանց։ Հունական շատ կերպարներ անցել են հռոմեական դիցաբանություն, և հետագայում տարածվել ամբողջ Եվրոպայում։

Արծվառյուծ։ Մ.թ.ա. IV դարի երկրորդ կեսի մոզաիկ հատակ:

Արևմտյան սեմիտական դիցաբանության մեջ եղել են հետևյալ պոլիմորֆ արարածները․ կնոջ և տղամարդու տեսքով, թևավոր մարդակերպ արարածներ, մարդանման արարածներ՝ ճուռակի և այծի գլխով, սֆինքսներ, գրիֆոններ, պոզավոր արարածներ[10]։ Հնդկական դիցաբանության մեջ կա փղի գլխով աստված՝ Գանեշան։ Միջնադարում թևավոր գիշատիչների կերպարները տարածված են եղել՝ Միջին Արևելքում, Կովկասում, Բյուզանդական կայսրությունում, Կիևյան Ռուսիայում, Արևմտյան Եվրոպայում։ Երբեմն այդ կերպարը լրացվում էր ձկան պոչով, այդպիսով՝ համադրելով երեք տարրերը։ Մարդու և տարբեր տեսակի կենդանիների հիբրիդները Միջնադարում հաճախ օգտագործվել են դևերի պատկերավորման նպատակով։ Դրանք եղել են՝ վարազի, հորթի, այծի, կապիկի, գայլի, կատվի, արջի, ագռավի և այլ կենդանիների հիբրիդներ[11]։

Սլավոնական դիցաբանությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Քրիստոֆերի ռուսական սրբապատկեր: XVIII դար

Լեհական դիցաբանությունում կար՝ մարդու մարմնով գորտ, թևավոր դոդոշ և մորթի ունեցող ձուկ։ Ռուսներն ունեին՝ իժ օձ, որն ուներ կտուց և կնճիթ։ Սերբերի մոտ կար օձի և թռչնի հիբրիդներ։ Սլավոնական բանահյուսությունում նաև հիշատակվում է՝ թռչուն-աղջիկը, հազարան բլբուլը, մարդու դեմքով առյուծը և այլն[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гибриды в мифологии // Гибридные формы в славянских культурах / Институт славяноведения РАН. — М., 2014. — 464 с
  2. Ремпель Л. И. Диморфные существа; Полиморфные существа // Цепь времен. Вековые образы и бродячие сюжеты в традиционном искусстве Средней Азии. — Ташкент: Изд-во литературы и искусства им. Гафура Гуляма, 1987. — 192 с. — 3000 экз
  3. Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем и средневековом искусстве // Историко-культурное наследие Северной Азии: итоги и перспективы изучения на рубеже тысячелетий. — Барнаул, 2001. — С. 454—456
  4. 4,0 4,1 Белова О. В. Полулюди // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 2009. — Т. 4: П (Переправа через воду) — С (Сито). — С. 156-159. — ISBN 5-7133-0703-4, 978-5-7133-1312-8.
  5. Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем и средневековом искусстве // Историко-культурное наследие Северной Азии: итоги и перспективы изучения на рубеже тысячелетий. — Барнаул, 2001. — С. 454—456
  6. Posthumus L. Hybrid monsters in the Classical World: the nature and function of hybrid monsters in Greek mythology, literature and art : дис. — Stellenbosch: University of Stellenbosch (англ.)русск., 2011. (англ.)
  7. Pires B. Anatomy and grafts — From Ancient Myths, to Modern Reality / Pires M. A., Casal D., Arrobas da Silva F., Ritto I C., Furtado I A., Pais D., Goyri ONeill J E. / Nova Medical School, Universidade Nova de Lisboa, Portuguese Anatomical Society, (AAP/SAP), Portugal. (англ.)
  8. Posthumus L. Hybrid monsters in the Classical World: the nature and function of hybrid monsters in Greek mythology, literature and art : дис. — Stellenbosch: University of Stellenbosch (англ.)русск., 2011. (англ.)
  9. Pires B. Anatomy and grafts — From Ancient Myths, to Modern Reality [1][2] / Pires M. A., Casal D., Arrobas da Silva F., Ritto I C., Furtado I A., Pais D., Goyri ONeill J E. / Nova Medical School, Universidade Nova de Lisboa, Portuguese Anatomical Society, (AAP/SAP), Portugal. (англ.)
  10. Frey-Anthes H. Mischwesen. Wissenschaftliche Bibellexikon (WiBiLex) (нем.)русск.. Deutsche Bibelgesellschaft (нем.)русск. (08.2007). Проверено 28 декабря 2015. (нем.)
  11. Ковригина И. В. Гибридность как свойство демонического (на примере иконографической традиции позднего Средневековья) // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. — 2013. — №. 3-1. — С. 279—285. ISSN 1993—1778
  12. Гура А. В. Животные // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 1999. — Т. 2: Д (Давать) — К (Крошки). — С. 219.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белова О. В. Представление о монстрах-полулюдях в народной традиции славян // Миф в культуре: человек — не-человек / Ред. Л. А. Софронова, Л. Н. Титова. — М.: Индрик, 2000. — С. 47—57.
  • Белова О. В. Полулюди // Славянские древности: Этнолингвистический словарь : в 5 т. / под общ. ред. Н. И. Толстого; Институт славяноведения РАН. — М. : Межд. отношения, 2009. — Т. 4: П (Переправа через воду) — С (Сито). — С. 156—159.
  • Гибриды в мифологии // Гибридные формы в славянских культурах / Институт славяноведения РАН. — М., 2014. — 464 с
  • Ковригина И. В. Гибридность как свойство демонического (на примере иконографической традиции позднего Средневековья) // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. — 2013. — №. 3-1. — С. 279—285
  • Ремпель Л. И. Диморфные существа; Полиморфные существа // Цепь времен. Вековые образы и бродячие сюжеты в традиционном искусстве Средней Азии. — Ташкент: Изд-во литературы и искусства им. Гафура Гуляма, 1987. — 192 с. — 3000 экз.
  • Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем и средневековом искусстве // Историко-культурное наследие Северной Азии: итоги и перспективы изучения на рубеже тысячелетий. — Барнаул, 2001. — С. 454—456.
  • Чекрыжова О. И. Полиморфные образы в древнем искусстве Алтая (эпоха раннего железа). Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических наук. — Барнаул, 2004. — 23 с.
  • Becker V. Rinder, Schweine, Mischwesen. Zoomorphe Funde der westlichen Linearbandkeramik //Zwischen Mosel und Morava. Neue Angaben und Forschungen zur Vor-und Frühgeschichte Mitteleuropas. Hrsg.: R. Gleser. SaStuMA. — 2007. — Т. 11. — С. 9-65. (нем.)
  • Nash H. Judgment of the humanness/animality of mythological hybrid (part-human, part-animal) figures // The Journal of Social Psychology (англ.)русск.. — 1974. — Т. 92. — №. 1. — P. 91-102.
  • Unger E. Mischwesen. Vorderasien // Reallexikon der Vorgeschichte. — 1927. — Т. 8. — С. 195—216.
  • Wiggermann F. A. M. Mischwesen // Reallexikon der Assyriologie und Vorderasiatischen Archäologie. — 1994. — Т. 8. — С. 222—244.
  • Winkler-Horacek L. Mischwesen und Tierfries in der archaischen Vasenmalerei von Korinth //Gegenwelten zu den Kulturen Griechenlands und Roms in der Antike (Munich/Leipzig). — 2000. — С. 217-44.