Հազարան Բլբուլ (ռուսական)
Հազարան Բլբուլ | |
---|---|
![]() | |
Ենթատեսակ | Փյունիկ |
![]() |
Հազարան Բլբուլ, հեքիաթային թռչուն, ռուսական հեքիաթների կերպար, սովորաբար գլխավոր հերոսի փնտրտուքների թիրախ։ Նրա փետուրներն ունեն փայլելու հատկություն և իրենց փայլով կարող են վնասել մարդու տեսողությունը։ Հազարան Բլբուլը հրեղեն թռչուն է, նրա փետուրները արձակում են արծաթափայլ և ոսկեփայլ շողեր։ Թևերը նման են բոցի կրակե լեզուներին, իսկ աչքերը փայլփլում են բյուրեղի նման։ Չափերը հասնում են սիրամարգի չափերին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հազարան Բլբուլի հայթայթումը զուգակցված է մեծ դժվարությունների հետ։ Դա այն խնդիրն էր, որը թագավորը (հայրը) հանձնարարում է որդիներին։ Թռչունին գտնել հաջողվում է միայն կրտսեր որդուն։ Դիցաբանները նրկայացնում են Հազարան Բլբուլին որպես կրակի, լույսի, արևի մարմնավորում։ Նա սնվում է երիտասարդացնող, գեղեցկացնող և անմահացնող ոսկյա խնձորներով։ Երբ նա երգում է, կտուցից մարգարիտներ են թափվում։
Հազարան Բլբուլի երգը բուժում է հիվանդներին և վերականգնում է տեսողությունը։ Մի կողմ դնելով տարբեր դիցաբանական բացատրությունները՝ Հազարան Բլբուլին կարելի է համեմատել միջնադարի ռուսական և արևմտաեվրոպական գրականության մեջ հիշատակվող փյունիկ թռչունի հետ, որը վերածնվում է մոխրի մեջից։ Հազարան Բլբուլի նախատիպը սիրամարգն է։ Երիտասարդացնող խնձորները իրենց հերթին կարելի է համադրել նռենու պտուղների հետ։
Ամեն տարի աշնանը Հազարան Բլբուլը մահանում է, իսկ գարնանը՝ վերածնվում։ Երբեմն էլ պատահաբար կարելի է գտնել պոչից ընկած մի փետուր, որը կփոխարինի անգամ ամենավառ լուսավորությունը։ Որոշ ժամանակ անց փետուրը վերածվում է ոսկու։
Հազարան Բլբուլ որսալու համար որպես թակարդ օգտագործում են ոսկե վանդակ։
Հազարան Բլբուլը 2009 թվականի խորհրդանիշն էր Մոսկվայում անցկացվող Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պյոտր Պավլովիչ Երշով, «Կուզիկ-Քուռկիկ» (ռուս.՝ «Конёк-Горбунок»)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Перетц, Владимир Николаевич|Перетц В. Н. «Жар-птица»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Жар-птица // Мифологический словарь. Гл. ред. Мелетинский, Елеазар Моисеевич|Е. М. Мелетинский. — М.: Советская энциклопедия, 1990. — 672 с.