Լամասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամասուն Պերսեպոլիսում

Լամասու (սեպագիր՝ 𒀭𒆗, AN.KAL, շումերերեն՝ dlammař, աքքադերեն՝ lamassu, հաճախ անվանվում է նաև լամասուս[1][2]), ասորական պահապան աստվածություն, հաճախ պատկերվում է մարդու գլխով, ցուլի կամ առյուծի մարմնով և թռչնի թևերով[3]: Որոշ ձեռագրերում այն ներկայացվում է որպես կին աստվածություն[4][5]: Ավելի քիչ հաճախականությամբ օգտագործվում է նաև շեդու անվանումը (սեպագիր՝ 𒀭𒆘, AN.KAL×BAD, շումերերեն՝ dalad, աքքադերեն՝ šēdu; եբրայերեն՝ שד)՝ նկատի ունենալով լամասուի արական տեսակը[6]: Լամասուները ներկայացնում են կենդանակերպը, մեծ աստղերը և համաստեղությունները[7][8]:

Պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուվրի լամասուները

Արվեստում, լամասուները պատկերվում էին որպես տղամարդու գլուխ, առյուծի կամ ցուլի մարմին և թռչնի թևեր ունեցող էակներ: Մարդու գլխով թևավոր կենդանիների պատկերները շատ տարածված են Մերձավոր Արևելքում և առաջին անգամ հայտնաբերվել են Էբլայում՝ մ.թ.ա. 3000 թվականին: Լամասուի առաջին անգամ հայտնվել են Ասորեստանում՝ Թիգլաթպալասարի թագավորման տարիներին՝ որպես իշխանության խորհրդանիշներ[9][10]: Ասորացիները սովորաբար լամասուներ էին տեղադրում քաղաքների և պալատների մուտքի մոտ: Առջևից նրանք կարծես կանգնած լինեին, իսկ կողքից՝ քայլում էին: Լամասուների հայտնի օրինակներ կան՝ «Բոլոր ազգերի դարպասը»՝ Իրանի Պերսեպոլիսում, Լոնդոնի «Բրիտանական թանգարանում», Փարիզի «Լուվրի թանգարանում», Բաղդադի «Իրաքի ազգային թանգարանում», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն թանգարանում» և Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտում:

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու գլխով և թևավոր ցլի մարմնով հայտնի են շեդու անունով: Արձանը գտնվում է Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտում, նոր-ասորական շրջան, մոտ մ.թ.ա. 721-705 թվականներ:

Լամասուն՝ հին Միջագետքի կրոնում երկնային էակներ են և հաճախ են հանդիպում միջագետքյան արվեստի գործերում: Լամասուները բաբելոնցիների տան պահապան հոգիներն էին, հետագայում կապվում են թագավորական պահապանների հետ և սկսում տեղադրվել մուտքերի մոտ: Աքքադցիները լամասուներն ասոցացնում էին Պապսուկալ, իսկ շեդուները՝ Իշում աստվածների հետ:

Տները պաշտպանելու համար լամասուներին փորագրում էին կավե սալիկների վրա, որոնք ապա թաղում էին մուտքի մոտ: Պալատների և քաղաքների մուտքի մոտ լամասուները կարող էին հասնել հսկայական չափերին. նրանք տեղադրվում էին զույգերով՝ դեմքով դեպի հորիզոնի կողմերից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kriwaczek, Paul. Babylon: Mesopotamia and the Birth of Civilization, p. 37.
  2. http://www.torrossa.it/resources/an/2401509#page=241
  3. Livius.org
  4. Beaulieu Paul-Alain։ The Pantheon of Uruk during the Neo-Babylonian Period։ Վերցված է 9 December 2010 
  5. «The Pennsylvania Sumerian Dictionary»։ Վերցված է 9 December 2010 
  6. Black Jeremy, Green Anthony (2003)։ An Illustrated dictionary, Gods, Demons and Symbols of Ancient Mesopotamia։ The British Museum Press։ ISBN 0-7141-1705-6 
  7. Hewitt J.F.։ History and Chronology of the Myth-Making Age։ էջ 85 
  8. W. King Leonard։ Enuma Elish Vol 1 & 2: The Seven Tablets of Creation; The Babylonian and Assyrian Legends Concerning the Creation of the World and of Mankind։ էջ 78 
  9. «History - Mesopotamia»։ BBC 
  10. «Lamassu»։ ancientneaeast.net