Jump to content

Դե, սպասիր (թողարկում 16)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԱրկադի Խայտ և Ալեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Անատոլի Պապանով
ԵրաժշտությունՎիկտոր Բաբուշկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն593 s
ՇարքԴե, սպասիր
ՍիկվելԴե, սպասիր (թողարկում 16)
Թվական1986

Դե, սպասիր (թողարկում 16), տասնվեցերորդ մուլտֆիլմը «Դե, սպասիր» շարքից։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1986 թվականին[1]։ Շարքի վերջին մուլտֆիլմն է, որն ստեղծվել է ԽՍՀՄ-ում և Անատոլի Պապանովի կենդանության օրոք։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մանկական հեքիաթների աշխարհում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլը ծովափին պառկած կարդում է հեքիաթների գիրք՝ ընթացքում նկարելով բեղեր և մորուք գրքում պատկերված նապաստակին։ 40 °C ջերմաստիճանի պատճառով նա կորցնում է գիտակցությունը։ Ալիքներն ափ են նետում վաղուց կորած շիշ։ Ուշքի եկած գայլը բացում է շիշը, և նրանից դուրս է գալիս նապաստակը Ծերունի Խոտաբիչի հագուստով։ Գայլն ուզում է շշով խփել նապաստակին, բայց նրա կախարդանքով գայլը փոքրանում է ու ընկնում շշի մեջ։ Նապաստակը խցանով փակում է շիշն ու այն նետում ծովը, որտեղ գայլը գոռում է. «Դե՛, սպասիր»։

Հիմնական մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիշը, որի մեջ գայլն է, ընկնում է ծերունու («Ձկնորսի և ձկան մասին հեքիաթից») ուռկանը։ Ծերունին բաց է թողնում գայլին, և նա ծերունու խրճիթը վերածում է պալատի՝ արտասանելով հմայական խոսքեր Նապաստակ-Խոտաբիչի նման։ Շշմած ծերունին կարծում է, թե գայլը կախարդ է, բայց նա հեռանում է։ Այդ ժամանակ նրանց վերևով ցախավելով թռչում է Բաբա Յագան, իսկ ճանապարհով անցնող կառքից, որի կառապանը Կոշկավոր կատուն է, դուրս է նայում նապաստակը։ Գայլը քար է նետում կառքի հետևից, բայց այն դիպչում է Բաբա Յագային, որը ցած է ընկնում վթարված ինքնաթիռի նման ծուխ արձակելով։ Զայրացած կախարդին հանգստացնելու համար գայլը նրան է նվիրում իր գրիչը, և մինչ Բաբա Յագան ուրախանում է նվերի համար, գայլը նրա ցախավելով թռչում է նապաստակի հետևից։ Այդ ժամանակ կործանիչի նման գայլի վրա է հարձակվում Օձ Գարինիչը և կրակում կայծակներ իր պոչից, ինչից հետո գայլը շեղվում է ուղուց և թռչում աշտարակի ժամացույցի մեջ։ Հենց այդ ժամանակ խփում է կեսգիշերը, և մուրճի հարվածից գայլը դուրս է թռչում։ Այդ ժամանակ, ինչպես լինում է Մոխրոտի մասին հեքիաթում, նապաստակի կառքը վերածվում է դդումի, ձիերը՝ մկների, Կոշկավոր կատուն՝ սովորական կատվի, իսկ նապաստակը գայլից փախչում է դեպի անտառ, որտեղ թաքնվում է հավի ոտքերով խրճիթում։ Նրա հետևից վազում է գայլը և գոռում՝ «Նապաստա՛կ, նապաստա՛կ, որտե՞ղ ես»։ Կախարդական խնձորենին ասում է, թե իր խնձորն ուտելու դեպքում կիմանա։ Համտեսելով նրա պտուղները՝ գայլն ստանում է նապաստակի ականջներ, խոզի դունչ, ապա փղի կնճիթ։ Թրով կտրելով կախարդված ծառը և ստանալով իր նախկին տեսքը՝ նա փնտրում է նապաստակին, բայց նորից չի հասցնում ուտել նրան․ նապաստակը նվագում է կախարդական տավիղը, և գայլն ակամա սկսում է պարել՝ խնդրելով դադարեցնել նվագը։ Տանջելով գայլին՝ նապաստակը դուրս է ցատկում պատուհանից, Բաբա Յագայի կախարդական ցախավելը փոխարինում սովորականով և փախչում։ Այդ ժամանակ խրճիթ է մտնում զայրացած Բաբա Յագան։ Գայլը նրա ուշադրությունը շեղում է տավիղ նվագելով ու երգելով և փախչում՝ կախարդական ցախավելի փոխարեն վերցնելով սովորականը։

Թռչելու անհաջող փորձից հետո գայլն ընկնում է ծովը, և նրան նորից դուրս է քաշում ծերունին իր ուռկանով։ Վերջինս նրան խնդրում է իր պառավ կնոջը վերածել երիտասարդ գեղեցկուհու։ Գայլը քմծիծաղում է ու արտասանում կախարդական խոսքերը, բայց դրա փոխարեն ծերունու պալատը վերածվում է խրճիթի։ Զայրացած ծերունուց գայլը փախչում է անտառ, որտեղ ջուր է խմում կախարդված ջրափոսից ու վերածվում ուլիկի (այդ ժամանակ մոտակա ճահճի մոտ նստած է Ալյոնուշկան ու կանչում է իր եղբայր Իվանուշկային)։ Գորշ գայլը, որից սարսափած ուլիկը փորձում է ոստիկանություն կանչել, ուլիկին հարցնում է, թե չի տեսել նա արդյոք Կարմիր գլխարկին։ Երբ ուլիկը բացասական պատասխան է տալիս, Գորշ գայլը մի կողմ է նետում նրան, և ուլիկն ուշագնաց է լինում։ Նապաստակն անմահական ջուր է լցնում ուլիկի երեսին, որը վերածվում է գայլի։ Գայլն արթնանում է ծովափին, իսկ նրա մոտ կանգնած է նապաստակը, որը ջուր էր լցրել գայլի վրա, ինչի շնորհիվ նա գիտակցության էր եկել։ Գայլի նետած շիշը քանդում է գետաձիու շախմատի խաղաքարերի դասավորությունը, և վերջինս ձիու խաղաքարով հարվածում է գայլին, որը նմանվում է այդ խաղաքարին ու խրխնջում։ Ստանալով իր նախկին տեսքը՝ գայլը գրքում տեսնում է նապաստակի նկարն ու ասում․ «Դե՛, նապաստակ, դե՛, սպասիր»։

Կինոռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարի հեղինակ Արկադի Խայտ,
Ալեքսանդր Կուռլյանդսկի
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչներ Իրինա Տրոյանովա,
Զոյա Մոնետովա,
Սերգեյ Մարակասով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վալերի Ուգարով,
Ալեքսանդր Մազաև,
Ալեքսանդր Դորոգով,
Օլգա Օռլովա,
Ֆեոդոր Ելդինով
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Կոմպոզիտոր Վիկտոր Բաբուշկին
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա (նապաստակ),
Անատոլի Պապանով (գայլ),
Վլադիմիր Սոշալսկի (հեքիաթի գայլ)
Խմբագիր Ելենա Նիկիտկինա
Մոնտաժող Մարգարիտա Միխեևա
Ռեժիսորի օգնական Օ. Իսակովա
Նկարահանող խմբի տնօրեն Լիլիանա Մոնախովա

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Комарово» (երաժշտությունը՝ Իգոր Նիկոլաևի, տեքստը՝ Միխայիլ Տանիչի, կատարում է Իգոր Սկլյարը), գայլը ծովափին։
  • «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում են «Հարմոնիա» (Harmónia) հունգարական վոկալ անսամբլը և հունգարական ռադիոյի պարային անսամբլը (Magyar Rádió Tánczenekara), տիտրեր,
  • «Море» (երաժշտությունը՝ Յուրի Անտոնովի, տեքստը՝ Լեոնիդ Ֆադեևի, կատարում են Յուրի Անտոնովն ու նրա ղեկավարած անսամբլը), տեսարան ծերունու հետ,
  • «Вечерний звон» (երաժշտությունը՝ Ալեքսանդր Ալյաբևի, տեքստը՝ Իվան Կոզլովի, գործիքավորումը՝ Վիկտոր Բաբուշկինի), գայլն աշտարակում,
  • «Во поле берёзка стояла» (ռուսական ժողովրդական երբ, գործիքավորումը՝ Վիկտոր Բաբուշկինի), հավի ոտքերով խրճիթում,
  • «Камаринская» (ռուսական ժողովրդական երբ, գործիքավորումը՝ Վիկտոր Բաբուշկինի), երաժշտություն, որ նապաստակը նվագում է կախարդական տավղով,
  • «Зелёный свет» (երաժշտությունը՝ Ռայմոնդ Պաուլսի, տեքստը՝ Նիկոլայ Զինովևի, երգում է Անատոլի Պապանովը (օրիգինալ տարբերակը կատարում է Վալերի Լեոնտևը), գայլի երգը տավիղ նվագելիս,
  • «Жил-был на свете серый козлик» (ռուսական ժողովրդական երբ, գործիքավորումը՝ Վիկտոր Բաբուշկինի), ուլիկի վերածված գայլը։
  • 《Трех-кепитох-кепитох》

|}

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]