Հավի ոտքերով խրճիթ
Հավի ոտքերով խրճիթ, խրճիթ ռուսական առասպելաբանության մեջ, երկրային աշխարհից անդրաշխարհ անցնելու տեղը։ Խրճիթը շրջվում և բացում իր դուռը մե՛կ դեպի մարդկանց աշխարհը, մե՛կ դեպի մեռյալների աշխարհը, այդ պատճառով էլ հերոսը չի կարողանում ոտք դնել անդրաշխարհ և ստիպված է գնալ կծիկի թելի ցույց տված ուղով։ Խրճիթը պահօանում է Բաբա յագան[1]։
Ռուսական հեքիաթներում հավի ոտքերով խրճիթը Բաբա յագայի բնակարանն է[2][3]. այն հավի ոտքերի վրա կանգնած խրճիթ է, որ ունի մեկ պատուհան և ծածկած կարմիր սանդղամուտք (ռուս.՝ «избушка о куриной ножке, об одном окошке, с крытым красным крыльцом»)[3]։ Այն կանգնած է անտառում երկու հսկայական ոտքերի վրա, որոնք շրջում են խրճիթը «բարի կտրիճի» առաջին իսկ պահանջով[3] («Խրճի՛թ, խրճի՛թ, շրջվիր դեպի ինձ առաջակողմով, դեպի անտառը՝ հետնամասով» (ռուս.՝ «Избушка, избушка, повернись ко мне передом, к лесу — задом»)[4], «Խրճի՛թ, խրճի՛թ, կանգնիր դեպի անտառը հետնամասով, դեպի ինձ՝ առաջամասով» (ռուս.՝ «Избушка, избушка! Стань к лесу задом, ко мне передом»)[3], «Շրջվիր դեպի այնտեղ դռնով, դեպի այստեղ՝ սանդղամուտքով» («Повернись туды дворцом, сюды крыльцом»)[3], «Շրջվի՛ր, խրճի՛թ, դեպի անտառն աչքերով, դեպի ինձ՝ կտրիճը, դարպասներով» («Воротись, избушка, к лесу глазами, ко мне, молодцу, воротами»)[3])։
Կերպարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավի ոտքերով խրճիթի կերպարի առաջացումը պատմականորեն կապվում է հատված փայտի հետ, որոնք հին Ռուսիայում դրվում էին կտրատված արմատներով կոճղերի վրա, որպեսզի ծառը զերծ մնա փտելուց[2]։ Վ․ Դալի բառարանում նշվում է, որ «куръ» նշանակել է փայտամած գյուղացիների խրճիթներում։ Ճահճոտ վայրերում խրճիթները կառուցել են հենց այդպիսի փայտամածների վրա[5]։ Մոսկվայի հնագույն եկեղեցիներից մեկը կոչվել է «Նիկոլա հավի ոտքերի վրա» (ռուս.՝ «Никола на курьих ножках»), քանի որ ճահճոտ տեղանքի պատճառով կանգնած է եղել կոճղերի վրա[6]։
Ըստ հեքիաթի՝ հավի ոտքերով խրճիթը փակում է հերոսի ճանապարհը դեպի նրա կախարդական նպատակը, և միաժամանակ այն միակ անցումն է դեպի «մյուս» աշխարհ։ Այնտեղ հերոսը Բաբա յագայից ստանում է անհրաժեշտ խորհուրդները, անցնում փորձություններ, ինչը նրան թույլ է տալիս շարունակել իր ճանապարհը։ Հավի ոտքերով խրճիթի առասպելական կերպարը պահակային աշտարակն է մեռյալների աշխարհում (Մահվան թագավորություն)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ладыгин М. Б., Ладыгина О. М. Краткий мифологический словарь — М.: Издательство НОУ «Полярная звезда», 2003
- ↑ 2,0 2,1 Избушка на курьих ножках. // Ашукин И. С., Ашукина М. Г. Крылатые слова. Литературные цитаты. Образные выражения. / Отв. ред. В. П. Вомперский; Ил. А. Б. Маркевича. — М.: Правда, 1986. — С. 274
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Избушка на курьих ножках(չաշխատող հղում) // Российский гуманитарный энциклопедический словарь: В 3 т. Т. 2: З—О. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та, 2002. — 720 с.: ил.
- ↑ Избушка на курьих ножках // Михельсон М. И. Русская мысль и речь. Своё и чужое. Опыт русской фразеологии. Сборник образных слов и иносказаний. Т. Т. 1—2. Ходячие и меткие слова. Сборник русских и иностранных цитат, пословиц, поговорок, пословичных выражений и отдельных слов. — СПб., тип. Ак. наук, 1896—1912.
- ↑ 7 сказочных слов, о которых мы не все знаем
- ↑ Некрасов А. Н. Русское народное искусство. — М., 1924. — С. 40—41
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пропп В. Я. Исторические корни волшебной сказки. Научная редакция, текстологический комментарий И. В. Пешкова. — М.: Лабиринт, 2000. — 336 с. — ISBN 5-87604-008-8