Jump to content

Դարհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դարհեմ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքԴարեմ քաունթի
Մակերես72,08 քառակուսի մղոն
Բնակչություն48 069 մարդ (2011)
Հեռախոսային կոդ0191
Փոստային դասիչDH1
Դարհեմ (Միացյալ Թագավորություն)##
Դարհեմ (Միացյալ Թագավորություն)

Դարհեմ (անգլ.՝ Durham), քաղաք Անգլիայի հյուսիս-արևելքում, Հյուսիս-արևելյան Անգլիա տարածաշրջանի նույնանուն կոմսության վարչական կենտրոն։ Բնակչության թվաքանակը գերազանցում է 48 հազարը (2001 թվականի մարդահամարի տվյալներով)։

Շատ վարչական շրջանների անունները գալիս են իրենց կենտրոնների անուններից, և եթե այդպես է, ապա այդ շրջանի անունը պիտի լիներ «Դարհեմշիր»։ Դա հիմնականում ընդունված է Իռլանդիայում։

Պատմություն և ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ` Դարհեմի տաճար, Դարհեմի դղյակ

Քաղաքի պատմական կենտրոնը վեր է բարձրանում Ուիր գետի ժայռոտ ափին։ Միջին դարերում այդ ժայռը իդեալական տեղ էր կառուցելու ամրություններ` շոտլանդացիներից պաշտպանվելու համար։ Դարհեմի ամրոցը հիմնադրեց Վիլհելմ I Նվաճողը: Սակայն Հյուսիսային Անգլիայի պաշտպանությունը շոտլանդացիներից շատ շուտով հանձնարարվեց տեղի եպիսկոպոսի, ով այս կողմերի ամենախոշոր ֆեոդալն էր։ Մինչև 1836 թվականը դղյակը ծառայում էր որպես նրա նստավայրերից մեկը։ Դղյակից բացի, միջնադարյան Դարհեմի ամրություններից պահպանվել են 12-րդ դարի պաշտպանական պարսպի առանձին հատվածներ։

Իր պաշտպանական դերից բացի, միջնադարյան Դարհեմը գրավում էր հազարավոր ուխտավորների, որոնք ցանկանում էին երկրպագել սուրբ Կութբերտ Լինդիսֆառնացու մասունքներին։ Նրանք տեղադրված էին Կույս Մարիամի տաճարի եկեղեցում, որը հիմնադրվել էր 1093 թվականին՝ ռոմանական ոճով։ "Կիսով չափ Աստծո տաճար է, կիսով չափ` ամրոց",- այսպես է բնութագրել այս հսկայական շինությունը Վալտեր Սքոթը:

Կրթություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներ` Դարհեմի համալսարան, Գյուլբենկյանի թանգարան

15-րդ դարում տեղի եպիսկոպոսների հովանու ներքո հիմնվեց Դարհեմի դպրոցը` հնագույններից մեկը երկրում։ 1832 թվականին եպիսկոպոսի աջակցությամբ բացվեց Դարհեմի համալսարանը, որի կարիքների համար շուտով և հատկացվեց հին դղյակը։ 1960 թվականին հայ մուլտիմիլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանի միջոցներով բացվեց Հեռավոր Արևելքի արվեստի և հնագիտության աշխարհահռչակ թանգարանը։ Այն բացվեց համալսարանի արևելագիտության դպրոցին կից։

1986 թվականին Դարհեմի տաճարն ու դղյակը արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ներառման՝ որպես նորմանական ճարտարապետության բացառապես լավ պահպանված նմուշներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսության տնտեսությունը մեծ մասամբ հիմնված է սպասարկման ոլորտի վրա, չնայած Դարհեմի արդյունաբերական սեկտորի չափը Մեծ Բրիտանիայի համար շատ մեծ է։ Դա ունի պատմական խոր արմատներ` ածուխն այստեղ արդյունահանել են թագավոր Ստեֆան Բլուացու (1092−1154 թվականներ) ժամանակներից սկսած։ Մեր օրերում արդյունահանող արդյունաբերությունը Դարհեմում աստիճանաբար կրճատվում է։ Դրա գերազանց ցուցադրումն է հանքափորների շքերթը, որին տարեցտարի մասնակցում են ավելի ու ավելի քիչ աշխատողներ։ Ներկայումս կոմսությունում չի տարվում ածխի ստորգետնյա արդյունահանում։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարհեմ» հոդվածին։