Նակսկով (քաղաք)
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Նակսկով | |||
| |||
| 54°50′0″N 11°9′0″E / 54.83333°N 11.15000°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Լոլան | ||
| Բնակչություն | ▼12 495 մարդ (2022) | ||
|
| |||
Նակսկով[1] (դանիերեն՝ Nakskov), քաղաք Դանիայի հարավում, Լոլլանդի տեղական ինքնավարությունում։ Գտնվում է Լոլլանդ կղզու արևմտյան ափին, Նակսկովի խութածոցի ափին։ Բնակչությունը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 13,243 մարդ[2]։ Նակսկովում է գտնվում Դանիայում ամենամեծ շաքարավազի գործարանը, որը պատկանում է գերմանական Nordzucker ընկերությանը։ Օրվա ընթացքում գործարանը արտադրում է ավելի քան 12 հազար տոննա շաքար[3]։ Այն երկաթուղով կապված է Նյուկոբինգ Ֆալստեր քաղաքին։ Մինչև 2007 թվականը Նակսկովը եղել է նույն անունով մի փոքրիկ համայնք, որի տարածքը 33 կմ² էր։ Այսօր քաղաքը ընդգրկվել է Լոլլանդ համայնքի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը առևտրային արտոնություններ ստացավ 1266 թվականին թագավոր Էրիկ Վ Գլիֆֆի թագավորության ժամանակ։
Նակսկովը Դանիայի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքներից մեկն է։ Տեխնոլոգիական և բնապահպանական ձեռնարկությունները փոխարինում են ծանր արդյունաբերության ոլորտներին։ Վերջին տարիներին տեղական իշխանությունները վերականգնել են քաղաքը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նակսկովը միացած է Նյուկոբինգ Ֆալստերին և Լոլլանդի երկաթուղային ցանցին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նակսկովում է գտնվում Դանիայում ամենամեծ շաքարավազի գործարանը։ Օրվա ընթացքում գործարանը արտադրում է ավելի քան 12 հազար տոննա շաքար, որը պատկանում է գերմանական Nordzucker ընկերությանը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շաքարի արտադրման գործարան
- Søndergade փողոց
- Nørrevold փողոց
- Նակսկովի երկաթուղի
- Նակսկովի տարածքը 1657 թվականին
- Նակսկով
- Նակսկովի խութածոց
- Նակսկովը 1920 թվականին
- Նակսկովը քարտեզի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. Трёшников, Алексей Фёдорович. — 2-е изд., доп. — М.: Большая российская энциклопедия (издательство), 1989. — С. 328. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- ↑ BEF44: Population 1st January, by urban areas database from Statistics Denmark
- ↑ Nordic Sugar Nakskov", NordicSugar. Կաղապար:Da icon Retrieved 29 July 2013.
- ↑ Nordic "Sugar Nakskov", NordicSugar. Կաղապար:Da icon Retrieved 29 July 2013.
