Գեորգ Զիմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Զիմել
գերմ.՝ Georg Simmel
Ծնվել էմարտի 1, 1858(1858-03-01)[1][2][3][…]
Բեռլին, Գերմանական միություն[4]
Մահացել էսեպտեմբեր 1918 (60 տարեկան)
Ստրասբուրգ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Դավանանքաթեիզմ
ՈւղղությունՆեոկանտականություն
Մասնագիտությունփիլիսոփա, սոցիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)HU Berlin
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և կրոնի սոցիոլոգիա
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Հայտնի աշակերտներErich Rothacker? և Karl Mannheim?
Ազդվել էՄաքս Վեբեր
Երեխա(ներ)Hans Simmel?
Ստորագրություն
Изображение автографа
 Georg Simmel Վիքիպահեստում

Գեորգ Զիմել (գերմ.՝ Georg Simmel, մարտի 1, 1858(1858-03-01)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական միություն[4] - սեպտեմբեր 1918, Ստրասբուրգ), գերմանացի սոցիոլոգ և փիլիսոփա, «Կոնֆլիկտի սոցիոլոգիա» եզրի հեղինակ և համանուն գիտական ուղղության հիմնադիր, «Կյանքի փիլիսոփայության» ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Զիմելը ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, ծնողները եղել են ծագումով հրեա, հայրը ընդունել է կաթոլիկությունը, իսկ մայրը՝ լյութերականություն։ Ինքը՝ Զիմելը, դեռ վաղ մանկուց կնքվել է լյութերականությամբ։ Ավարտելով Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պատմության և փիլիսոփայության բաժինը[6]` ավելի քան 20 տարի դասավանդել է այնտեղ։ Լինելով հրեա ընտանիքի զավակ անտիսեմիթական շարժման պատճառով աշխատանքային կարիերայի ժամանակ բախվել է շատ խոչընդոտների։ Նա երկար ժամանակ զբաղեցնում էր դոցենտի պաշտոնը համալսարանում, թերևս արդեն շատ հանրաճանաչ էր ու վայելում էր մեծ հեղինակություն այնպիսի գիտնականների շրջապատում, ինչպիսիք էին Վեբերը ու Ռիկկերտը, Հուսերլը և այլք։ Զիմելը մահացել է 1918 թվականին, լյարդի քաղցկեղից։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմելի սոցիոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմելը գերմանական սոցիոլոգիայի առաջին սերնդի ներկայացուցիչ է համարվում։ Նրա նեոկանթիական մոտեցումը հանգեցրեց սոցիոլոգիայում անտիպոզիտիվիզմի ձևավորմանը։ Նա իր աշխատանքների միջոցով քաղաքի սոցիոլոգիայի, սիմվոլիկ ինտերակցիոնիզմի, կոնֆլիկտների և սոցիալական ցանցերի վերլուծության հիմքեր ստեղծեց։ Զիմելը սոցիոլոգիայում հոգեբանական փուլի ազդեցության կրողներից մեկն է, այսինքն նա էլ այն մոտեցման կողմնակիցներիցն էր, որ սոցիոլոգիան պետք է ունենա առանձնահատուկ մոտեցում, որը չի կարող կրկնել բնական գիտությունների մոտեցումը։ Նա շարունակում էր Դիլթեյի այն գաղափարը, որ պետք է գնալ հասկացման ճանապարհով, ինքն էլ էր սոցիոլոգիայի խնդիրը դնում հասկացումը՝ առանձնացնելով պատմական հասկացման գաղափարը, այսինքն երևույթները պետք է դիտել պատմական զարգացման մեջ։

Հենց իրականության հանդեպ գեղագիտական մոտեցումն է, որ կարող է քեզ թույլ տալ ամբողջական պատկերացում կազմել և ստանալ երևույթների զարգացման տրամաբանությունը։
Այն, ինչ պետք է անի սոցիոլոգիան, ինչը պետք է դառնա նրա առարկան, այն է, որ սոցիոլոգիան պետք է կառուցի ինքն իրեն՝ որպես մեթոդ, այսինքն սոցիոլոգիան պետք է այլ հասարակական գիտությունների համար ծառայի իբրև միջանցիկ գիտություն, որը տալիս է այդ բոլոր երևույթների նկատմամբ առանձնահատուկ հայացք։

Զիմելը գտնում էր, որ սոցիոլոգիան ուսումնասիրում է, թե ինչպես է հասարակայնանում փոխազդեցությունը, որովհետև հասարակությունը ոչ այլ ինչ է, քան մարդկանց փոխազդեցությունների ամբողջություն։ Եվ սկզբնապես այդ փոխազդեցությունը սոցիալական չի, հասարակական չի, հիմքում ընկած են փոխազդեցության որոշակի մոտիվներ կամ պահանջմունքներ, որոնց բավարարման անհրաժեշտությունից ելնելով՝ մարդը ինչ-որ փոխազդեցության մեջ է մտնում այլ ակտորների հետ։ Այդ փոխազդեցությունը դարձնում է հասարակական այն, որ դրա միջոցով անհատի մեկուսի գոյությունը փոխակերպվում է համատեղ կեցության։ Այսինքն բովանդակային տեսանկյունից որևէ մոտիվ հասարակական չի, ձևի տեսանկյունից է հասարակական։

Զիմելի «Կոնֆլիկտի գործառնական տեսությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Մարքսի նման Զիմելը գտնում է, որ կոնֆլիկտը հասարակությունում անխուսափելի է։ Սակայն ի տարբերություն Մարքսի, որի ուշադրության կենտրոնում հասարակական դասակարգերի փոխհարաբերություններն էին, Զիմելը հետաքրքություն է դրսևորում կոնֆլիկտային երևույթների ավելի լայն բազմազանության նկատմամբ՝ ուսումնասիրելով կոնֆլիկտներ և էթնիկ խմբերի միջև, և մարդկանց տարբեր սերունդների ու մշակույթների միջև, և տղամարդկանց ու կանանց միջև և այլն։

Զիմելի համար սոցիալական կոնֆլիկտները սոցիալական կյանքի գործնական ու հոգևոր, արժեքային ու նորմատիվային, գաղափարախոսական ու քաղաքական, բարոյական ու իրավական դրսևորումներն են։ Ըստ Զիմելի կոնֆլիկտը կարող է հանգեցնել ոչ միայն արմատական սոցիալական փոփոխությունների ու կործանումների, այլև սոցիալական ինտեգրման, և ապահովելով ելք թշնամանքին, ուժեղացնել սոցիալական համերաշխությունը։

Զիմելի տեսական դրույթներից շատերը և, մասնավորապես դրույթը միջին և փոքր սրության սոցիալական կոնֆլիկտների դրական գործառնականության մասին, արդյունավետ դարձան իրենց կարևոր մեթոդաբանական և կիրառական նշանակության տեսանկյունից։

Զիմելի ավանդը կոնֆլիկտաբանության մեջ նաև նրանում է, որ նա առաջինը ներմուծեց ու ընդգրկեց գիտական վերլուծության մեջ «երրորդ կողմ»՝ ազատելով կոնֆլիկտային հարաբերությունները «միաչափությունից»։ «Երրորդ կողմի» հանգամանքն ու առկայությունը բարդ սոցիալական փոխգործողության հնարավորություն է ստեղծում՝ բացելով դաշտ բազմաշերտ հարաբերություններին, տարբերությունների գիտակցմանը, կոալիցիաների ստեղծմանը, խմբային համերաշխության կայացմանը, միջնորդության իրականացմանը։ Ըստ էության, Զիմելը անցում է կատարում պարզ երկկողմ կոնֆլիկտներից բարդ բազմակողմ կոնֆլիկտների ուսումնասիրմանը։ Կոնֆլիկտը նրա կողմից ընկալվում է ոչ միայն որպես մարդկային փոխգործողությունների տարբեր ոլորտներում դրսևորվող շահերի ընդհարում, այլև հոգեբանացված ձևով, որպես մարդկանց և նրանց հարաբերություններին ներհատուկ թշնամանքի որոշակի արտահայտություն։ Իր հերթն թշնամանքի ձգտման առկայությունը Զիմելը դիտարկում որպես զույգ հակադրություն համակրանքի պահանջմունքին։ Նա խոսում է «մարդու ու մարդու միջև բնական թշնամանքի» մասին, որը «մարդկանց միջև համակրանքի հետ մեկտեղ մարդկային հարաբերությունների հիմքն է»։ Դրա պատճառներից մեկը թաքնված է մարդու բնույթի առանձնահատկություններում, որոնց համաձայն անհատներն ի սկզբանե հակված են ոչ միայն համագործակցության ու կազմակերպածության, այլև ապակազմակերպման և ապակառուցողական դրսևորումների, որոնք զուգորդվում են ընդհարումներով կամ կոնֆլիկտներով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալական դիֆֆերենցացիա. Սոցիոլոգիական ու հոգեբանական հետազոտություն (1890)
  • Պատմության փիլիսոփայության խնդիրներ (1892—1893)
  • Փողի փիլիսոփայություն (1900)
  • Մեծ քաղաքներ և հոգևոր կյանքը (1903)
  • Նորաձևության փիլիոսոփայություն (1905)
  • Սոցիոլոգիա. Հասարակայնացման ձևերի ուսումնասիրություն (1908)
  • Մշակույթի փիլիսոփայություն (1911)
  • Սոցիոլոգիայի ֆունդամենտալ հարցեր (1917)
  • Ժամանակակից մշակույթի կոնֆլիկտ (1918)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Формальная социология Г. Зиммеля Արխիվացված 2009-01-24 Wayback Machine // Громов И. А., Мацкевич А. Ю., Семёнов В. А. Западная теоретическая социология. — М.,1996. — 286 с.
  • Ионин, Леонид Григорьевич Социология Георга Зиммеля // История буржуазной социологии XIX — начала XX века / Под ред. Кон, Игорь Семёнович. Утверждено к печати Институтом социологических исследований АН СССР. — М.: Наука (издательство)год = 1979. — С. 180-203. — 6400 экз.
  • «Зиммель, Георг». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]