Գագիկ Կարսեցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Կարսեցի | |
---|---|
Կարսի թագավոր | |
Գագիկ Կարսեցու քանդակը Կարսի առաքելոց եկեղեցում | |
Իշխանություն | 1029-1064 |
Թագադրում | 1029 |
Լրիվ անուն | Գագիկ Աբասյան |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 1081[1] |
Հարստություն | Բագրատունի |
Նախորդ | Աբաս Ա |
Հաջորդող | թագավորությունը կործանվել է |
Տոհմ | Բագրատունիներ |
քաղաքական գործիչ և գերիշխան | |
Հայր | Աբաս Բագրատունի |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Գագիկ Կարսեցի կամ Գագիկ Աբասյան (անհայտ[1] - 1081[1]), Կարսի թագավոր 1029-1064 թվականներին։
Եղել է Աբաս թագավորի որդին, արևմտյան գրականության մեջ հայտնի է որպես Գագիկ-Աբաս կամ Աբաս Բ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ Կարսեցին Աբասի միակ որդին էր, Մուշեղ Բագրատունու թոռը։ Գահ է բարձրացել 1029 թվականին՝ Հովհաննես-Սմբատ արքայի օրոք։ 1065 թվականին տիրույթները հանձնել է Բյուզանդական կայսրությանը և հեռացել Փոքր Հայքի հայկական գավառներ։
Կարսում ամուսնացել է վրաց թագավոր Բագրատ Դ Բագրատիոնիի դստեր հետ, զավակների մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Փոքր Հայքում ամուսնացել է երկրորդ անգամ՝ Կիլիկյան իշխան Ռուբենի քրոջ՝ Գուրանդուխտ Ռուբինյանի հետ։ Ունեցել է մեկ դուստր՝ Մարիամ իշխանուհի։
Աբաս Ա (928-953) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խոսրովանույշ | Աշոտ Ողորմած (953-977) | Մուշեղ Ա Կարսեցի Կարսի թագավոր (963-984) | Սևադա Բ-ի դուստր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Տիեզերակալ (977-990) | Գագիկ Ա (990-1020) | Կատրանիդե Բ | Գուրգեն Լոռու թագավոր (978-989) | Աբաս Ա Կարսեցի Կարսի թագավոր (984-1029) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սենեքերիմ Արծրունի Վասպուրականի թագավոր (1003-1021) | Խուշուշ | Հովհաննես-Սմբատ (1022-1041) | Աշոտ Քաջ (1022-1040) | Աբաս | Կյուրիկյաններ | Գագիկ Ա Կարսեցի Կարսի թագավոր (1029-1065) | Գուրանդուխտ Ռուբինյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գագիկ Բ (1042-1045) | Մարիամ իշխանուհի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարսի թագավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գագիկ արքայի օրոք Կարսի թագավորությունը կարողացավ պահպանել խաղաղությունը։ Նա սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։
Գագիկը հոր և պապի նման ձգտում էր դառնալ հայոց «շահնշահ»։ 1045 թվականին՝ Անիի անկումից հետո, երբ Գագիկ Բ թագավորը (1042-1045) գտնվում էր Կոստանդնոպոլսում, հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գագիկ Կարսեցին, որը ձևականորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Սակայն նրա իշխանությունը երկար չտևեց։ Գրիգոր Մագիստրոսի վկայությամբ Գագիկ թագավորը եղել է իմաստասեր, հորինել է ոտանավորներ և հովանավորել գիտնականներին։ Նրա արքունիքում եղել է ճեմարան, որտեղ ուսուցանել են աստվածաբանություն և այլ գիտություններ։ Գագիկ Կարսեցին ազգակցական կապեր է ունեցել հայկական և վրացական թագավորող տոհմերի հետ (առաջին անգամ ամուսնացել էր վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ի քրոջ հետ)։
1050-ական թվականներին, սելջուկյան հարձակումների հետևանքով, Կարսի թագավորությունում ստեղծվել էր ծանր իրավիճակ։ Անիի անկումից 9 տարի անց՝ 1054 թվականին, սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Կարսում սելջուկները պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։
Ծամնդավի իշխան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից` Կարսի արքան 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը Գամիրքում ստանում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա։
Ծամնդավում Գագիկ արքան իշխում է ավելի քան մեկուկես տասնամյակ՝ 1065-1081 թվականները։ Նրա իշխանությունը տարածվում էր Ծամնդավ, Լարիսա, Ամասիա Կոմանա բերդաքաղաքների ու հարյուրավոր գյուղերի վրա։ Նա ուներ սեփական զորքը և ինքնիշխան էր իր կալվածքում։
Նա զինակցել է ոչ միայն Կիլիկիայի հայ իշխանների, այլև Սեբաստիայում հաստատված Արծրունիների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А.П Каждан. // Армяне в составе господствующего класса Византийской империи в 11-12 вв. // Гл. IV ч.42 «Гагик Карский» стр. 123—124 // АН АрмССР 1973 г.
- Christian Settipani Continuité des élites à Byzance durant les siècles obscurs
- René Grousset, L'Empire du Levant : Histoire de la Question d'Orient, Paris, Payot, coll. « Bibliothèque historique », 1949 (réimpr. 1979), 648 p. (ISBN 2-228-12530-X), p. 155-8, 162, 176
- Foundation for Medieval Genealogy : rois d'Arménie (Bagratides)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, Ալեքսանդրապոլ, 1910
- Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1971
- Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, 1973
- Еремян С․, Присоединение северо-западных областей к Византии в XI в․, «ԼՀԳ», 1971, № 3․
Նախորդող Աբաս Բագրատունի 984-1029 |
Կարսի արքա Գագիկ-Աբաս 1029 - 1065 |
Հաջորդող թագավորությունը կործանվել է |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 637)։ |