Բուտրուս ալ-Բուսթանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուտրուս ալ-Բուսթանի
بطرس البستاني
Ծնվել է1819[1][2][3][…]
ԾննդավայրDibbiyeh, Շուֆի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1][4]
Վախճանվել էմայիսի 1, 1883(1883-05-01)[5][6][7]
Մասնագիտությունթարգմանիչ, լեզվաբան, գրող, journal editor, լրագրող, journal editor, լրագրող, journal editor և journal editor
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Գրական ուղղություններՆահդա
Ուշագրավ աշխատանքներբառարաններ,
գրական թերթեր
ու ամսագրեր
Պարգևներ
մոտ Մեջիդիե շքանշան
ԶավակներSalim al-Bustani?
 Butrus al-Bustani Վիքիպահեստում

Բուտրուս ալ-Բուսթանի (1819[1][2][3][…], Dibbiyeh, Շուֆի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1][4] - մայիսի 1, 1883(1883-05-01)[5][6][7]), լիբանանցի քրիստոնյա գրող և մանկավարժ, ժամանակակից արաբական գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտրուս ալ-Բուսթանին ծնվել է 1819 թվականին Լեռնալիբանանի ալ-Դուբիյե գյուղում, որոշ աղբյուրների համաձայն՝ հայ կաթոլիկ ընտանիքում։ Հոգևորական հոր՝ Միխաիլ ալ-Բուստանիի մոտ սովորել է գրել և կարդալ արաբերեն ու արամեերեն, ապա ընդունվել «Այն Վարկա» դպրոցը։ Այստեղ նա կատարելագործել է արաբերենը և արամեերենը, ինչպես նաև սովորում լատիներեն, իտալերեն ու անգլերեն, փիլիսոփայություն, աստվածաբանություն և մուսուլմանական իրավունք։

1840 թվականին նա տեղափոխվում է Բեյրութ։ Սա համընկնում է Թուրքիայի համախոհների՝ եվրոպական վերնախավերի ռազմական նավերի Բեյրութ ժամանման հետ, որոնք, իրենց նավերը տեղավորելով Լիբանանի ափին, պատրաստվում էին հարված հասցնել Իբրահիմ փաշայի զորքերին և ստիպել նրանց լքել Լիբանանը։ Անգլիացիները ընդունում են Բուտրուսին իրենց մոտ՝ որպես թարգմանիչ։ Այդ տարիներին Բուտրուսը մտերմանում է ամերիկյան միսիոներների հետ, սովորեցնում է նրանց արաբերեն և նրանց պատվերով արաբերեն է թարգմանում որոշ գրքեր։

1846 թվականին Բուտրուսը օգնում է Կորնելիուս Վան-Դեյկին հիմնել դպրոց Աբեյհում, որտեղ էլ դասավանդում է 2 տարի։ Այդ տարիներին նա գրում է թվաբանության և քերականության դասագրքեր։ Նա ամերիկյան դեսպանատանը զբաղեցնում է թարգմանչի պաշտոն։ Նա ուսումնասիրում է հունարենը և հին եբրայերենը, մասնակցում է տարբեր հասարակությունների գործունեությանը, օգնում է դոկտոր Սմիթին Աստվածաշնչի թարգմանության գործում։ Ալ-Բուսթանին սկսում է կազմել «Օվկիանոսների օվկիանոս» (արաբ․՝ محيط المحيط‎‎՝ մուհիտ ալ-մուհիտ) և «Օվկիանի երկիր» (արաբ․՝ قطر المحيط‎‎՝ կուտր ալ-մուհիտ) բառարանները։ Հիմնում է «Սիրիայի բանբեր» (արաբ․՝ نافر سوريا‎‎՝ նաֆիր Սուրիյա) ամսագիրը։

1863 թվականին Բուտրուս ալ-Բուսթանին հիմնում է ազգային դպրոց, որի խնդիրն էր դաստիարակել երիտասարդ սերնդին պետությանն ու հայրենիքին նվիրվածության ոգով։ 1870 թվականին նա սկսում է հրատարակել երկշաբաթյա ամսագիր «Պարտեզ» (արաբ․՝ الجنن‎‎՝ ալ-ջինան) և «Դրախտ» (արաբ․՝ الجنة‎‎՝ ալ-ջաննա) թերթը։ Բութրուսը սկսում է «Գիտելիքների շղթա» (արաբ․՝ دائرة المعارف‎‎՝ դաիրաթ ալ-մաարիֆ) հանրագիտարանի կազման աշխատանքները, ինչում նրան օգնում է իր որդին՝Սալիմը։ Մահացել է 1883 թվականին։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտրուս ալ-Բուսթանին իրենից հետո թողել է բազմաքանակ գործեր։ Նա զբաղվել է լրագրողական գործունեությամբ, մասնակցել է Աստվածաշունչի թարգմանությանը, գրել է շատ աշխատություններ մաթեմատիկայի, սոցիոլոգիայի, բանասիրության բնագավառներում։ Նա ձգտում էր իր հասարակական գործունեությամբ մաքսիմալ օգուտ տալ իր ազգին։ Նա կազմում էր բառարաններ և դասագրքեր, որոնք ունեին ավելի շատ մշակութա-լուսավորական նշանակություն։ Աշխատում էր գիտական ընկերություններում, դասախոսում էր, ելույթ էր ունենում ճառերով։ Հասարակական խնդիրներից նրան ամենաշատը անհանգստացնում էր կնոջ կրթության հարցը։

Ջիրջի Նիկուլա Բասը նրա մասին գրում է, որ նա առաջինն էր Սիրիայում, ով հրապարակավ հանդես եկավ որպես կնոջ իրավունքների պաշտպան, նա պայքարում էր կանանց կրթության համար, երազում էր բացել կանանց համար հատուկ դպրոց, սակայն նրա երազանքներին վիճակված չէր իրականանալ։ Բուտրուս ալ-Բուսթանին կարծում էր, որ պետք է կանանց հնարավորություն տալ կրթություն և դաստիարակություն ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտա մասնակցել հասարակության կյանքին։ Անցնելով կնոջ կարգավիճակին արաբական երկրներում՝ նա ասում է, որ արաբները այս հարցում դեռ շատ հեռու են քաղաքակիրթ ազգերից։

Դա հետամնացության և ազգի ցածր հասարակական գիտակցության ցուցանիշ է։ Նա մի շարք փաստարկներ է բերում կանանց կրթություն ստանալու անհրաժեշտության օգտին, որոնցից ամենահիմնականը այն է, որ կինը ստեղծված չէ խոնարհման և շքեղության առարկա լինելու համար, որը պահվում է տանը զվարճանքի համար, Աստված ստեղծել է նրան որպես մայր, դրա համար նա կարիք ունի կրթության և դաստիարակության, որպեսզի կարողանա տալ իր երեխաներին ճիշտ դաստիարակություն։

Նա կարծում էր, որ կնոջ կրթվածությունը տղամարդու կրթվածության պայմաններից մեկն է և որ դրանից օգուտը հսկայական կլինի։ Կրթված կինը կարող է ուղղել իր ամուսնու թերությունները, օրինակ ծառայել իր երեխաների համար։ Իսկ անիրազեկությունը միայն փչացնում է ամեն ինչ։ Բուտրուս ալ-Բուսթանիի գործերը թույլ են տալիս նրան զբաղեցնել առաջին տեղը արաբական լուսավորականների շարքում։ Ջիրջի Զեյդանի խոսքերով նա գլխավորում էր այդ դարաշրջանում Սիրիայի մշակութային վերելքի շարժումը բոլոր բնագավառներում։

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 زيدان ج. مشاهير الشرق في القرن التاسع عشر (արաբ.) — 3 — القاهرة: الهلال, 1922. — Vol. 2. — P. 27.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 طرازي ف. د. تاريخ الصحافة العربية (արաբ.): يحتوي على جميع فهارس الجرائد والمجلات العربية في الخافقين مذ تكوين الصحافة العربية الى نهاية عام ١٩٢٩بيروت: المطبعة الأدبية, المطبعة الأمريكية, 1913. — Vol. 1. — P. 89.
  5. 5,0 5,1 5,2 زيدان ج. مشاهير الشرق في القرن التاسع عشر (արաբ.) — 3 — القاهرة: الهلال, 1922. — Vol. 2. — P. 30.
  6. 6,0 6,1 6,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  7. 7,0 7,1 7,2 طرازي ف. د. تاريخ الصحافة العربية (արաբ.): يحتوي على جميع فهارس الجرائد والمجلات العربية في الخافقين مذ تكوين الصحافة العربية الى نهاية عام ١٩٢٩بيروت: المطبعة الأدبية, المطبعة الأمريكية, 1913. — Vol. 1. — P. 91.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 615