Jump to content

Բորիս Պահոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Պահոր
սլովեն.՝ Boris Pahor
Ծնվել էօգոստոսի 26, 1913(1913-08-26)[1][2][3]
ԾննդավայրՏրիեստ, Ավստրո-Հունգարիա[3]
Վախճանվել էմայիսի 30, 2022(2022-05-30)[4][5][3] (108 տարեկան)
Վախճանի վայրՏրիեստ, Իտալիա[3]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և հրապարակախոս
Լեզուսլովեներեն
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՊադովայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6]
Ուշագրավ աշխատանքներNecropolis?
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինRadoslava Premrl?[3]
ԶավակներAdrijan Pahor?[3]
 Boris Pahor Վիքիպահեստում

Բորիս Պահոր (սլովեն.՝ Boris Pahor, օգոստոսի 26, 1913(1913-08-26)[1][2][3], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[3] - մայիսի 30, 2022(2022-05-30)[4][5][3], Տրիեստ, Իտալիա[3]), սլովենացի գրող, Իտալիայում սլովենական փոքրամասնության ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականին Տրիեստում։ Երբ 1918 թվականին Իտալիան բռնակցել է Տրիեստը, Պահորը ականատես է եղել, թե ինչպես են ֆաշիստներն այրում Սլովենական մշակույթի տունը (1920)։ Քաղաքում արգելված էր սլովեներենի դասավանդումը։ Պահորը սովորել է Կապոդիստրիայում (Կոպեր) և Գորիցիայում։ 1940 թվականին զորակոչվել է ֆաշիստական Իտալիայի բանակ և ուղարկվել կռիվ, սակայն 1941 թվականին վերադարձել է Լոմբարդիա որպես ռազմական թարգմանիչ։

Երբ Իտալիան 1943 թվականին դաշնակիցների հետ հաշտություն է կնքել, Բորիս Պահորը կարողացել է վերադառնալ հայրենի Տրիեստ, որտեղ ընդգրկվել է հարավսլավական պարտիզանական բանակի մեջ։ 1944 թվականին ձերբակալվել է հարավսլավացի կոլաբորացիոնիստների կողմից և 14 ամիս անցկացրել նացիստական ճամբարներում՝ Դախաուում, Դորա Միտելբաուում, Բերգեն Բելզենում։ Համակենտրոնացման ճամբարներում գնտվելը իր վճռական հետքն է թողել Պահորի ստեղծագործության վրա, որը հաճախ համեմատում են Պրիմո Լևիի, Իմրե Կերտեսի և Խորխե Սեմպրունի ստեղծագործությունների հետ։

Պատերազմից հետո վերադարձել է դաշնակիցների կողմից ազատագրված հայրենի Տրիեստ, սովորել Պադուայում, այնուհետև դասավանդել Տրիեստում։ Նրա ատենախոսության թեման (1947) եղել է Էդվարդ Կոցբեկի ստեղծագործությունը, որի հետ նա առաջին անգամ հանդիպել է այդ նույն ժամանակ։ Երբ 1951 թվականից Կոցբեկի գրքերը ենթարկվել են Հարավսլավիայի կոմունիստական իշխանությունների հարձակումներին, Պահորը քննադատել է պաշտոնական Բելգրադին և հեռացել տեղի ձախ շրջանակներից։ Նրա «Ծովածոց» ամսագրում (1966-1990), որի նպատակն էր պաշտպանել ավանդական դեմոկրատական պլյուրալիզմը, հրատարակվել են շատ այլադավանների ստեղծագործություններ։

1969 թվականին Պահորը դարձել է «Սլովենական ձախ» (Slovenska levica) կուսակցության համահիմնադիրներից մեկը՝ հանդես գալով Տրիեստում տիտոյական խմբերի՝ իտալական կուսակցություններում, մասնավորապես «Իտալիայի սոցիալիստական կուսակցությունում» ու «Իտալիայի կոմունիստական կուսակցությունում» հանդես գալու դեմ։ Երբ այն միավորվել է «Սլովենական միության» մեջ, Պահորը մի քանի անգամ առաջադրվել է նրա կողմից (վերջինը եղել է 2009 թվականին Եվրամիության ընտրություններին «Հարավտորիլյան ժողովրդական կուսակցության» կողմից)։

Չնայած Պահորը իրեն շարունակում էր համարել սոցիալ-դեմոկրատ արտահայտության սկանդինավյան իմաստով, այնուամենայնիվ նրա քաղաքական հայացքները «աջացել» են։ Նա սատարել է լիբերալ քաղաքական գործիչ Միտյա Գասպարիին Սլովենիայի նախագահի թեկնածության ժամանակ և պահպանողական «Սլովենական ժողովրդական կուսակցությանը» 2011 թվականի խորհրդարանի ընտրության ժամանակ, քննադատել է մուգ մաշկով թեկնածուի՝ Պիրանի քաղաքապետի թեկնածությունը, չնայած նա իր ողջ կյանքն ապրել էր Սլովենիայում։ Պահորի հայտարարությունն ընդունվել է որպես ռասիստական խտրականություն։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակենտրոնացման ճամբարների մասին նրա առավել հայտնի ստեղծագործությունը «Մեռելաստան» վեպն է (1967), որ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ էսպերանտո, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, կատալոներեն։ Այն դնում են Պրիմո Լևիի, Խորխե Սեմպրունի ու Իմրե Կերտեսի ստեղծագործությունների շարքին։ Հայտնի է նաև Պահորի տրիեստյան եռագրությունը՝ «Խավարում» (1975), «Դժվար գարուն» (1978) և «Լաբիրինթոսում» (1984)։ Սրեչկո Կոսովելի մասին մենագրության և գրականագիտական այլ գործերի հեղինակ է։

Ճանաչում և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Պահորի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, նա առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Պահորը ստացել է Ֆրանցե Պրեշերնի (1992), Բադեն-Բադենի Հարավարևելյան ռադիոյի մրցանակներ (2002), Պատվո լեգեոնի շքանշան (2007), Վիարեջոյի մրցանակ (2008)։ Մարիբորի պատվավոր քաղաքացի է (2010)։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրիեստ
  • Moj tržaški naslov / Իմ տրիեստյան հասցեն (1948)
  • Mesto v zalivu/ Ծովածոցի քաղաքը (1955)
  • Vila ob jezeru / Առանձնատուն լճի մոտ (1955)
  • Nomadi brez oaze / Վաչկատուններ առանց օազիսի (1956)
  • Nekropola/ Մեռելաստան (1967)
  • Zatemnitev/ Խավարում (1975)
  • Spopad s pomladjo/ Դժվար գարուն (1978)
  • V labirintu / Լաբիրինթոսում (1984)
  • Zibelka sveta (1999)
  • Dihanje morja/ Ծովի շնչառություն (2001)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bernard A. Boris Pahor ou l’originalité de la littérature slovene de Trieste. Paris, 2003.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պահոր» հոդվածին։