Պրիմո Լևի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ծննդյան անուն | իտալ.՝ Primo Levi[1] |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1919[2][3] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա[4][1] |
Վախճանվել է | ապրիլի 11, 1987[5][6][7][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Թուրին, Իտալիա[1] |
Գերեզման | Monumental Cemetery of Turin |
Գրական անուն | Damiano Malabaila[8][9] |
Մասնագիտություն | քիմիկոս, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, ինքնակենսագիր և փիլիսոփա |
Լեզու | իտալերեն[1] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Թուրինի համալսարան և Liceo Classico Massimo D'Azeglio? |
Ժանրեր | հուշագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Եթե սա մարդ է», The Truce?, The Drowned and the Saved? և The Periodic Table? |
Կուսակցություն | Գործողություն կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Lucia Morpurgo? |
Ազգականներ | Simona Levi? |
Պրիմո Լևի Վիքիդարանում | |
Primo Levi Վիքիպահեստում |
Պրիմո Լևի (իտալ.՝ Primo Levi, հուլիսի 31, 1919[2][3], Թուրին, Իտալիա[4][1] - ապրիլի 11, 1987[5][6][7][…], Թուրին, Իտալիա[1]), հրեական ծագմամբ իտալացի քիմիկոս, գրող, թարգմանիչ։
Ամենահայտնի ստեղծագործություններից են «Se questo è uomo» («Եթե սա մարդ է», 1947) հուշագրությունը, որտեղ Լևին պատմում է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում իր կյանքի մասին, «Il sistema Periodico» («Պարբերական աղյուսակը», 1975), որը Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտի կողմից հռչակվել է որպես գիտության մասին բոլոր ժամանակների լավագույն վեպ։ Մահացել է 1987-ին Թուրինի իր տանը` ինքնասպանության արդյունքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրիմո Լևին ծնվել է Թուրինում՝ 1919 թվականի հուլիսի 31-ին։ Նախնիները Իսպանիայից և Պրովանսից Պիեմոնտ գաղթած հրեաներ էին։ 1878-ին ծնվում է հայրը՝ Չեզարե Լևին, որ 1918-ին ամուսնանում է Էսթեր Լուզզատիի հետ (ծնված 1895-ին)։ 1921-ին ծնվում է Աննա Մարիա Լևին՝ քույրը, ում հետ Լևին մինչ կյանքի վերջը առանձնահատուկ կապվածություն ուներ։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո հաճախում է Classico D'Azeglio լիցեյը, որտեղ դասավանդում էին հակաֆաշիստական հայացքների տեր Ա. Մոնտին, Ֆ. Անտոնիչելլին, Ու.Կոսմոն, Ն. Բոբբիոն, Չ. Պավեզեն և այլք։ 1937-ին Պրիմո ընդունվում է Թուրինի համալսարանի քիմիայի ֆակուլտետ։ Լևիի տարերքը բնական գիտություններն էին, հատկապես քիմիան, որ ագահորեն կլանում էր։ Սակայն Լևին հորից՝ Չեզարեից ժառանգել էր նաև մեծ սեր ընթերցանության հանդեպ։
1941-ին Լևին ստանում է ավարտական վկայականը և փորձում աշխատանք գտնել։ 1943-ին միանում է պարտիզանական ջոկատին, ձերբակալվում գերմանական ոստիկանության կողմից և տեղափոխվում հրեաների համար նախատեսված [Ֆասսոլի Ֆասսոլի] ճամբար, իսկ 1944-ի փետրվարի 11-ին մնացյալ բանտարկյալների՝ այդ թվում ծերերի, կանանց և երեխաների հետ միասին տեղափոխվում Աուշվիցի (կամ Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբար։ Ճանապարհը ձգվում է հինգ օր։ Շնորհիվ իր մասնագիտության ու ճակատագրի Լևին կարողանում է վերապրել Աուշվիցը, որտեղից վերադառնալուց հետո գրում է «Եթե սա մարդ է» հուշ-փաստագրություն-վեպը՝ մանրամասնությամբ վերարտադրելով իր ճամբարյան փորձառությունը։ Տունդարձը պակաս տանջալից ու երկար չի լինում, որի մասին էլ պատմում է իր «Զինադադար» գրքում։ 1947-ին Լևին ամուսնանում է Լուչիա Մորպուրգոյի հետ, իսկ 1948-ին ծնվում է Լևիի դուստրը՝ Լիզա Լորենցան, 1957-ին որդին՝ Ռենցոն։ Կյանքի մնացյալ հատվածում Լևին աշխատում է մի քանի տարբեր քիմիական գործարաններում, թարգմանություններ անում (Հայնե, Կիպլինգ, Կաֆկա, Լևի-Ստրոս), անդադար գրում՝ փորձելով ազատվել Աուշվիցի մղձավանջային հիշողություններից։
1987-ի ապրիլի 11-ին ինքնասպանություն է գործում՝ ցած գցելով իրեն Թուրինի բնակարանի աստիճաններից։
Աուշվից
[խմբագրել | խմբագրել կոդը]1944-ի փետրվարին Ֆասսոլիից Լևին տեղափոխվում է Աուշվիցի համակենտրոնացման ճամբար։ Լևիի դաստակին դաջված էր 174517 համարը։ Մի քանի ամիս անց նա [Բունայի Բունայի] գործարանում իր մասնագիտությամբ է <աշխատում>, մինչ այդ հաղթահարելով Գելմուտ ֆոն Պաննվից՝ թեկնածուների համար կազմակերպած քննությունը։ Հենց այս հանգամանքն է օգնում Լևիին ողջ մնալ։ Այն, ինչ տեսել, լսել և զգացել էր Լևին տուն վերադառնալուց անմիջապես հետո հանձնում է թղթին ու սա չընդհատվող գործողություն է դառնում Լևիի համար։ Լևին պատմում, վերապատմում, վերավերապատմում էր, որպեսզի մոռացության տար աուշվիցյան մղձավանջը։ Պատահական չէ նրա I sommersi e i salvati («Ընկածները և փրկվածները») վեպի բնաբանը.
«Այնուհետև անստույգ ժամի Տառապանքն է վերադառնում. Ու քանի դեռ չի պատմվել իմ պատումը ահալի, Սիրտն այս պիտի կիզվի իմ սրտում»
[Ս. Քոլրիջ Ս. Քոլրիջ] «Պոեմ ծեր նավաստու մասին»։
Լևին Աուշվիցից հետո դեռ երկար ապրեց, բայց Էլի Վիզելի խոսքերով՝ «Պրիմո Լևին մահացավ Աուշվիցում՝ քառասուն տարի առաջ»։ 1965-ին Լևին վերադառնում է Աուշվից՝ զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելու։
«Վերադարձը պակաս ողբերգական էր, քան կարող էր թվալ։ Չափազանց շատ ժխոր, քիչ հիշողություններ. ամբողջը լավ վերադասավորված էր, շենքի ճակատը՝ մաքուր, գործնական զրույցները շատ» (1984-ի հարցազրույցից)։
«Կա Աուշվիցը, ուրեմն Աստված չի կարող լինել։ Չեմ գտնում երկընտրանքային լուծում։ Փնտրում եմ, բայց չեմ գտնում»։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևին դեռևս ուսանողության տարիներից գրում էր, սակայն գրական մուտքը <Եթե սա մարդ է> հուշագրությամբ էր։ 1947-ին, չնայած Իտալո Կալվինոյի դրական գնահատականին, հանրահայտ Einaudi հրատարակչատունը մերժում է հրատարակել այն։ Լևին դիմում է թուրինյան մի փոքրիկ հրատարակչության՝ De Silva անվանումով։ 1947-ին լույս է տեսնում Լևիի առաջին՝ հասարակ կազմով և մանր տառերով հուշագրությունը։ 1958-ին գիրքն այնուամենայնիվ լույս է տեսնում նաև Einaudi հրատարակչությամբ։ Այն թարգմանվում է բազմաթիվ լեզուներով և մեծ ճանաչում վայելում, սակայն գերմաներեն թարգմանության ժամանակ Լևին պնդում է, որ արդեն թարգմանված նյութը հատվածաբար ուղարկեն իրեն՝ ստուգելու համար՝ ինչքան հարազատ է մնացել գերմաներեն թարգմանությունը բնագրին։ Գերմանական հրատարակությունը հատուկ առաջաբան ուներ, որտեղ Լևին ևս մեկ անգամ հիշեցնում էր գերմանացիներին իրենց հրեշավոր սխալի մասին։
Լևիի երկրորդ գիրքը «Զինադադար»-ն էր, որտեղ նա պատմում էր երկար ու տանջալից տունդարձի մասին։
Լևիի ամենահայտնի ստեղծագործություններից է «Պարբերական աղյուսակը» ( Il sistema Periodico, 1975): Այն բաղկացած է 21 տարբեր պատմություններից, որոնցից յուրաքանչյուրն ունի քիմիական տարրի անվանում (Ածխածին, Արգոն, Ուրան, Արծաթ, Վանադիում...) Պատմությունների մեծ մասը ինքնակենսագրական բնույթի են, մի քանիսն էլ հնարովի պատմություններ են։ Ածխածնի հանդեպ Լևին առանձնահատուկ վերաբերմունք ուներ։
Այլ ստեղծագործություններն են.
- Se questo è un uomo (1947)
- La tregua (1963)
- Storie naturali (1967)
- Vizio di Forma (1971)
- L’osteria di Brema (1975)
- Il sistema periodico (1975)
- La chiave a stella (1978)
- Lilit (1981)
- La ricerca delle radici (1981)
- Se non ora, quando? (1982)
- Ad ora incerta (1984)
- Primo Levi – Tullio Regge, Dialogo (1984)
- L’altrui mestiere (1985)
- Racconti e Saggi (1986)
- I sommersi e i salvati (1986)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20180604034125/http://www.primolevi.it/Web/Italiano/Contenuti/Biografia/110_Cronologia
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.primolevi.it/en/biography
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Levi P. Se questo è un uomo; La tregua. — Torino: Einaudi, 1989. — 362 p. — ISBN 8806116053
- Պրիմո Լևիի միջազգային հետազոտությունների կենտրոն (իտալ.), (անգլ.)
- фр., о книге «Человек ли это?» Արխիվացված 2006-02-12 Wayback Machine
- англ., версии кончины П. Л. Արխիվացված 2005-12-11 Wayback Machine
- англ., о биографиях П. Л.
- англ, об опере Ари Франкеля о П. Л. Արխիվացված 2016-07-01 Wayback Machine
- Сайт Ассоциации имени Примо Леви (ֆր.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիմո Լևի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիմո Լևի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Թուրին քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 1987 մահեր
- Թուրին քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Թուրինի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ինքնասպան գրողներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի թարգմանիչներ
- Իտալացի քիմիկոսներ
- Հոլոքոստից փրկվածներ
- Հրեա գրողներ
- Մոդեռնիստ գրողներ