Բողոքի ցույցեր Նոր Կալեդոնիայում (2024)
Բողոքի ցույցեր Նոր Կալեդոնիայում | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | մայիսի 13, 2024 - ընթացիկ | ||
Վայր | Նոր Կալեդոնիա | ||
Պատճառ |
| ||
Մեթոդ | Բողոքի ցույցեր, անկարգություններ, հրկիզումներ, թալան | ||
Կարգավիճակ | ընթացիկ | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Թվաքանակ | |||
| |||
Կորուստներ | |||
Զոհեր | 7 | ||
Վիրավորներ | 300+ (այդ թվում՝ 84 ոստիկան) | ||
Ձերբակալվածներ | 280 |
Բողոքի ցույցեր Նոր Կալեդոնիայում, բողոքի ցույցեր և անկարգություններ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆրանսիայի անդրծովյան հատուկ կարգավիճակ ունեցող յուրօրինակ Նոր Կալեդոնիա համայնքում, որը սկսվել է 2024 թվականի մայիսի 13-ին[6]։ Բուռն բողոքի ցույցերը հանգեցրել են վեց հոգու մահվան, իսկ վերջերս էլ արգելվել է «ՏիկՏոկ»-ը և հայտարարվել է արտակարգ դրություն[7][8][9]։
Բռնությունը սկսվել է վիճահարույց քվեարկության բարեփոխումից հետո, որի նպատակն է փոխել առկա սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս բնակչության մեկ հինգերորդին մասնակցել նահանգային ընտրություններին[10]։ Նումեայի համաձայնագրից հետո տեղական ընտրություններում ընտրազանգվածը սահմանափակվեց կղզիների մինչև 1998 թվականի բնակիչներով և նրանց ժառանգներով, ովքեր մշտապես բնակվել են այդ տարածքում առնվազն 10 տարի։ Համակարգը, որը բացառում է Ֆրանսիայի եվրոպական և պոլինեզական մասերից միգրանտներին, ներառյալ նրանց չափահաս երեխաները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2005 թվականին ճանաչվել էր որպես ապագաղութացման գործընթացի մաս՝ հաշվի առնելով, որ դա ժամանակավոր միջոց է[11]։ Վերջին հանրաքվեները մերժում են երկրի անկախությունը 2018, 2020 և 2021 թվականներին։ Առաջին երկուսն ունեցել են մոտ, բայց բացասական արդյունքներ՝ համապատասխանաբար 81% և 86% մասնակցությամբ։ Ավելի ուշ անցկացված հանրաքվեն մերժվեց որպես ոչ լեգիտիմ անկախության ջատագովների և բնիկ բնակչության կողմից, որոնք զանգվածաբար բոյկոտեցին այն, ինչը հանգեցրեց ցածր 44% մասնակցության։ Կառավարության համար այդ հանրաքվեները ցույց են տալիս, որ Նումեայի համաձայնագրի գործընթացն ավարտվել է, որը պահանջում է փոփոխություններ 10-ամյա բնակության պահանջի մեջ։ Անկախության ջատագովները, մերժելով 2021 թվականի հանրաքվեն, Նումեայի համաձայնագրով սահմանված գործընթացը դեռևս շարունակական են համարում։
Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է թույլատրել այն մարդկանց, ովքեր բնակվում են այդ տարածքում ավելի քան 10 տարի, քվեարկելու տեղական ընտրություններում[12]։ Բարեփոխումը, որը թույլ է տալիս ավելի շատ եվրոպական և պոլինեզական ծագում ունեցող մարդկանց քվեարկել, դատապարտվել է անկախության ջատագովների կողմից՝ որպես բնիկ Մելանեզիական Կանաք ժողովրդի քաղաքական ձայնի թուլացում[13]։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կղզի է ժամանում մայիսի 22-ին[14]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Կալեդոնիան ֆրանսիական անդրծովյան տարածք է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 270,000․ բնիկ Կանաք ժողովուրդը կազմում է բնակչության 44%-ը, հիմնականում ֆրանսիացի Կալդոշները՝ 34%-ը, իսկ մյուս էթնիկ փոքրամասնությունները (ներառյալ ուոլիսցիներն ու թաիթցիները) կազմում են մնացած մասը։ Նոր Կալեդոնիան դարձել է Ֆրանսիայի անդրծովյան տարածք 1946 թվականին և ունի ներկայացուցիչներ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում, մինչդեռ Ֆրանսիայի նախագահը համարվում է տարածքի պետության ղեկավարը։ Ֆրանսիան պահպանում է Նոր Կալեդոնիայի պաշտպանության և ներքին անվտանգության իրավասությունը[15]։
«Սառեցված» ընտրազանգված
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես 1998 թվականի Նումեայի համաձայնագրի մաս, Նոր Կալեդոնիայի բնակչությունը շարունակում էր քվեարկել համապետական ընտրություններում՝ Ֆրանսիայի նախագահի և Ազգային ժողովի համար, բայց մարդկանց թիվը, ովքեր կարող էին քվեարկել նահանգային ընտրություններում և անկախության հանրաքվեներում, սահմանափակ էր։ Այդ, այսպես կոչված, «սառեցված ընտրազանգվածը» բաղկացած է միայն նրանցից, ովքեր արդեն ապրել էին Նոր Կալեդոնիայում 1998 թվականին, ինչպես նաև նրանց երեխաներից, պայմանով, որ նրանք յուրաքանչյուր ընտրությունից առաջ տաս տարի պահպանել են իրենց մշտական բնակության վայրը։ Սա հետագայում ներգաղթյալներին՝ լինի դա եվրոպացի, թե պոլինեզացի, զրկեց ձայնի իրավունքից։ Բացառված ընտրողների թիվը 1999-ի 8000-ից աճել է մինչև 18000-ը 2009-ին և մինչև 42000-ը 2023-ին, այդ ժամանակ հինգ ազգային ընտրողներից գրեթե մեկը զրկված է եղել մարզային ընտրություններին մասնակցելուց (220,000 ազգային ընտրողներից միայն 178,000-ն է իրավաունք ունեցել ընտրելու)[12][16]։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու ժանդարմ։ Եվս 64 ոստիկան վիրավորվել է[7][17]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետրոպոլյան Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 15-ին Գաբրիել Ատալը բանակ է մտցնում նավահանգիստներն ու օդանավակայանները պաշտպանելու համար և ի պատասխան արգելք դնում «ՏիկՏոկ»-ի վրա[18], որը ֆրանսիական իշխանությունների խոսքով՝ նախկինում օգտագործվել է անկարգություններ կազմակերպելու համար[8][19]։ Մայիսի 16-ին Էմանուել Մակրոնը արտակարգ դրություն է հայտարարում Նոր Կալեդոնիայում[8][9]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիա․ Մայիսի 16-ին արտաքին գործերի նախարար Փեննի Վոնգը կոչ է անում հանգստություն պահպանել, բարձրացնում է զգուշության մակարդակը Ավստրալիայի ճանապարհորդական խորհրտատվություններում Նոր Կալեդոնիայի համար և կոչ է անում այդ տարածքում գտնվող ավստրալացի ճանապարհորդներին «զգուշության բարձր աստիճան ցուցաբերել»։ Հանգստության և խաղաղության կոչ է անում նաև ընդդիմության արտաքին գործերի խոսնակ Սայմոն Բիրմինգհեմը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Émeutes en Nouvelle-Calédonie : les inégalités entre les Kanaks et le reste de la population persistent» [Riots in New Caledonia: inequalities between Kanaks and the rest of the population persist]. France Info. 2024 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Australians barricaded in New Caledonia accommodation as violence spreads, French government hopeful riots are calming». Australian Broadcasting Corporation. 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին.
- ↑ https://www.lemonde.fr/en/asia-and-pacific/article/2024/05/17/south-pacific-countries-are-watching-france-and-how-it-handles-new-caledonia-situation_6671759_153.html
- ↑ «Vanuatu, MSG chief reaffirms support for FLNKS, blames France over unrest». Asia Pacific Report. Auckland University of Technology. 2024 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «REPLAY. Violences en Nouvelle-Calédonie : le bilan humain est passé cinq morts, Gabriel Attal annonce un millier de forces de sécurité supplémentaires en cours de déploiement». Nouvelle-Calédonie la 1ère (ֆրանսերեն). 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «About New Caledonia». New Zealand Ministry of Foreign Affairs and Trade (New Zealand English). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 7,0 7,1 «En direct, émeutes en Nouvelle-Calédonie : Gérald Darmanin annonce l'arrivée de renforts» [Live, riots in New Caledonia: Gérald Darmanin announces the arrival of reinforcements]. Le Monde.fr (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «New Caledonia riots: France declares state of emergency, bans TikTok». South China Morning Post (անգլերեն). 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Australia's fresh travel warning for New Caledonia after state of emergency declared». SBS News. Special Broadcasting Service. 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «New Caledonia: Two dead as riots escalate after French vote». BBC News (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Py c. France - 66289/01». European Court of Human Rights. 2005 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 12,0 12,1 Wéry, Claudine (2005 թ․ հունվարի 20). «Nouvelle-Calédonie : la controverse sur le gel du corps électoral continue» [New Caledonia: the controversy over the freezing of the electorate continues]. Le Monde (ֆրանսերեն). ISSN 1950-6244. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «New Caledonia announces curfew after riots over voting reforms». Le Monde.fr (անգլերեն). Ֆրանսպրես. 2024 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Macron arrives in New Caledonia amid calls for France to withdraw voting changes». The Guardian (բրիտանական անգլերեն). 2024 թ․ մայիսի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Explainer: What sparked New Caledonia's deadly civil unrest?». RNZ. 2024 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Dégel du corps électoral calédonien : 12 clés pour comprendre le projet de loi constitutionnelle» [Thawing of the New Caledonian electorate: 12 keys to understanding the draft constitutional law]. Nouvelle-Calédonie la 1ère (ֆրանսերեն). France Info. 2024 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Nouvelle-Calédonie : un nouveau décès porte à six le bilan humain en marge des émeutes». Le Figaro (ֆրանսերեն). 2024 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Nouvelle-Calédonie : Gabriel Attal annonce le déploiement de l'armée, le réseau social TikTok interdit» [New Caledonia: Gabriel Attal announces the deployment of the army, the social network TikTok banned]. France Bleu (ֆրանսերեն). 2024 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «'It's a revolution here, using Tiktok' – Pro-independence activist on New Caledonia unrest». Radio New Zealand. 2024 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.