Արուճ (գիրք)
Արուճ | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Կարեն Մաթևոսյան |
Տեսակ | գիրք |
Թեմա | Արուճ |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1987 |
Էջեր | 140 |
Խմբագիր | Մուրադ Հասրաթյան (մասնագետ), Ռուբեն Սարգյսան |
Նկարազարդող | Լ․ Խ․ Խաչատրյան |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչություն |
Հրատարակված է | Երևանի համալսարանի հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1987 |
ԳՄԴ | 85.113 (2Հ)1 |
Թվային տարբերակ | armenianart.org/books/K.Matevosyan-Aruch.pdf |
«Արուճ», հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի առաջին գիրքը, որը նվիրված է միջնադարյան Հայաստանի հայտնի աշխարհիկ և վանական կենտրոններից մեկին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրի պատմամշակութային անցյալին և միջնադարյան ճարտարապետական հուշարձաններին[1]։ Հրատարակվել է 1987 թվականին Երևանում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության կողմից։ Գրախոսն է պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանը, մասնագետ խմբագիրը՝ ճարտարապետության թեկնածու (հետագայում՝ ճարտարապետության դոկտոր) Մուրադ Հասրաթյանը[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքում պատմաքննական անդրադարձ է կատարվում Արուճ բնակավայրի անցյալին և միջնադարյան ճարտարապետական հուշարձաններին, վերջիններիս վիմական արձանագրություններին և հայ մատենագրության մեջ եղած հիշատակություններին[1]։ Մեծ տեղ է հատկացված աշխարհիկ շինություններին, որովհետև Գրիգոր Մամիկոնյան իշխանի 661–685 թվականների կառավարման շրջանում Արուճը եղել է Հայաստանի վարչական կենտրոնը[1]։
Գիրքը բաղկացած է 2 մասից։ Առաջին մասն ունի «Արուճի պատմամշակութային անցյալը» վերնագիրը և բաղկացած է 3 բաժիններից․
- Մատենագրական տեղեկություններ Արուճի մասին,
- Գրիգոր Մամիկոնյանի կառավարման շրջանը
- Արուճը 9-13-րդ դարերում։
Երկրորդ մասը անվանված է «Միջնադարյան հուշարձաններ», որտեղ առանձին և մանրամասն քննվում են Արուճի տաճարը, պալատը, բերդը, քարավանատունը և միջնադարյան այլ հուշարձաններ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Վարդան Դևրիկյան ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ (Ծննդյան 65-ամյակի առթիվ) (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ 334 - 341. — ISSN 0135-0536.
- ↑ 2,0 2,1 ««Արուճ», Կարեն Մաթևոսյան» (PDF). armenianart.org. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.