Jump to content

Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1][2]
տարի1653[1]
բարձրություն143,5 սանտիմետր[1]
լայնություն136,5 սանտիմետր[1]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[3] և բարոկկո[3]
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[4]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[5]
սեփականատերRodolphe Kann?[1]
հիմնական թեմաԱրիստոտել
https://www.wga.hu/html/r/rembran/painting/z_other/aristotm.html կայք
Ծանոթագրություններ
 Aristotle Contemplating a Bust of Homer Վիքիպահեստում

«Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» (հոլ.՝ Aristoteles peinzend bij een borstbeeld van Homerus), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդի նկարը։ Այս կտավը նկարիչը ստեղծել է 1653 թվականին՝ իտալացի կոլեկցիոների պատվերով։ Ստեղծագործության չափերն են՝ 143,5×136,5 սմ։ «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։

Կտավը գրող Ջոզեֆ Հելերի համար սյուժե է հանդիսացել «Քեզ նկար պատկերացրու» (1988 թվական) պատմական ստեղծագործության վեպի համար։

1652 թվականին Ռեմբրանդը սիցիլիացի ազնվական Անտոնիո Ռուֆֆոյից (1610/11-1678) նկարի պատվեր է ստանում. վերջինս Հռոմում հիացել էր նկարչի օֆորտներով։ Ռուֆֆոն Ամստերդամի իր գործակալի միջոցով կապ է հաստատում Ռեմբրանդի հետ և 500 ֆլորենտական ոսկեդրամ (ֆլորին) է առաջարկում փիլիսոփայի նկարի համար։ Գումարն այդ ժամանակների համար բավականին մեծ էր՝ շուրջ ութ անգամ բարձր Իտալիայում նկարների միջին արժեքից։ Ռեմբրանդ վան Ռեյնը կատարում է պատվերը՝ «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործությունն ավարտելով 1653 թվականին։ Ավարտուն աշխատանքը ծովային ճանապարհով ուղարկվում է Սիցիլիայի Մեսինա նավահանգիստ։ Արդյունքից խիստ գոհ մնալով, Ռուֆֆոն ևս երկու կտավներ է պատվիրում Ռեմբրանդին՝ որոցում պատկերված պետք է լինեին Ալեքսանդր Մակեդոնացին (1661, նկարն անհետացել է) և Հոմերոսը (1663, Մաուրիցհեյս)։ Հեռավոր Իտալիայից պատվերներ ընդունելը վկայում էր Ռեմբրանդի եվրոպական փառքի մասին։

«Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործության ֆոնն իրենից ներկայացնում է մուգ վարագույր և անկյունում իրար վրա դարսված գրքերի կույտ։ Կենտրոնական հատվածում կանգնած է Արիստոտելը։ Վերջինիս գլխին մեծ բոլորքով գլխարկ է դրված։ Հանդերձանքը հարուստ է, որի վրա անցկացված է ոսկե զանգվածեղ շղթան։ Դրանից կախված է մի մեդալիոն։ Արիստոտելի աջ ձեռքը դրված է Հոմերոսի կիսանդրու վրա՝ հենց պատմահոր գլխին։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ Արիստոտելի կուրծքը զարդարող մեդալիոնի վրա պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացին։

Ամենաթանկ նկար

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործությունը մնաց Ռուֆֆո ընտանիքի անհատական հավաքածուում ընդհուպ 18-րդ դարի վերջերը։ 1810 թվականին «Քրիսթիս» աճուրդի տունը այս նկարը հանեց վաճառքի «Քանդակագործը կիսանդրու դիմաց» անվանումով։ Գրեթե ամբողջ տասնիրերոդ դարի ընթացքում նկարը մնաց Էշրիջ Պարկում՝ անգլիացի կոմս Բրաունլոուի արվարձանային տանը։ 1961 թվականին նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք բերեց «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» ստեղծագործությունը աճուրդի ժամանակ։ Թանգարանը վճարեց այդ ժամանակի համար ռեկորդային գումար՝ 2,3 միլիոն ամերիկյան դոլար։ Մինչ այդ ամենաթանկ նկարի տիտղոսը գրեթե երեսուն տարի վայելում էր իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի «Տիրամայր Ալբա» ստեղծագործությունը։ «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ» նկարը մեծ իրարանցում առաջացրեց մամուլում։ Որպեսզի արդարացնի այդ գնումը, թանգարանն իրականացրեց մեծամասշտաբ ցուցահանդես, որը հսկայական հաջողություններ արձանագրեց[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roberta D'Adda, Rembrandt, Milano, Skira, 2006.
  • Поль Декарг Рембрандт. — Молодая гвардия, 2000.
  • Мелисса Рикетс Рембрандт. — Айрис-Пресс, 2006.
  • Вержбицкий А. Творчество Рембрандта.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստոտելը Հոմերոսի կիսանդրու հետ (նկար)» հոդվածին։