Արտաշեսը, Համանն ու Եսթերը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն |
տարի | 1660 |
բարձրություն | 73 սանտիմետր |
լայնություն | 94 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[1], Պետական Էրմիտաժ և Ռումյանցևի թանգարան[2] |
սեփականատեր | Johann Ernst Gotzkowsky? |
հիմնական թեմա | Եսթեր |
պատկերված են
| |
Ahasuerus and Haman at the Feast of Esther (Rembrandt) Վիքիպահեստում |
«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» (հոլ.՝ Ahasveros en Haman aan het feestmaal van Esther ), հոլանդացի գեղանկարիչ, օֆորտանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկեդարի խոշոր ներկայացուցիչ Ռեմբրանդ վան Ռեյնի նկարը: Հեղինակը կտավը վրձնել է 1660 թվականին: Յուղաներկերով կտավի չափերն են՝ 73 × 94 սմ: «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն):
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» կտավի սյուժեն Ռեմբրանդ վան Ռեյնը վերցրել է Աստվածաշնչի Հին Կտակարանի «Եսթեր» գրքի 7-րդ գլխից: Հրեուհի Եսթերը դառնում է պարսից Արտաշես (Արտաքսերքսես I) արքայի կինը: Եսթերին հաջողվում է ամուսնուն համոզել, որպեսզի խնջույք կազմակերպի պալատական Համանի հետ, որն ատում էր հրեաներին.
![]() |
Թագավորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին: Երկրորդ օրն էլ, մինչև գինի էին ըմպում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պետք քեզ, Եսթե՛ր տիկին, և ի՞նչ է քո խնդրանքը կամ աղաչանքը. քո՛նը կլինի մինչև իմ թագավորության կեսը»: Եսթերը պատասխանեց ու ասաց. «Եթե քո առջև շնորհ գտա, արքա՛, իմ խնդրանքը մի անձ է միայն, և թող իմ աղաչական խոսքն ընդունելի լինի: Արդարև, ես և իմ ժողովուրդը վաճառվեցինք կորստյան, ստրկության և հափշտակության համար, թե՛ մենք և թե՛մեր որդիները. բայց ես չհավատացի: Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագավորի տանը լինելու»: Արքան ասաց. «Ո՞վ է և ո՞ւր է նա, ով համարձակվեց անել այս բաները»: Եսթերն ասաց. «Այդ թշնամի մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց»: Համանն ահաբեկվեց և խիստ վախեցավ արքայից ու տիկնոջից[3]
|
![]() |
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիցիոն առումով «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործության երեք հերոսները բաժանված են երկու խմբի: Կտավի աջ հատվածում նկարված են Արտաշես արքան և շքեղաշուք հանդերձանքով Եսթերը[4]. նրանց Ռեմբրանդը նկարել է լուսավորված: Ամուսինների ահյակ հատվածում՝ ստվերի մեջ պատկերված է Համանը:
Նկարում պատկերված է դրամայի կուլմինացիոն հատվածը: Եսթերը հենց նոր ավարտել է իր խոսքը և նույնիսկ չի հասցրել իջեցնել ձեռքը: Արտաշեսը պատկերված է շրթունքները փակած և գայիսոնը վստահորեն սեղմած. հիմա նա ոտքի կկանգնի և մոլեգնած կհեռանա: Համանն արդեն հասկացել է, որ դատապարտված է ու վշտացած խոնարհել է հայացքը[4]:
Ոսկե սկուտեղի վրա նկարիչը պատկերել է խնձոր, որն ավելի մոտ է Համանին: Արտաքսերքսեսի և Եսթերի դիմաց խաղողի ողկույզ է նկարված: Ռեմբրանդ վան Ռեյնը այլաբանորեն է մրգերը պատկերել. խնձորը մեղանչման խորհրդանիշն է, իսկ խաղողը՝ կյանքի և պտղաբերության:
Ռեստավրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունը զգալիորեն տուժել է XVIII դարում բռնկված հրդեհից: Դրանից հետո անընդհատորեն ներկի շերտը քայքայվում էր: Այդ պատճառով նկարը ենթարկվել է քառակի խորը վերականգնման: Նկարն ի վերջո տեղափոխվել է նոր կտավի վրա: Վերականգնումները կատարվել են 1819, 1900 թվականներին և երկու անգամ էլ խորհրդային տարիներին: Ռեստավրացիա անող վարպետներից էին Պավել Կորինը, Վասիլի Յակովլևն ու Ս.Ս. Չուրակովը:
Նկարի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արտաշեսը, Համանն ու Եսթերը» նկարը Ռեմբրանդի սակավ ստեղծագործություններից, որի մասին գրեթե ամեն ինչ հայտնի է պրովենանսին: Հայտնի է, որ 1662 թվականին այն գտնվել է Յան Հինլոփենի հավաքածուում՝ Ամստերդամում, հետո այն անցել է դստերը՝ Սառա Հինլոփենին[5]:
1760 թվականին կտավը վաճառվել է աճուրդի ժամանակ այն գնում է Յոհան Էռնստ Գոցկովսկին[6]: Մի քանի տարի անց՝ 1764 թվականին Եկատերինա II կայսրուհին այն վերցնում է պարտքի դիմաց և նկարը հայտնվում է Էրմիտաժում: 1862 թվականին «Արտաշեսը, Համանն ու Եսթերը» ստեղծագործությունը տեղափոխվում է Ռումյանցևի թանգարան, որտեղից 1924 թվականին Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, ուր ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ Groot C. H. http://archive.org/stream/catalogueraisonn06hofsuoft (գերմ.) — 1914.
- ↑ From: Slive, S. (1953) Rembrandt and his critics, 1630-1730, p. 52.
- ↑ 4,0 4,1 The Pushkin Museum of Fine Arts Archived October 24, 2007, at the Wayback Machine.
- ↑ One of her in-laws mentioned in his diary she left a considerable amount of money being stingy. In: Het dagboek van J. Bicker Raye, bewerkt door F.M. Bijerinck & M.G. de Boer, (1935), p. 172.
- ↑ Catalogus of naamlyst van schilderyen, met derzelver prysen, zedert ... 1752. tot ... 1768. ... openbaar verkogt. Dienende tot een vervolg ... op de ... cataloguen door Gerard Hoet ... / Uitgegeeven door Pieter Terwesten, 1770. pp. 220-234.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- А. Вержбицкий. Творчество Рембрандта
- Douglas Mannering Życie i twórczość Rembrandta, wyd. Muza SA, Warszawa 1995 83-7079-361-4
- Wielkie muzea/ Muzeum im. Puszkina, wyd HPS. Warszawa 2007, 978-83-60688-38-0
|
|