Անառակ որդու վերադարձը (նկար, Ռեմբրանդ)
Անառակ որդու վերադարձը Terugkeer van de Verloren Zoon | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն |
տարի | 1666-1669 |
բարձրություն | 260 |
լայնություն | 203 |
ստեղծման վայր | Ամստերդամ[1] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[2] |
սեփականատեր | Պետական Էրմիտաժ[2] |
հիմնական թեմա | Parable of the Prodigal Son? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rembran/painting/biblic3/prodig2.html, https://www.wga.hu/html/r/rembran/painting/biblic3/prodig20.html, https://www.wga.hu/html/r/rembran/painting/biblic3/prodig22.html, https://www.wga.hu/html/r/rembran/painting/biblic3/prodig23.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Return of the Prodigal Son by Rembrandt Վիքիպահեստում |
Անառակ որդու վերադարձը, Ռեմբրանդի հայտնի ստեղծագործություն, հիմնված համանուն առակի վրա, ցուցադրված է Էրմիտաժում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է առակի ավարտը, երբ տղան վերադառնում է տուն։ Մինչ Ռեմբրանդը այս պատմությունը հետաքրքրել է նաև այլ նկարիչնեերի՝ Դյուրերը, Բոսխան, Ռուբենսը, Լեյդենցին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա կրոնական թեմայով Ռեմբրանդի ամենամեծ կտավն է։ Տան դիմաց հավաքվել են մի քանի մարդիկ։ Նկարի ձախ մասում պատկերված է մեջքով դեպի հանդիսատեսը ծնկի իջած անառակ որդին։ Նրա դեմքը չի երևում, իսկ գլուխը պատկերված է «պրոֆիլ պերդու» ոճով։ Հայրը քնքշորեն շոյում է որդու ուսերը՝ գրկելով նրան։ Նկարի մեջ գլխավոր միտքը արտացոլվում է լույսի միջոցով՝ գրավելով դիտողի ուշադրությունը[3]։ Կալանավորի նման սափրած գլուխն ու ցնցոտիները վկայում են ճգնաժամի մասին։ Օձիքը վկայում երբեմնի շքեղության մասին, կոշիկները հնամաշ են, ընդ որում հուզիչ փաստն այն է, որ անառակ որդու կոշիկը դուրս է եկել ծնկի իջնելուց։ Կիսախավար կտավի խորքից առեղծվածային լույս է ճառագում։ Այդ խորհրդավոր լույսը ուժգնացնելով հեռվում տարածվող մթությունը, դեպի իրեն է գրավում դիտողին[4]։.
Երկրորդական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում հոր և որդու կողքին պատկերված են ևս 4 կերպարներ, որոնք առեղծվածային են, ներկայացվում են ստվերների տեսքով և մթության մեջ դժվարությամբ են նկատվում։ Ռեմբրանդը խուսափում է կոնֆլիկտներից, իսկ առակում խոսվում է հնազանդ որդու նախանձի մասին։ Էրմիտաժի աշխատակցուհին կարծում է, որ Ռեմբրանդի կտավըունի իր նախատիպը Կորնելիսա Անտոնիսսենայի (1541 թվական) փայտե փորագրության մեջ, որում ևս անառակ որդու և հոր կողքին պատկերված են կերպարներ։ Փորագրության մեջ կերպարները մակագրված են՝ Հույս, Հավատ, Սեր, Զղջում և Ճշմարտություն։ Փորագրության վրա հունարեն, լատիներեն և եբրայերեն փորագրված է «Աստված»։ Կտավի ռենտգենյան ուսումնասիրությունը ցույց տվեց նախնական համընկնում նշված փորագրության հետ։ Սակայն ուղիղ համեմատական չի կարելի տանել․ նկարում միայն հեռավոր համընկնում կա Անտոնիսենայի մեկ ալեգորիայի հետ, որը հիշեցնում է Սիրո ալեգորիան։ Այն ունի սրտի տեսքով կարմիր մեդալիոն։ Հնարավոր է, որ սա անառակ որդու մոր կերպարն է։
Հետին պլանում նկատելի են ևս երկու կերպարներ։ Կանացի կերպարը, ամենայն հավանականությամբ, աղախինն է։ Եթե հետևենք առակի սյուժեին, ապա նստած երիտասարդը հնազանդ որդին է։ Սակայն կա ենթադրություն, որ եղբոր կերպարը իրականում նախորդ կանացի կերպարն է, որը գրկել է սյունը։ Իրականում կա վարկած, որ դա ոչ թե սյուն է, այլ Երուսաղեմի տաճարի կոթողը, որը խորհրդանշում է Օրենքի սյունը։ Հետազոտողների ուշադրությունն է գրավում նկարի աջ կողմում պատկերված վերջին վկայի կերպարը։ Այդ կերպարը նույնքան վառ է պարկերված, որքան կոմպոզիցիայի հիմնական գործող անձինք։ Նրա դեմքը արտահայտում է կարեկցանք, իսկ ճամփորդական վերարկուն և գավազանը բերում են այն մտքին, որ նա էլ անառակ որդու նման մենակյաց թափառական է։ Հրեա հետազոտող Գալինա Լյուբանը կարծում է, որ այդ կերպարը կապված է Հավերժ Հրեայի կերպարի հետ։ Մեկ այլ վարկածի համաձայն, դա հենց ավագ որդին է, սակայն այդ վարկածը չի համապատասխանում կերպարի տարիքային բնութագրի հետ։
Վարկած կա նաև, որ նկարի աջ կողմում պատկերված երկու կերպարները հայր ու որդի են, միան թե մեկ այլ դրվագում։ Այսպիսով նկարը համատեղում է ժամանակագրական երկու դրվագներ[5]։ Նկարի աջ կողմում պարկերված վկայի կողքին կանգնած է ֆլեյտահարը։ Երաժշտությունը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշում է այն ուրախությունը, որը վայրկայններ անց լինելու է հոր տանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծման պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա նկարիչի միակ աշխատանքը չէ տվյալ սյուժեով, 1635 թվականին Ռեմբրանդտը նկարել է «Անառակ որդին պանդոկում» կտավը, որը պատկերում է հոր ժառանգությունը վատնելու դրվագը[6]։
-
Նկար 1642 թվական
-
Օֆորտ 1636 թվական
Հրեական թեմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեմբրանդտը ապրել է Ամստերդամում հրեական շուկայի հարևանությամբ և շատ էր շփվում հրեաների հետ։ Նրա կտավներից շատերը նվիրված են նրանց և որպես բիբլիական նկարների բնորդ օգտագործել է նրանց։
Նկարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը Էրմիտաժում հայտնվել է Կադրուսայի վերջին դուքս Անդրե դը Անսեզենի ֆրանսիական հավաքածուից, որը Եկատերինա II-ի հանձնարարությամբ գնել է իշխան Դմիտրի Ալեքսևիչ Գոլիցինը։ Իր հավաքածուն Անսեզենը ժառանգել է կնոջից, ով ծագումով Կոլբերիների տոհմից էր։ Նրա պապը՝ Շառլ Կոլեբերը Լյուդովիկոս 14-ի հանձնարարությամբ կարևոր դիվանագիտական հանձնարարություններ էր կատարում Հոլանդիայում, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ ձեռք է բերել կտավը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Любан, Галина. Возвращение блудного сына. Больше, чем видит глаз. М., 2007
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.google.com/culturalinstitute/asset-viewer/return-of-the-prodigal-son/5QFIEhic3owZ-A?projectId=art-project
- ↑ 2,0 2,1 https://www.google.com/culturalinstitute/asset-viewer/return-of-the-prodigal-son/
- ↑ Основы композиции
- ↑ Н. Волков. «Композиция в живописи». М., 1977
- ↑ Возвращение блудного сына
- ↑ Высшая зрелость мастерства. Итоги. Часть 4
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անառակ որդու վերադարձը կատեգորիայում։ |
|