Պավել Դմիտրիևիչ Կորին (հունիսի 25, (7.7). 1892, Պալեխ - նոյեմբերի 22, 1967, Մոսկվա), ռուս սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1962)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։ Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ղեկավարել է Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարանի վերականգնման արվեստանոցը (1932-59), եղբոր՝ Ա. Կորինի և այլոց հետ վերականգնել Դրեզդենի պատկերասրահի նկարները։ Կորինի ստեղծագործությանը բնորոշ է կերպարների ոգեշնչվածությունն ու կամային նկարագիրը, գծանկարի մոնումենտալ խստությունը, պլաստիկական ձևերի ամբողջականությունը, գույնի հագեցվածությունը։ 1920-30-ական թվականներին. աշխատել է «Հեռացող Ռուսիան» կտավի վրա։ Պատկերել է սովետական մտավորականության ներկայացուցիչնեին. «Ալեքսանդր Նևսկի» եռապատկերի կենտրոնական մասը (1942, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), («Լեոնիդով», «Մ. Վ. Նեսաերով», երկուսն էլ՝ 1939)։ Մարյանի, Միմոնովի (երկուսն էլ՝ 1956), Կուկրինիկսների (1958), Գուտաուգոյի (1961, բոլորն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում) նկարների համար արժանացել է լենինյան մրցանակի (1963)։ 1941-45-ին և ետպատերազմյան տարիներին ստեղծել է ռուս ժողովրդի անպարտելիությունը գովերգող գործեր («Ալեքսանդր Նևսկի» եռապատկերը, 1942-43, Տրետյակովյան պատկերասրահ), Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների՝ «Կոմսոմոլսկայա-կոլցևայա»-ի խճանկար առաստաղապատկերները (1951, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1952), «Նովոսլոբոդսկայա»-ի լիտրաժները (1951)։ Կորինի աշխատանքներից Սովետական Միության մարշալ Գովորովի դիմանկարը (1949) գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 657)։