Հրեա հարսնացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հրեա հարսնացուն
Het Joodse Bruidje
Rembrandt Harmensz. van Rijn - Het Joodse bruidje.jpg
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդ վան Ռեյն
տարի1665
բարձրություն121,5
լայնություն121,5
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրդիմապատկեր և կենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱմստերդամ
հավաքածուՊետական թանգարան, Ամստերդամի պատմական թանգարան[2] և collection Adriaan van der Hoop?
սեփականատերԱմստերդամ, Adriaan van der Hoop? և John Smith?
https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-C-216, http://am.adlibhosting.com/amonline/details/collect/38740, https://www.khanacademy.org/humanities/monarchy-enlightenment/baroque-art1/holland/a/rembrandt-the-jewish-bride կայք
The Jewish Bride by Rembrandt Վիքիպահեստում

«Հրեա հարսնացուն» (հոլ.՝ Het Joodse Bruidje), Ռեմբրանդի վերջին և առեղծվածային նկարներից մեկը: Նկարին անվանում է տրվել 1825 թվականին, Վան դեր Նոորի կողմից: Նա սխալմամբ կարծում էր, որ նկարում պատկերված է հայրը, ով իր հրեա դստերը նվիրում է վզնոց՝ ամուսնանալու կապակցությամբ:

Հնարավոր է, որ դա պատվիրված դիմանկար է, բայց անյտեղ պատկերված մարդկանց հագուստները շատ հին են և բիբլիական, այդ իսկ պատճառով նկար տրվել են «Արտաքսերքսես I և Էսֆիր», «Իակով և Ռաքել», «Աբրամ և Սառա», «Բոոս և Ռուֆ» անունները: Ավելի համոզիչ տարբերակը «Իսահակ և Ռեբեկա» անունն է, քանի որ Ռեմբրանդի 1162 թվականի նկարներից մեկը (սեփական հավաքածու, Նյու Յորք) նույնպես ունի այդ անվանումը և շատ նման է այս նկարին:

«Իսահակ և Ռեբեկա» նկարը

Նկարի ռենտգենագրությունը ցույց է տալիս, որ սկզբում պատկերված էին եղել նաև այլ դետալներ, օրինակ՝ աղջկա ձեռքին եղել էր զամբյուղով ծաղիկներ:

Վինսենթ վան Գոգը մեկ անգամ ասել է, որ նա իր կյանքից կտար տասը տարի, որպեսզի հնարավորություն ունենար նստել այդ նկարի առջև երկու շաբաթ, միայն մեկ հացի բոքոնով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поль Декарг Рембрандт. — Молодая гвардия, 2000.
  • Мелисса Рикетс Рембрандт. — Айрис-Пресс, 2006.
  • Вержбицкий А. Творчество Рембрандта.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]