Jump to content

Անառակ որդին պանդոկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անառակ որդին պանդոկում
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանտ
տարի1635
բարձրություն161
լայնություն131
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրդիմապատկեր, հոգևոր արվեստ և ինքնապատկեր
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ[1]
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[1]
քաղաքԴրեզդեն
հիմնական թեմաՌեմբրանդտ վան Ռեյն
կայք
Ծանոթագրություններ
 Rembrandt and Saskia in the parable of the Prodigal Son Վիքիպահեստում

Անառակ որդին պանդոկում («Ինքնադիմանկար կնոջ՝ Սասկայի հետ, որ նստել է ծնկներին»), Ռեմբրանտի ինքնադիմանկարը կնոջ Սասկայի հետ, որտեղ նրանք ներկայանում են որպես հերոսներ աստվածաշնչյան Անառակ որդու առակի։ Ցուցադրվում է Դրեզդենյան թանգարանում։ Նկարի ստեղծման ժամանակաշրջանը համընկնում է Ռեմբրանտի կյանքի ամենաերջանիկ շրջանի հետ, երբ նա հասել էր ճանաչման որպես նկարիչ, նրա պատվերները շատացել էին, հայտնվել էին աշակերտներ։ Նա երջանիկ էր և ընտանիքում, և որոշեց ստեղծել իր ընտանիքի դիմանկարը։ Դա Ռեմբրանտի ամենահայտնի աշխատանքն է, որտեղ նա նկարել է իրեն Սավսկիայի հետ (նաև օֆորտ աշխատանք «Ինքնադիմանկար Սավսկայի հետ», որն թվագրվում է 1636 թվականով)։

Օֆորտ Ինքնդիմանկար Սասկայի հետ, 1636

Գոյություն ունեն վարկածներ, որ նախնական նկարում եղել են և այլ կերպարներ, բայց հետո նկարիչը որոշել է թողնել իրեն և Սավսկային, և կտավը ձախակողմյան հատվածից կտրվել է Ռեմբրանտի կողմից։ Անառակ որդու թեմային նկարիչը կվերադառնա մեկ տարի անց «Անառակ որդու վերադարձը» օֆորտով, և 31 տարի անց վերջին նկարում «Անառակ որդու վերադարձը»։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատկերազարդում է Ղուկասի 15։13 ավետարանի հայտնի առակի։

Շատ օրեր չանցած, կրտսեր որդին ժողվեց բոլոր բաները, եւ գնաց հեռաւոր երկիր մը, ու հոն վատնեց իր էությանը ունեցածը, անառակութեամբ ապրելով։

Նկարում Ռեմբրանտը ներկայանում որպես անառակ որդի, ով վատնում է «իր ունեցվածքը անառակների հետ», նկարում վեհաշուհ հագած վերարկուն և սուրը, փետուրով գլխարկը, բարձր բարձրացրած գինով հախճապակե բաժակը նստծ է Ռեմբրանտը։ Նրա ծնկներին նստած է Սասկիան, նույնպես հարուստ հանդերձանքով անառակ կնոջ կերպարում։ Սեղանին երևում է սիրամարգերով ճաշատեսակը, որն խորհրդանշում է ունայնությունը։

Չնայած ուրախությանը, նկարում պատկերված, Ռեմբրանտը այնուամենայնիվ նկարում հիշեցրել է, ինչպիսի շարունակություն է ունեցել աստվածաշնչյան պատմությունը։ Պատին երևում է գրատախտակ - որը խորհրդանշում է, որ ուշ թե շուտ նա պիտի հատուցում տա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Поль Декарг Рембрандт. — Молодая гвардия, 2000.
  • Мелисса Рикетс Рембрандт. — Айрис-Пресс, 2006.
  • Вержбицкий А. Творчество Рембрандта.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անառակ որդին պանդոկում» հոդվածին։