Արիստիդ Բրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստիդ Բրիան
ֆր.՝ Aristide Briand
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Republican-Socialist Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պետական գործիչ, լրագրող, դիվանագետ, գրող և փաստաբան
Ծննդյան օր մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][…]
Ծննդավայր Նանտ[4]
Վախճանի օր մարտի 7, 1932(1932-03-07)[4][1][2][…] (69 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ[4]
Թաղված Cimetière de Cocherel
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Aristide Pierre Henri Briand
 
Պարգևներ
Ազատության խաչ, Երեք աստղերի շքանշան,
և Խաղաղության Նոբելյան մրցանակ

Արիստիդ Բրիան (ֆր.՝ Aristide Briand, մարտի 28, 1862(1862-03-28)[1][2][3][…], Նանտ[4] - մարտի 7, 1932(1932-03-07)[4][1][2][…], Փարիզ[4]), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)։

Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թվականներին՝ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-1911, 1913, 1915-1917, 1921-1922), արտաքին գործերի նախարար (1915-1917, 1921-1922, 1925-1931)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-1922 թվականներին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Бриан Аристид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Ռ. Սահակյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 91։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 564