Jump to content

Արիստարքոս Սամոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստարքոս Սամոսցի
հին հունարեն՝ Ἀρίσταρχος ὁ Σάμιος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 310[1]
Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 230[1]
Ալեքսանդրիա
ՔաղաքացիությունՍամոս
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն և մաթեմատիկա
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
 Aristarchus of Samos Վիքիպահեստում

Արիստարքոս Սամոսցի (հին հունարեն՝ Ἀρίσταρχος ὁ Σάμιος, մոտ մ. թ. ա. 310[1], Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[1] - մոտ մ. թ. ա. 230[1], Ալեքսանդրիա), հին հույն աստղագետ, տոմարագետ, մաթեմատիկոս և փիլիսոփա։ Առաջինն է առաջ քաշել աշխարհի արևակենտրոն (հելիոցենտրիկ) համակարգի տեսությունը։ Նրա աստղագիտական համակարգի մասին տեղեկություններ կան Արքիմեդի «Փսամիտ» աշխատության մեջ։ Մշակել է մինչև Արև և Լուսին հեռավորության և դրանց չափսերի որոշման գիտական մեթոդ։

Որպես Արևակենտրոն համակարգի նախատիպի հեղինակ մեղադրվել է աստվածուրացության մեջ և ստիպված հեռացել Աթենքից։ Արիստարտոս Սամոսացու գործերից մեզ է հասել միայն «Արեգակի ու Լուսնի չափերի փոխադարձ հեռավորությունների մասին» փոքրածավալ աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է լատիներեն 1418 թվականին Վենետիկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 63
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստարքոս Սամոսցի» հոդվածին։