Jump to content

Անտոն Դիաբելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Դիաբելլի
Բնօրինակ անունգերմ.՝ Anton Diabelli
Ծնվել էսեպտեմբերի 6, 1781(1781-09-06)[1][2][3][…]
Mattsee, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4]
Երկիր Ավստրիական կայսրություն
Մահացել էապրիլի 8, 1858(1858-04-08)[5][6][7][…] (76 տարեկան)
Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
ԳերեզմանSt. Marx Cemetery[8]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական hրատարակիչ և դասական կիթառահար
Գործիքներդաշնամուր և կիթառ
ԿրթությունWilhelmsgymnasium?
 Anton Diabelli Վիքիպահեստում

Անտոն (կամ Անտոնիո) Դիաբելլի (գերմ.՝ Anton Diabelli, սեպտեմբերի 6, 1781(1781-09-06)[1][2][3][…], Mattsee, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4] - ապրիլի 8, 1858(1858-04-08)[5][6][7][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]), ավստրիացի երաժշտական հրատարակիչ, խմբագրիչ և կոմպոզիտոր է։ Իր կյանքի տարիներին առավել հայտնի էր որպես հրատարակիչ, իսկ մեր օրերում առավել հայտնի է որպես վալսի կոմպոզիտոր, որի համար Լյուդվիգ վան Բեթհովենը գրել է իր երեսուներեք «Դիաբելիի վարիացիաները»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Զալցբուրգի մոտ գտնվող Մատզե առևտրային քաղաքում։ Լինելով երաժշտական ունակություններով օժտված մանուկ՝ երգել է Զալցբուրգի արական երգչախմբում և, հավանաբար, ստացել է երաժշտական գիտելիքներ Յոհան Հայդնի մոտ։ 19 տարեկան հասակում Դիաբելլին արդեն մի շարք կոմպոզիցիաների հեղինակ էր՝ այդ թվում 6 շարականներ։ Ստացավ հոգևորականի կրթություն և 1800 թվականին ծառայեց որպես քահանա Բավարիայի Ռայթնհասլահ վանքում և մնաց այնտեղ մինչև 1803 թվականը, երբ Բավարիայում փակվեցին բոլոր վանքերը։

1803 թվականին Դիաբելլին տեղափոխվեց Վիեննա և սկսեց դասավանդել կիթառ և դաշնամուր, գտավ երաժշտական հրատարակչի սրբագրիչի աշխատանք։ Այդ ընթացքում նա ուսումնասիրեց և յուրացրեց երաժշտական հրատարակչի մասնագիտությունը՝ շարունակելով ստեղծագործել։ 1809 թվականին գրել է «Ադամը կապանքների մեջ» (գերմ.՝ Adam in der Klemme) երգիծական օպերետը։ 1809 թվականից սկսեց ծավալել երաժշտական խմբագրիչի գործունեություն և 1818 թվականից համագործակցեց Պիետրո Կապիի հետ՝ ստեղծելով «Cappi & Diabelli» երաժշտական խմբագրական ձեռնարկությունը, որը շուտով հասարակության լայն շրջանակներում դարձավ հանրահայտ, քանի որ հրատարակում էր այնպիսի երաժշտական ստեղծագործություններ, որոնք կարելի էր կատարել թե՛ մասնագիտական, և թե՛ սիրողական մակարդակներում։ Այն հայտնի էր նաև որպես Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները հրատարակող։ 1824 թվականին Դիաբելլիի և Կապիի համագործակցությունը դադարեցվեց և Դիաբելլին ստեղծեց սեփական հրատարակչական տունը, որը շարունակեց ընդլայնվել մինչև 1851 թվականը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբելլին ստեղծել է մի շարք հայտնի կոմպոզիցիաներ, այդ թվում «Ադամը կապանքների մեջ» (գերմ.՝ Adam in der Klemme) օպերետը, երգեր, շարականներ, դաշնամուրային և կիթառային պիեսներ։ Կիթառային պիեսներն ամենամեծ քանակն են կազմում նրա ստեղծագործությունների մեջ։ Հայտնի են նաև նրա չորս ձեռքի պիեսները։ «Երիտասարդության հաճույքները» վեց սոնատներից կազմված կոմպոզիցիան արտացոլում է անհայտ ուժերի հակամարտությունը։ Դա արտահայտվում է ուժգինից դեպի մեղմ կտրուկ և հաճախակի անցումներով։ Երբ նշվում է ուժգին, դաշնակահարը պետք է ցուցադրի չարության զգացում՝ այդպիսով պատկերելով հակառակորդին։ Եվ ընդհակառակը՝ մեղմ նշանները ներկայացնում են գլխավոր դերակատարին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Leopold M. Kantner: Leben und Kirchenkompositionen von Anton Diabelli, mit Thematischem Katalog seiner Werke, Phil. Diss., Wien 1957.
  • Leopold M. Kantner: Anton Diabelli, Thematisch-systematisches Werkverzeichnis (WAD), München, Strube Verlag, 2006.
  • Willi Kahl: Diabelli, Anton. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 3. Duncker & Humblot, Berlin 1957, ISBN 3-428-00184-2, S. 631

Հրատարակված երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Wurzbach D. C. v. Diabelli, Anton (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 3. — S. 277.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Մահախոսական
  6. 6,0 6,1 6,2 https://www.google.de/books/edition/Neue_Wiener_Musik_Zeitung/3hJDAAAAcAAJ?hl=de&gbpv=1&pg=PA57&printsec=frontcover — 1852.
  7. 7,0 7,1 7,2 Մահախոսական
  8. Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Դիաբելլի» հոդվածին։