Յոհան Միխայիլ Հայդն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհան Միխայիլ Հայդն
Michaelhaydn1.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1737(1737-09-14) կամ սեպտեմբերի 17, 1737(1737-09-17)[1]
Rohrau, Bruck an der Leitha, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էօգոստոսի 10, 1806(1806-08-10)[1][2][3][4][5] (68 տարեկանում)
Զալցբուրգ, Ավստրիա[1]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար և երաժիշտ
ԳործիքներԵրգեհոն
Michael Haydn Վիքիպահեստում

Յոհան Միխայիլ Հայդն (գերմ.՝ Johann Michael Haydn, սեպտեմբերի 14, 1737(1737-09-14) կամ սեպտեմբերի 17, 1737(1737-09-17)[1], Rohrau, Bruck an der Leitha, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1] - օգոստոսի 10, 1806(1806-08-10)[1][2][3][4][5], Զալցբուրգ, Ավստրիա[1]), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Միխայիլ Հայդնը ծնվել է Ռորաու գյուղում (Ստորին Ավստրիա): Նրա հայրը` Մատիաս Հայդնը, եղել է երաժիշտ-ֆոլկլորիստ, իսկ մայրը` տեղի ազնվականներից մեկի դղյակում պալատական խոհանոցի աշխատակից: Հայրը նպաստել է այն բանին, որ երկու եղբայրներն էլ երգեցողություն սովորեն: Որոշ աղբյուրների համաձայն` Հայդնը 1745 թվականից եղել է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի կապելլայի երգիչներից մեկը` այն լքելով 1745 թվականին: 1757 թվականից եղել է Օրադիայի (Ռումինիա) եպիսկոպոսի պալատական կապելմայստերը:

1763 թվականից Հայդնը եղել է Լեոպոլդ Մոցարտին փոխարինողը Զալցբուրգի արքեպիսկոպոսի կապելլայի պալատական երգեհոնահարի և կոնցերտմայստերի պաշտոնում (1781 թվականին Վոլֆգանգ Մոցարտը տեղափոխվել է Վիեննա): Լեոպոլդ Մոցարտը Հայդնին անբարյացակամորեն էր վերաբերվում: Արդյունքում Հայդնի ծառայակիցն է դառնում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ով, ի տարբերություն իր հոր, բարեկամաբար էր վերաբերվում Հայդնին:

Շնորհիվ իր կատարողական մեծ տվյալների` Հայդնը 1777 թվականին Սուրբ Երրորդության տաճարում զբաղեցրել է երգեհոնահարի պաշտոն: 1804 թվականից եղել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ: Հետագայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. նրա աշակերտներից են եղել Կարլ Մարիա ֆոն Վեբերը, Ի. Վյոլֆլը, Անտոն Դիաբելին: Մահացել է 1806 թվականի օգոստոսի 10-ին Զալցբուրգում:

Յոհան Հայդնը պատկերված է 1987 թվականի ավստրիական դրոշմանիշի վրա:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդնի առավել նշանավոր ստեղծագործություններից են հոգևոր բնույթի գործերը: Դրանցում նա հաջող ձևով համադրել են խիստ ոճի ավանդույթներն ու վիեննական դասական դպրոցի ձեռքբերումները: Գործիքային երաժշտության ոլորտի արգասավոր հեղինակ է: Հայդնի ստեղծագործությունները, որոնք նախատեսված են սիրողական երաժշտության համար (այդ թվում` տղամարդու ձայնի համար գրված վոկալ կվարտետները), ստեղծվել են` շնորհիվ գերմանական տեքստերին կատարած նրա անդրադարձի: Նրա c-moll (1771) ռեքվիեմը իր ազդեցությունն է թողել Մոցարտի վրա, երբ վերջինս գրում էր իր ռեքվիեմը:

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպերա «Անդրոմեդա և Պերսևս» (1787)
  • 46 սիմֆոնիա, որոնցից մեկը տևական ժամանակ սխալմամբ վերագրվել էր Վոլֆգանգ Մոցարտին
  • 12 կոնցերտ
  • 3 բալետ
  • 20 մենուետ և պար
  • 15 մարշ
  • 40 մեսսա (32-ը` լատիներեն, 8 -ը` գերմաներեն)
  • 19 ստեղծագործություն կլավիրի համար
  • 3 ռեքվիեմ (մեկն ավարտված չէ)
  • 7 կվինտետ
  • 9 լարային քառյակ և 2 կվարտետ փողային գործիքներով
  • 4 դուետ ալտի և ջութակի համար
  • 5 կանտատ
  • 16 հիմն
  • 50 պրելյուդիա երգեհոնի համար և այլն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118639528 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 International Music Score Library Project — 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]