Անդրեյ Վիշինսկի
Անդրեյ Ցանուարևիչ Վիշինսկի (նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1883[1], Օդեսա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 22, 1954[2][3][4][…], Նյու Յորք, ԱՄՆ[2]), խորհրդային պետական գործիչ, իրավաբան և դիվանագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականից եղել է մենշևիկյան կուսակցության, 1920 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։ 1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1925 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, 1928 թվականից՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմի կոլեգիայի անդամ։ 1931 թվականից աշխատել է արդարադատության մարմիններում, 1935 թվականից՝ ԽՍՀՄ դատախազ, 1939-1944 թվականներին՝ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ, 1940 թվականից՝ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1949 թվականից՝ մինիստր, 1953 թվականից՝ տեղակալ։ 1953-1954 թվականներին՝ ՄԱԿ-ում ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչ։ ՀամԿ(բ) կ 18-19-րդ դարերի համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ, եղել ՍՍՀՄ առաջինից-չորրորդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է շքանշաններով։
Պարգևատրումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է պետության և իրավունքի վերաբերյալ աշխատությունների՝ «Սովետական քրեական դատավարության դասընթաց» (1927, Ունդրևիչի համահեղինակությամբ), «Դատարանակազմությունը ԽՍՀՄ-ում» (1939), «Դատական ապացույցների տեսությունը խորհրդային իրավունքում» (1941) և այլն։ Վիշնիսկիի աշխատություններում տեղ են գտել լուրջ սխալներ (ճիշտ չեն բնութագրվել խորհրդային պետությունն ու իրավունքը, չափազանցվել է հարկադրանքի դերը, նսեմացվել վերադաստիարակման, հանցագործությունների կանխման նշանակությունը, գերագնահատվել է մեղադրյալի խոստովանության ապացուցողական նշանակությունը հակա հեղափոխական դավադրությունների վերաբերյալ գործերում և այլն), որոնք պրակտիկայում հանգեցրել են սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումների։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Վիշինսկի, Сталин и враги народа Ինքնակենսագրական, 2012 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Вышинский Андрей Януарьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 459)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վիշինսկի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1954 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս հեղափոխականներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի իրավաբաններ