Աղջիկն ընդդեմ հրեշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկն ընդդեմ հրեշի
անգլ.՝ Girl vs. Monster
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, ֆենթեզի ֆիլմ, սարսափ ժանրի կատակերգություն և ֆանտաստիկ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 12, 2012 և հունվարի 19, 2013[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթյորտԳիլլարդ
ՊրոդյուսերԹրեյսի Ջեֆրի
Սցենարի հեղինակԷննի ԴեՅանգ և Ռոն ՄակԳե
ԴերակատարներՕլիվիա Հոլթ[2], Քերիս Դորսի[2], Բրենդան Մեյեր[2], Քեթրին ՄաքՆամարա[2], Ադամ Չեմբերս[2], Թրեյսի Դոուսոն[2], Բրայան Պալերմո[2], Լյուկ Բենվարդ[2], Ջենիֆեր Ասփեն[2], Դոնալդ Հենգ[2], Ռոուեն Քան[2], Աննա Գալվին[2], Kurt Ostlund?[2], Ուիլյամ Հաթչինսոն[2], Deb Sears?[2], Ժոսլին Լովեն[2], Ջոնաթան Հերս[2], Ջինիա Շարպանտիե[2], Լատոնիա Ուիլյամս[2], Դուգլաս Աբել[2], Սեմյուել Պատրիկ Չու[2], Lyle Reginald?[2], Jarel Geis?[2], Դանիելա Լուկաս[2], Գերի Փիթերման[2] և Քեն Լոուսոն[2]
ՕպերատորԹոմաս Բերսթին
ԵրաժշտությունՌոբերտ Դունկան
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն89 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Աղջիկն ընդդեմ հրեշի» (անգլ.՝ Girl vs. Monster), ամերիկյան հեռուստաֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 12–ին ԱՄՆ–ում Disney Channel ալիքով։ ԱՄՆ–ում ֆիլմը դիտել են 4,9 միլլիոն հեռուստադիտողներ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկայլար՝ աղջիկ, ով երբեք չգիտեր ինչ է վախը։ Հելլոուինի նախօրյակին Սկայլարը ընկերներով պայմանավորվում են հավաքվել երկույթի։ Բայց նրա ծնողները չթույլատրելով և չտալով նրան բացատրություն՝ փակում են տանը և միացնում ազդանշանները։ Սկայլարը պատրաստ էր ամեն ինչ անել երեկույթին մասնակցելու համար և դրա համար անջատում է ազդանշանները։ Սակայն անգիտակցաբար նա ազատ է արձակում հրեշներին, որոնք փակված էին նկուղում և պատրաստվում էին վրեժխնդիր լինել։ Սկայլարը բացահայտում է իր ծնողների գաղտնիքը, ովքեր որսում էին հրեշների։ Եվ հիմա Սկայլարի հերթն է[4]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկայլար Լյուիս (Օլիվյա Հոլտ), ֆիլմի գլխավոր հերոսուհին, անվախ է։ Երազում էր երգել հայտնի ռոք–խմբի հետ, սակայն ծնողները պարտադրել են նրան մնալ տանը և նույնիսկ ազդանշաններ են միացրել։ Փորձել է փախչել տնից կոտրելով ազդանշանները։ Թաքուն սիրահարված է ռոք–խմբի մենակատար Ռայան Դինին։
  • Հենրի (Բրենդան Մեյլեր), Սկայլարի լավագույն ընկերը։ Մանկուց նրան նեղացրել են այն փաստով, որ նա վախկոտ էր։ Սակայն քաղաքի վրա հարձակվող հրեշների դեմ պայքարելուց, Գենրին սկսեց իրեն վստահ ու ուժեղ զգալ։
  • Սեդի (Քերրիս Դորսի), Սկայլարի լավագույն ընկերուհին։ Սկզբից ամեն ինչից վախենում էր,սակայն երբ սկսեց սպանել հրեշներին, դարձավ քաջ և հաղթահարեց իր վախերը։ Նկատելով Ռայանի սերը Սկայլարի նկատմամբ, հայտնեց Սկայլարին, սակայն Սկայլարը նրան չհավատաց, քանի որ Ռայանը արդեն զբաղված էր։
  • Սթիվ Լյուիս (Բրայան Պալերմո), Սկայլարի հայրը։ Հենց սկզբից էլ գիտեր, որ իր կինը հրեշների որսորդ է, և որպեսզի պաշտպանի իր աղջկան հրեշից ինքը ևս դարռնում է որսորդ։
  • Ջուլի Լյուիս (Ջենիֆեր Ասպեն), Սկայլարի մայրը։ Իր ամուսնու հետ երկար ժամանակ գաղտնի էր պահում այն փաստը, որ նա հրեշների որսորդ է։
  • Ռայան Դին (Լյուկ Բենվարդ), ռոք–խմբի մենակատար և Սկայլարի լավ ընկերը։ Սիրահարված էր Սկայլարին,սակայն վախենալով բացասական պատասխանից հեռու էր քաշվում առաջին քայլից։ Ռայանը Դեյմատից ազատվելու համար, ով սիրահարված էր նրան, հանդիպման է հրավիրում Սկայլարին և վերջինս խոսնովանում իր զգացմունքների մասին, Սկայլարը նույնպես սեր է խոստովանում Ռայանին, և այդպես նրանք սկսում են հանդիպել։

Մրցանակներ և նոմինացաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2013 Radio Disney Music Awards[5] «Լավագույն երգ» Հաղթանակ

Պրեմիերաները աշխարհի տարբեր մասերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ալիք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Disney Channel USA 12 հոկտեմբերի 2012
Կանադա Կանադա Family Channel
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Disney Channel UK & Ireland 26 հոկտեմբերի 2012
Իռլանդիա Իռլանդիա Disney Channel UK & Ireland
Ավստրալիա Ավստրալիա Disney Channel Australia & New Zealand
Իտալիա Իտալիա Disney Channel Italy 27 հոկտեմբերի 2012
Չեխիա Չեխիա Disney Channel Czech Republic
Ռումինիա Ռումինիա Disney Channel Romania
Բուլղարիա Բուլղարիա Disney Channel Bulgaria
Լեհաստան Լեհաստան Disney Channel Poland
Հունգարիա Հունգարիա Disney Channel Hungary
Ուկրաինա Ուկրաինա Disney Channel Ukraine
Իսպանիա Իսպանիա Disney Channel Spain 31 հոկտեմբերի 2012
Պորտուգալիա Պորտուգալիա Disney Channel Portugal
Հունաստան Հունաստան Disney Channel Greece
Շվեդիա Շվեդիա Disney Channel Scandinavia 9 նոյեմբերի 2012
Նորվեգիա Նորվեգիա Disney Channel Scandinavia
Ֆինլանդիա Ֆինլանդիա Disney Channel Scandinavia
Գերմանիա Գերմանիա Disney Channel Germany 19 հունվարի 2013
Նիդերլանդներ Նիդերլանդներ Disney Channel Netherlands & Belgium 1 մարտի 2013
Բելգիա Բելգիա Disney Channel Netherlands & Belgium
Բրազիլիա Բրազիլիա Rede Telecine
Disney Channel Brazil
19 հունիսի 2013
Ռուսաստան Ռուսաստան Disney Channel Russia 26 հոկտեմբերի 2013
Բելառուս Բելառուս Disney Channel Russia
Ղազախստան Ղազախստան Disney Channel Russia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 Girl vs. Monster — 2012.
  3. Bibel, Sarah (2012 թ․ հոկտեմբերի 15). «Disney Channel Movie 'Girl vs. Monster' Garners Nearly 5 Million Viewers». TV by the Numbers (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  4. 10 лучших фильмов о Хеллоуине на Сегодня.ua
  5. «Radio Disney Music Awards-2013: Nominees Announced!» (անգլերեն). Bop and Tigerbeat Magazine. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]