XXXTentacion
Էքս-Էքս-Էքս Թենթասիոն | |
---|---|
![]() Օնֆրոյի մագշոտը 2016թ. | |
Բնօրինակ անուն | XXXTentacion |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jahseh Dwayne Ricardo Onfroy |
Նաև հայտնի է որպես | XXXTentacion, XXX, Triple X, Young Dagger Dick[1] և X |
Ծնվել է | հունվարի 23, 1998[2] Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 18, 2018[2] (20 տարեկանում) Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Ժանրեր | Հիփ հոփ, ռեփ ռոք, թրեպ, R&B, ալտերնատիվ ռոք, էմո ռեփ [3] |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր և Թմբուկ |
Գործունեություն | 2013–2018 |
Լեյբլ | Bad Vibes Forever, Caroline, Empire |
Կրթություն | Piper High School? |
Կայք | xxxtentacion.com |
XXXTentacion Վիքիպահեստում |
Ջասեյ Դուեյն Օնֆրոյ (անգլ.՝ Jahseh Dwayne Onfroy, հունվարի 23, 1998[2], Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] - հունիսի 18, 2018[2], Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), առավել հայտնի Էքս-Էքս-Էքս Թենթասիոն (XXXTentacion)[4] բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ:
Ծնվել և մեծացել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պլանտեշյն բնակավայրում: Անչափահասների ուղղիչ կենտրոնից ազատվելուց հետո սկսել է զբաղվել ռեփ երաժշտությամբ՝ 2013 թվականի հունիսին «SoundCloud» հարթակում թողարկելով «News/Flock» անվամբ առաջին կատարումը:
«17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին: Օնֆրոյի երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում:
Սպանվել է 2018 թվականի հունիսի 18-ին, Մայամի քաղաքում[5][6][7]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջասեյ Դուեյն Օնֆրոյը ծնվել է 1998 թվականի հունվարի 23-ին ԱՄՆի Ֆլորիդա նահանգի Փլանթեյշն քաղաքում: Նրա մայրը ամերիկացի է, հայրը՝ ճամայկացի[8]: Մոր վատ ֆինանսական դրության պատճառով Օնֆրոյը մանկությունն անցկացրել է տատիկի հետ Պոմպանո Բիչում և Լոդերգիլում: Ուներ եգիպտական, հնդկական, գերմանական, իտալական և ճամայկական արմատներ[9]: Վեց տարեկանում դանակով հարձակվել է մի տղամարդու վրա, որը պատրաստվում էր նեղացնել իր մորը[10]: Մինչև նրան ստիպելը՝ ապրել տատիկի հետ, Օնֆրոյը հայտնվել է խնդիրներ ունեցող երիտասարդների ծրագրում:
Օնֆրոյի հետաքրքրությունը դեպի երաժշտությունը առաջացել է այն ժամանակ, երբ նրա մորաքույրը համոզել է տղային գրանցվել դպրոցի երգչախմբում, ապա եկեղեցական երգչախմբում: Շատ չանցած նրան հեռացրել են դպրոցի երգչախմբից մի շարք կռիվների պատճառով: Շուտով մայրը Ջասեյին տեղավորել է Շերիդական տանը, որտեղ անցկացրել է վեց ամիս և սկսել է լսել նու մետալ, հարդ ռոք, ռեփ, ինչպես նաև սովորել է նվագել կիթառ և դաշնամուր[11]: Հետագայում սովորել է Փայփերի միջնակարգ դպրոցում, բայց թողել է դպրոցը տասներորդ դասարանում[12]:
Անձնական կյանք
Օնֆրոյի մահվանից մեկ շաբաթ անց նրա մայրը հայտարարել է, որ ռեփերը հայր է դառնալու ։ Նա հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը ու գրել.
«Նա (XXXTentacion) մեզ վերջին նվեր է թողել»։
Օնֆրոյի ծննդյան 21-րդ տարեդարձից երեք օր անց՝ հուվարի 26-ին Ջենեզիս Սանչեսը լույս աշխարհ բերեց ռեփերի որդուն՝ Գեկյումի(Gekyume) Օնֆրոյին ։ Երեխայի անվանումը ստեղծվել էր հոր կողմից, որ նշանակում է գիտակցության այլ մակարդակ :
Ապագա հայրիկը նույնիսկ չի հասցրել որդուն ներառել կտակի մեջ՝ ժառանգությունը փոխանցելով մայրիկին ու եղբորը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 18-ին Օնֆրոյը դուրս է եկել Մայամիի իր մոտոցիկլետային սրահից: Անծանոթը կրակել է նրա վրա և թաքնվել[13][14]: Օնֆրոյը ընկել է կոմայի մեջ և հետո մահացել է հիվանդանոցում՝ այդպես էլ չարթնանալով [15][16]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքսթեյփներ[խմբագրել | խմբագրել կոդը]
EP[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Fall (2014)
- Ice Hotel (2014)
- ItWasntEnough (2016)
- Willy Wonka Was a Child Murderer (2016)
- A Ghetto Christmas Carol! (2017)
Համօգտագործվող ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Members Only, Vol. 1 (Ski Mask The Slump God-ի հետ) (2015)
- Members Only, Vol. 2 (Members Only-ի հետ) (2015)
- Members Only, Vol. 3 (Members Only-ի հետ) (2017)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Առավելագույն դիրքը | Ալբոմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US [17] |
US R&B/HH [18] |
US Rap [19] |
CAN [20] | |||||||||||
«Look at Me»[21] | 2016 | 34 | 18 | 12 | 37 | Ալբոմից դուրս | ||||||||
«What in XXXTarnation» ($ki Mask the Slump God-ի մասնակցությամբ)[22] |
2017 | — | — | — | — | Members Only, Vol. 3 | ||||||||
«SippinTeaInYoHood»[23] | — | — | — | — | Ալբոմից դուրս | |||||||||
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.youtube.com/watch?v=qZkEdPAqOEM
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.nytimes.com/2018/06/18/arts/music/xxxtentacion-dead.html
- ↑ «All the Young Sadboys: XXXTentacion, Lil Peep, and the Future of Emo»։ The Ringer։ August 30, 2017։ Վերցված է October 2, 2017
- ↑ «How To Correctly Pronounce XXXTentacion»։ Genius.com։ Վերցված է June 24, 2017
- ↑ «ԱՄՆ-ում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին»։ Panorama.am։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ CNN Amir Vera,։ «Rapper XXXTentacion shot dead in Florida, police say»։ CNN։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ «Մայամիում սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին»։ Shantnews.am։ Վերցված է հունիսի 20, 2018
- ↑ TheNuMiami, LLC (2016-09-29), The Mars Files (EP. 25) XXXTENTACION [Powered MiamiSoundWav], https://www.youtube.com/watch?v=JJIVuQFtbb4
- ↑ «Are you a mixed child?»։ ... (անգլերեն)
- ↑ Burford Коринна։ «The Complete History (So Far) of XXXTentacion's Controversial Career»։ Vulture (անգլերեն)
- ↑ «No Jumper – The Xxxtentacion Interview»։ YouTube։ 27 April 2016։ Վերցված է 13 October 2017
- ↑ «Fresh Out Of Jail, XXXTentacion Calls Out Drake»։ 1035 The Beat։ 26 April 2017։ Արխիվացված է օրիգինալից 30 April 2017-ին։ Վերցված է 13 October 2017
- ↑ «XXXTentacion Shot in Miami: TMZ»։ Spin։ 2018-06-18։ Վերցված է 2018-06-18
- ↑ «Двадцатилетний рэпер XXXTentacion впал в кому после выстрела неизвестного»։ Lenta.ru։ 2018-06-19։ Վերցված է 2018-06-18
- ↑ «20-Year-Old Rapper XXXTentacion Pronounced Dead After Shooting in Miami»։ In Touch Weekly։ 2018-06-18։ Վերցված է 2018-06-18
- ↑ «Рэпера XXXTentacion застрелили в 20 лет»։ Lenta.ru։ 2018-06-19։ Վերցված է 2018-06-18
- ↑ «Chart Search for XXXTENTACION (Billboard Hot 100) | Billboard»։ Billboard։ Վերցված է April 11, 2017
- ↑ «Chart Search for XXXTENTACION (Hot R&B/Hip-Hop Songs) | Billboard»։ Billboard։ Վերցված է March 14, 2017
- ↑ [0=ts_chart_artistname%3AXxxtentacion&f[1]=itm_field_chart_id%3A1222&f[2]=ss_bb_type%3Achart_item&type=2&artist=Xxxtentacion «Chart Search for XXXTENTACION (Hot Rap Songs) | Billboard»]։ Billboard։ Վերցված է March 14, 2017
- ↑ [0=ts_chart_artistname%3AXxxtentacion&f[1]=itm_field_chart_id%3A793&f[2]=ss_bb_type%3Achart_item&type=2&artist=Xxxtentacion «Chart Search for XXXTENTACION (Canadian Hot 100) | Billboard»]։ Billboard։ Վերցված է March 7, 2017
- ↑ «Look at Me! - Single by Xxxtentacion on Apple Music»։ iTunes։ Վերցված է February 6, 2017
- ↑ «What in XXXTarnation (feat. Ski Mask the Slump God) - Single by Xxxtentacion on Apple Music»։ iTunes։ Վերցված է April 20, 2017
- ↑ «SippinTeaInYoHood - Single by Xxxtentacion on Apple Music»։ iTunes։ Վերցված է April 20, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Շիրիմը Find a Grave կայքում(անգլ.)
|