Riot (երգ, XXXTentacion)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Riot»
սինգլը

«Riot», ամերիկացի ռեփեր XXXTentacion-ի երգը, որն ի սկզբանե թողարկվել է SoundCloud-ում 2015 թվականի մայիսին, իսկ այնուհետև վերաթողարկվել 2020 թվականի հունիսի 1-ին Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքների ֆոնին[1]։ Երկրորդ տարբերակը մի փոքր ավելի կարճ է, քան բնօրինակը[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 2015 թվականի մայիսին՝ Մայքլ Բրաունի սպանության հետ կապված բողոքի ակցիաներից հետո[1][2]։ Երգը թվային հարթակներում էր հայտնվել Ջորջ Ֆլոյդի սպանությունից և դրան հաջորդած բողոքներից հետո[3]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XXXTentacion-ի երգը քննադատում է զանգվածային անկարգությունները։ Դերիկ Ռոսինյոլը Uproxx-ից նշել է, որ X-ն արտահայտում է իր մտքերն առ այն, որ ապստամբները հաճախ չեն մտածում իրենց գործողությունների հետևանքների մասին. «Նայեք բոլոր խանութներին, որոնք դուք ոչնչացնում եք, նիգեր / մեկ վայրկյան մտածեք այն մարդկանց մասին, որոնց պատկանում են դրանք / ես գիտեմ, որ դուք ունեք ձեր խնդիրները, բայց եղբայր, նրանք էլ ունեն իրենց սեփականը / դա խաղ չէ, դադարեցրեք բռնությունը»։

Երգն ավարտվում է Կու-կլուքս-կլան-ի նախկին առաջնորդ Ջեֆ Բերիի՝ հանրահավաքի ելույթում ասված հետևյալ խոսքերով. «Մենք տեսնում ենք, ես տեսնում եմ, մահը կախված է շենքերից երեխաների / սպիտակ տղաների և սպիտակ աղջիկների առջև»։ Ելույթը ներկայացված է 1998 թվականին ցուցադրված «The Ku Klux Klan: A Secret History» վավերագրական ֆիլմում։ Բնօրինակ երգը պարունակում էր ավելի ծավալուն ելույթ[1]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգն օգտագործվել է X-ի՝ 2015 թվականի «Look at Me» երգի երաժշտական տեսահոլովակում[4][5]։

Հիթ-շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2020 թվական) Բարձրագույն դիրք
 Նոր Զելանդիա (RMNZ)[6] 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «XXXTentacion's 2015 Song 'Riot' Has Been Re-Released On Streaming Services In Light Of The Protests». Uproxx. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  2. «XXXTentacion's Song "Riot" Added to Streaming Services». UrbanIslandz. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  3. «XXXTentacion "Riot" Added To Streaming Services During Protests». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.(չաշխատող հղում)
  4. «XXXTENTACION Gets Hung In The "Look At Me!" Video». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  5. «Música "Riot" do XXXTentacion é disponibilizada oficialmente em serviços de streaming». Rap 24 Horas. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  6. «Hot Singles Chart». The Official New Zealand Music Chart. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.