Bad Vibes Forever

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bad Vibes Forever
XXXTentacion ստուդիական ալբոմ
ԹողարկվածԴեկտեմբերի 6, 2019[1]
Ձայնագրված
  • 2014
  • 2017-2019
ԺանրՀիփ հոփ
Տևողություն57:24
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Կլեոպատրա Բեռնարդ
  • DJ Carnage
  • Ջոն Կանինգեմ
  • JonFX
  • Ronny J
  • XXXTentacion
  • Ռոբերտ Սուքիասյան
  • XXYYXX
  • Jasper Sheff
  • Mally Mall
  • Paul Judge
  • Killstation
  • Chanslin
XXXTentacion-ի ալբոմների ժամանակագրություն
Members Only, Vol. 4
(2019)
Bad Vibes Forever
(2019)
Սինգլներ Bad Vibes Forever  ալբոմից
  1. «Royalty»
    Թողարկվել է՝ Հուլիսի 19, 2019
  2. «Hearteater»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 22, 2019
  3. «Bad Vibes Forever»
    Թողարկվել է՝ Նոյեմբերի 22, 2019
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 2.5/5 stars[3]
HipHopDX 3/5 stars[4]
NME 3/5 stars[5]
Pitchfork 3.5/10[6]

Bad Vibes Forever, ամերիկացի ռեփեր XXXTentacion-ի չորրորդ և վերջին ստուդիական ալբոմը։ Սա նրա մահից հետո թողարկված երկրորդ ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 2019 դեկտեմբերի 6-ին և պարունակում է համատեղ աշխատանքներ Լիլ Ուեյնի, Ջոյներ Լուկասի, Blink-182 խմբի, Թորի Լեյնզի, Ստեֆլոն Դոնի, Mavado-յի, Կայ-Մանի Մառլիի, Ռիք Ռոսի, Vybz Kartel-ի, Craig Xen-ի և այլոց հետ[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում, «Bad Vibes Forever»-ը պլանավորված էր դառնալ XXXTentacion-ի դեբյուտային ալբոմը, որի թողարկումը պետք է տեղի ունենար 2016 թվականի հոկտեմբերի 31-ին[7]։ 2017 թվականի մարտի հարցազրույցում ռեփերը նշել է, որ նա «Bad Vibes Forever» ալբոմի հետ համատեղ աշխատում է «17» ալբոմի վրա[8]։ 2017 թվականի օգոստոսին թողարկվել «17» դեբյուտային ալբոմը, իսկ դեկտեմբերին` «A Ghetto Christmas Carol» ալբոմը։ Նույն ամսին ռեփերը հայտարարել է, որ նրա հաջորդող երեք ալբոմները կրելու են «?», «Skins» և «Bad Vibes Forever» անվանումները[9]։

XXXTentacion-ի երկրորդ` «?» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտին։ Այն վերջին նախագիծն է, որը ռեփերը թողարկել է իր մահից առաջ։ Նրա առաջին հետմահու ալբոմը` «Skins»-ը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Նրա մահվան տարելիցի օրը հայտարարվել է սպասվելիք ալբոմի և վավերագրական ֆիլմի մասին, որոնք նախատեսված են 2019 թվականի համար[10]։ 2019 թվականի օգոստոսին Billboard ամսագիրն հաստատեց ալբոմի անվանումը` «Bad Vibes Forever», որը նախատեսված է թողարկել 2019 թվականի հոկտեմբերին[2]։ 2019 թվականի օգոստոսի 25-ին «Hearteater» և «School Shooter» (Լիլ Ուեյնի մասնակցությամբ) երգերը հաստատվել են ալբոմի համար[11]։

2019 թվականի նոյեմբերի 12-ին ռեփերի ինստագրամյան պատմությունում ցուցադրվել է ալբոմի թիզերը և «Bad Vibes Forever» անվամբ հագուստի ցանցը։ Թիզերում ալբոմի անվանումը նշվել է որպես «Bad Vibes Forever, Vol. 1» և ասվել է, որ այն «վերջին ալբոմն է»[12]։

2019 թվականի նոյեմբերի 20-ին XXXTentacion-ի մայրը սոցցանցերում հրապարակել է ալբոմի շապիկը և հայտարարել է, որ ալբոմը կթողարկվի «շուտով»[13]։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Royalty» երգը Կայ-Մանի Մառլիի, Ստեֆլոն Դոնի և Vybz Kartel-ի մասնակցությամբ թողարկվել է 2019 թվականի հուլիսի 19-ին` որպես ալբոմի գլխավոր սինգլ։

«Hearteater» երգի թիզերը, որը սկզբնապես նախատեսված էր «?» ալբոմի համար, թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին։ Երգի շապիկին ռեփերի նախկին ընկերուհի Ժենևա Այալան, որը արյունոտ սիրտ է ուտում[14]։ Սինգլը պաշտոնապես թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին[15]։ Նաև հայտարարվել է երաժշտական տեսահոլովակի թողարկման մասին` աղջկա մասնակցությամբ, որը ռեփերին ընտանեկան բռնության մեջ էր մեղադրում[16]։ Տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին[17]։

Ալբոմի նույնանուն սինգլը, Trippie Redd-ի և PnB Rock-ի, մասնակցությամբ թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին։ Ալբոմի թիզերում Բիլլի Այլիշը և Lil Skies-ը պատմում են, թե ինչպես է XXXTentacion-ը ազդել իրենց կյանքի վրա, ավելին` Այլիշը խոսում է, որ Էքսը «լույսի շող էր, որը փորձում էր ամեն բան անել այլ մարդկանց համար»։

2019 թվականի դեկտեմբերի 3-ին ներկայացվել է ալբոմի երգացանկը[18]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիան-Սիան Ուիլյամսը ալբոմն անվանել է «ավելի լավ, քան նախորդ տարվա «Skins» ալբոմը»[19]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Bad Vibes Forever» ալբոմը 5-րդ հորիզոնականով դեբյուտ է կատարել Billboard 200 չարթում` 65 000 համարժեք վաճառքով[20]։ Այն XXXTentacion-ի ԱՄՆ-ի թոփ 10 ընդգրկված չորրորդ ալբոմն է։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները վերցված են Tidal-ից[21]

# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Introduction»  
1:43
2. «Ex Bitch»  Կանինգեմ 2:01
3. «Ugly»  XXXTentacion 1:31
4. «Bad Vibes Forever» (PnB Rock-ի և Trippie Redd-իմասնակցությամբ)Կանինգեմ 2:30
5. «School Shooters» (Լիլ Ուեյնի մասնակցությամբ)
  • Sheff
  • Կանինգեմ
1:33
6. «I Changed Her Life» (Ռիք Ռոսի մասնակցությամբ)Կանինգեմ 1:48
7. «Triumph»  Կանինգեմ 2:46
8. «Limbo» (Killstation-ի մասնակցությամբ)
  • Judge
  • Killstation
3:14
9. «Before I Realize»  
  • Կանինգեմ
  • Soukiasyan
1:34
10. «Ecstasy» (Նոա Սայրուսի մասնակցությամբ)
  • XXXTentacion
  • XXYYXX
4:00
11. «Kill My Vibe» (Tom G-ի մասնակցությամբ)
  • Sheff
  • Կանինգեմ
2:08
12. «Hot Gyal» (Թորի Լեյնզի և Mavado-յի մասնակցությամբ)
  • JonFX
  • Mally Mall
2:14
13. «The Only Time I Feel Alive» (Craig Xen-ի մասնակցությամբ)
  • Sheff
  • Կանինգեմ
2:43
14. «The Interlude That Never Ends»  XXXTentacion 2:28
15. «Daemons» (Kemba-յի և Joey Badass-ի մասնակցությամբ)Chanslin 2:52
16. «Attention!»  Կանինգեմ 2:00
17. «Eat It Up»  Ronny J 1:45
18. «Voss» (Sauce Walka-յի և Carnage-ի մասնակցությամբ)Carnage 1:47
19. «Royalty» (Կայ-Մանի Մառլիի, Ստեֆլոն Դոնի և Vybz Kartel-ի մասնակցությամբ)JonFX 3:23
20. «Won't Grow Old (I Won't Let Go)» (Jimmy Levy-ի մասնակցությամբ)Կանինգեմ 2:11
21. «Hearteater»  
  • Կանինգեմ
  • Soukiasyan
2:16
22. «Northstar» (ռեմիքս. Ջոյներ Լուկասի մասնակցությամբ)
  • Mally Mall
  • Ronny J
2:46
23. «Chase/Glass Shards» (Ikabod Veins-ի մասնակցությամբ)XXXTentacion 2:18
24. «Numb the Pain»  
  • Կանինգեմ
  • XXXTentacion
1:22
25. «It's All Fading to Black» (Blink-182 խմբի մասնակցությամբ)Կանինգեմ 2:31
57:24

Նշումներ

  • «Introduction», «Bad Vibes Forever», «Before I Realize», «The Interlude That Never Ends», «Won't Grow Old (I Won’t Let Go)» և «Numb the Pain» երգերի անվանումները ոճավորված են փոքրատառերով։
  • «Ugly», «Limbo», «The Only Time I Feel Alive», «Attention!», «Hearteater» և «It’s All Fading to Black» երգերի անվանումները ոճավորված են մեծատառերով։
  • «Chase/Glass Shards» ոճավորված է որպես` «CHASE/glass shards»:

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2019) Բարձրագույն
դիրք
Belgian Albums (Ultratop Flanders)[22] 57
Belgian Albums (Ultratop Wallonia)[23] 95
Canadian Albums (Billboard)[24] 11
Danish Albums (Hitlisten)[25] 15
Dutch Albums (MegaCharts)[26] 27
French Albums (SNEP)[27] 98
Irish Albums (IRMA)[28] 37
Italian Albums (FIMI)[29] 70
Latvian Albums (LAIPA)[30] 6
New Zealand Albums (RMNZ)[31] 25
Norwegian Albums (VG-lista)[32] 15
Swiss Albums (Schweizer Hitparade)[33] 41
UK Albums (OCC)[34] 53
US Billboard 200[35] 5
US Independent Albums (Billboard)[36] 1
US Top R&B/Hip-Hop Albums (Billboard)[37] 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.youtube.com/watch?v=iRIJ256Pn_U
  2. 2,0 2,1 2,2 David Peisner (2019 թ․ օգոստոսի 22). «What To Expect From XXXTentacion's Second Posthumous Album». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Կաղապար:AllMusic
  4. https://hiphopdx.com/reviews/id.3589/title.review-bad-vibes-forever-is-rough-compilation-that-will-still-please-xxxtentacion-fans
  5. Kyann-Sian Williams (2019 թ․ դեկտեմբերի 7). «XXXTentacion – 'Bad Vibes Forever' review: a posthumous record of thin, over-embellished material». NME. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. Stephen Kearse (2019 թ․ դեկտեմբերի 14). «XXXTentacion: Bad Vibes Forever Album Review». Pitchfork. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «The Mars Files (EP. 25) XXXTENTACION [Powered MiamiSoundWav]». YouTube. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «XXXTentacion's Debut Project 'Bad Vibes' to Be Released This Spring – XXL». Xxlmag.com. March 2017. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «XXXTentacion Shares the Titles of His New Albums – XXL». XXL Mag. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  10. https://www.complex.com/music/2019/06/xxxtentacion-new-documentary-anniversary-death
  11. «XXXTentacion's New Album 'Bad Vibes Forever' Includes A Lil Wayne Collaboration Titled "School Shooter"» (անգլերեն). Genius. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «XXXTentacion Estate Teases His Final Album "Bad Vibes Forever, Vol. 1"». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. Zidel, Alex (2019 թ․ նոյեմբերի 21). «XXXTentacion 'Bad Vibes Forever' Cover Art Revealed». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «XXXTentacion "Heart Eater" Teased With Footage Of Bloody Ex-Girlfriend». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. Peter A. Berry. «XXXTentacion's "Hearteater" Gets Official Release: Listen» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  16. «Ex-Girlfriend Who Accused XXXTentacion of Domestic Violence to Appear in "Heart Eater" Video (UPDATE)» (անգլերեն). Complex. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. «XXXTentaction's Bloodthirsty 'Hearteater' Video Features Ex-Girlfriend as a Cannibal: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Track list of BVF». Վերցված է 20-02-02-ին.
  19. «XXXTentacion – 'Bad Vibes Forever' review: a posthumous record of thin, over-embellished material | NME» (անգլերեն). NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM. 2019 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  20. Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 15). «Roddy Ricch Debuts at No. 1 on Billboard 200 With 'Please Excuse Me for Being Antisocial'». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  21. «Bad Vibes Forever / XXXTentacion». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին – via Tidal.
  22. "XXXTentacion – Bad Vibes Forever" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved December 14, 2019.
  23. "XXXTentacion – Bad Vibes Forever" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved December 14, 2019.
  24. "Illegal name entered XXXTentacion/XXXTentacion/chart?f=309 XXXTentacion – Chart history" Billboard Canadian Albums Chart for XXXTentacion. Retrieved December 17, 2019.
  25. «Hitlisten.NU – Album Top-40 Uge 49, 2019». Hitlisten. Վերցված է December 18, 2019-ին.
  26. "XXXTentacion – Bad Vibes Forever" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved December 13, 2019.
  27. «Top Albums (Week 50, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Rod Stewart's You're In My Heart becomes his first Number 1 on the Official Irish Albums Chart this millennium». Official Charts Company. Վերցված է December 14, 2019-ին.
  29. "XXXTentacion – Bad Vibes Forever". Italiancharts.com. Hung Medien. Retrieved December 14, 2019.
  30. «Mūzikas Patēriņa Tops/ 50. nedēļa» (Latvian). LAIPA. 2019 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. "XXXTentacion – Bad Vibes Forever". Charts.org.nz. Hung Medien. Retrieved December 14, 2019.
  32. "XXXTentacion – Bad Vibes Forever". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved December 14, 2019.
  33. "XXXTentacion – Bad Vibes Forever". Swisscharts.com. Hung Medien. Retrieved December 18, 2019.
  34. "20191213 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved December 14, 2019.
  35. Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 15). «Roddy Ricch Debuts at No. 1 on Billboard 200 With 'Please Excuse Me for Being Antisocial'». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  36. "Illegal name entered XXXTentacion/XXXTentacion/chart?f=326 XXXTentacion – Chart history" Billboard Independent Albums for XXXTentacion. Retrieved December 18, 2019.
  37. "Illegal name entered XXXTentacion/XXXTentacion/chart?f=333 XXXTentacion – Chart history" Billboard Top R&B/Hip-Hop Albums for XXXTentacion. Retrieved December 18, 2019.