Jump to content

Moondog

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Moondog
անգլ.՝ Louis Hardin
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1916(1916-05-26)[1][2]
ԾննդավայրMarysville, Կանզաս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 8, 1999(1999-09-08)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՄյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
ԳերեզմանMünster Central Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHurley High School?
Մասնագիտությունփողոցային կատարող, բանաստեղծ, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և գյուտարար
Կայքmoondog-music.com
 Moondog Վիքիպահեստում

Moondog (անգլ.՝ Moondog, իրական անունը՝ Լուիս Թոմաս Հարդին, մայիսի 26, 1916(1916-05-26)[1][2], Marysville, Կանզաս, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1999(1999-09-08)[1][2], Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), ամերիկացի կույր երաժիշտ, կոմպոզիտոր և պոետ, երաժշտական մի քանի գործիքների գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանզաս նահանգի Մերիսվիլ քաղաքում, եպիսկոպոսական եկեղեցու հետևորդների ընտանիքում։

Երբ Խարդինը դեռ փոքր էր, ընտանիքը տեղափոխվում է Ֆորտ Բրիջեր (Վայոմինգ)` առևտրով զբաղվելու համար։ Տղան վաղ հասակում սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ, սովորելով դպրոցներից մեկում, նա թմբուկ է նվագում։ Մանուկ հասակում (հոր հետ) ներկա է եղել արապախո ցեղի մոգական ծեսին և գոնգ է նվագել։ Այդ օրվանից հետաքրքրվել է երաժշտական արտասովոր գործիքներով։

1932 թվականի հուլիսի 4-ին, 16 տարեկան հասակում, ապրելով ծնողների ագարակում, դժբախտ պատահարի` դինամիտի պայթագլանիկի պայթյունի հետևանքով զրկվել է տեսողությունից[3]։

Դրանից հետո ապագա երաժիշտը սովորել է երաժշտական հիմքերը կույր աշակերտների համար նախատեսված տարբեր դպրոցներում։ Մինչև 1942 թվականը ապրել է Բեյթսվիլում։ Նա կրթաթոշակ է ստացել՝ Մեմֆիսում երաժշտություն սովորելու համար։

Նյու Յորքյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Խարդինը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ հանդիպում է դասական երաժշտության այնպիսի լուսավոր ներկայացուցիչների, ինչպիսիք էին Լեոնարդ Բերնսթայնը և Արտուրո Տոսկանինին, նաև հայտնի ջազ երաժիշտների, ինչպիսիք էին Չարլի Պարկերը և Բենի Գուդմենը։

1943-ից 1974 թվականը Մունդոգը վարում է փողոցային երաժշտի կյանք։ Այդ ժամանակվա մեծ մասը նա ապրում է փողոցներում։ Դրա հետ մեկտեղ նա թափառական չէր և ուներ բնակարան Մանհեթենում։

Հիմնական վայրը, որտեղ նա կատարում էր իր կոմպոզիցիաները և նաև բանաստեղծություններ ասում, եղել է Մանհեթենի 53-րդ փողոցի անկյունը (53rd Street) և 6-րդ պողոտան (6th Avenue):

Բացի իր երաժշտությունից Մունդոգը նաև հայտնի էր իր տարօրինակ արտաքինով։ Նա կրում էր երկար թիկնոց, ուներ երկար մազեր և եղջուրե գլխարկ։ Դա կապված էր այն բանի հետ, որ նրան հաճախ նմանեցնում են Հիսուս Քրիստոսին, իսկ Լուիս Խարդինը բացասաբար էր վերաբերվում քրիստոնեությանը, այդ պատճառով նա որոշել է հագնվել այդպես, որպեսզի ոչ մի ասոցիացիա չառաջացնի Քրիստոսի հետ։ Նա ինքնուրույն պատրաստում էր իր հագուստը Սկանդինավյան դիցաբանության մոտիվներով։ Այդ կերպարի պատճառով նրան հաճախ անվանում էի «6-րդ պողոտայի վիկինգ»[4]։

Moondog («Լուսնային շուն») կեղծանունը Խարդինը ստացել է 1947 թվականին։ Ըստ իրեն, նա այն վերցրել է ի պատիվ «շան, որը լուսին է գնացել ավելի շատ, քան ցանկացած ուրիշ այլ շուն»։

1950 թվականի հունվարին SMC ձայնագրային ընկերության տնօրենը, որի ընկերությունը գտնվում էր 5-րդ պողոտայից ոչ հեռու, ուշադրություն է դարձնում տարօրինակ երաժշտին։ Գործարարը հավանում է նրա երաժշտությունը և հրավիրում է Խարդինին ձայնագրության։ Արդյունքում այդ ձայնագրություններից կազմում են ալբոմ, որոնցից ամենահայտնիներն են Moondog (1969) և Moondog 2 (1971):

1954 թվականին դիջեյ Ալան Ֆրիդը օգտագործել է Մունդոգի կոմպոզիցիան առանց նրա թույլտվության։ Մունդոգը դատի է տվել նրան և շահել է դատը[5]։ Դրանով ուշադրություն է գրավում իր ստեղծագործությունների վրա։

Գերմանական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարդինը ողջ կյանքը չափից դուրս իդեալականացրել է Գերմանիան։ Նա այն անվանում էր «Սուրբ երկիր` սուրբ գետով» (Հռենոս) և միշը երազում էր գնալ այնտեղ։

Նա իր երազանքը իրագործել է 1974 թվականին։ Այդ հարցում նրան օգնել է գերմանացի ուսանողուհի Իլոնա Էոմերը (Ilona Sommer): Նա ապրել է Վեստֆալում, նախ Օր-Էրկենշվիկում, այնուհետև Մյունստերում` Իլոնայի ընտանիքի հոտ։ Կյանքի այդ շրջանում երաժիշտը ստեղծում է հարյուրավոր կոմպոզիցիաներ, որոնք Իլոնա Սոմերը Բրայլի գրերից փոխառվել է նոտաների։

Գերմանիայում Մունդոգը ապրել է մինչև կյանքի վերջը։

Մունդոգը շատ է ճամփորդել ինչպես Ամերիկայով, այնպես էլ` Եվրոպայով, ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Շվեդիայում և Գերմանիայում։

1989 թվականին կրկին այցելել է ԱՄՆ՝ Ֆիլիպ Գլասի հրավերով։ Վերջինս նրան առաջարկել է ելույթ ունենալ որպես դիրիժոր Բրուկլինյան Ֆիլհարմոնիայի կամերային նվագախմբի համար New Music America փառատոնին։ Ելույթը հաջող կայացել է և մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Սակայն Խարդինը չի մնացել ԱՄՆ-ում և վերադարձել է Գերմանիա։

Խարդինը մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 83 տարեկանում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունդոգի ժառանգությամբ հետաքրքրվում էին ամերիկացի մինիմալիստ կոմպոզիտորները (ինչպիսիք են Ֆիլիպ Գրասը և ուրիշներ), որոնք Մունդոգին համարում էին իրենց նախորդներից։

Ֆրանսիայում նրան հայտնի է դարձրել ջազային սաքսոֆոնահար Սիլվեն Ռիֆլեն (Sylvain Rifflet), որը նրա երաժշտությունները կատարում էր ջազ փառատոններում։

Չնայած Մունդոգի երաժշտության հանդեպ ունեցած եղած հետաքրքրությանը՝ Բրայլի գրերով գրառված նրա երաժշտական ժառանգությունն ամբողջությամբ չի վերծանվել։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1953 Moondog and His Friends, Epic Records
  • 1956 Moondog, Prestige Records
  • 1956 More Moondog, Prestige Records
  • 1957 The Story of Moondog, Prestige Records
  • 1969 Moondog (տարբերվում է 1956 թվականի ռելիզից), Columbia Masterworks Records
  • 1971 Moondog 2, Columbia Masterworks Records
  • 1977 Moondog in Europe, Kopf
  • 1978 H’art Songs, Kopf
  • 1978 Moondog: Instrumental Music by Louis Hardin, Musical Heritage Society
  • 1979 A New Sound of an Old Instrument, Kopf
  • 1981 Facets, Managarm
  • 1986 Bracelli, Kakaphone
  • 1992 Elpmas, Kopf
  • 1994 Sax Pax for a Sax with the London Saxophonic, Kopf/Atlantic Records
  • 1995 Big Band, Trimba
  • 2005 Bracelli und Moondog, Laska Records

Երաժշտական գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Moondog-ը հայտնի է որպես երաժշտական մի քանի գործիքների գյուտարար։ Դրանցից ավելի հայտնի է «Տրիմբան», որը եռանկյուն հարվածային գործիք է, այն ստեղծել է Խարդինը 1940-ական թվականներին։ Այլ գործիքներից են ոչ այնքան մեծ եռանկյուն արֆան՝ հայտնի որպես «ու» կամ «ու-յա-ցու», ինչպես նաև «հյուս»-ը, որը եռանկյուն լարային գործիք է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Moondog» հոդվածին։