Բեյթսվիլ (Արկանզաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բեյթսվիլ
Josephine street.JPG
Կոորդինատներ: 35°46′25″ հս․ լ. 91°38′29″ ամ. ե. / 35.77361° հս․. լ. 91.64139° ավ. ե. / 35.77361; 91.64139
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1821 թ.
Մակերես30,359584 կմ²
ԲԾՄ103±1 մետր
Բնակչություն10 248 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ870
Պաշտոնական կայքcityofbatesville.com
##Բեյթսվիլ (Արկանզաս) (ԱՄՆ)
Red pog.png

Բեյթսվիլ (անգլ.՝ Batesville), Ինդեպենդենսի շրջանի քաղաք (Արկանզաս նահանգ, ԱՄՆ): Ըստ 2010 թվականի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը կազմում է 10 248 մարդ: Ինդեպենդենսի շրջանի վարչական կենտրոնն է:

Քաղաքը գտնվում է Արկանզաս նահանգի մայրաքաղաք Լիթլ Ռոքից 183 կմ հյուսիս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյթսվիլն Արկանզաս նահանգի երկրորդ հնագույն մուիցիպալիտետն է՝ Ջորջթաուն քաղաքից հետո: Քաղաքն անվանումը ստացել է՝ ի պատիվ իր հիմնադիր Ջեյմս Վուդսոն Բեյթսի, որն ԱՄՆ սենատի առաջին պատգամավորն է:

19-րդ դարում Բեյթսվիլն Ուայթ-Ռիվեր գետի ամենակարևոր նավահանգիստներից էր՝ սպասարկելով նավեր և բեռներ դեպի Արկանզասի հյուսիսային մարզի գետեր:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայոն քոլեջի շենք

Ըստ ԱՄՆ-ի բյուրոյի մարդահամարի՝ Բեյթսվիլ քաղաքի տարածքը կազմում է 27,452 կմ, որից 26,942 կմ-ը զբաղեցնում է ցամաքը, իսկ 0,522 կմ-ը՝ ջուրը: Շրջանի ջրային ռեսուրսների տարածքը կազմում է տարածքի 1,89 %-ը:

Բեյթսվիլը ծովի մակարդակից գտնվում է 103 մետր վերև:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2000 թվականի մարդահամարի[1]՝ Բեյթսվիլում բնակվում է 9445 մարդ, 2383 ընտանիք՝ հաշվարկելով 3777 տնային տնտեսություններ և 4146 բնակելի տներ: Բնակչության միջին խտությունը 353,9 մարդ/կմ2: Ըստ մարդահամարի տվյալների՝ Բեյսթվիլի ռասսայական կազմը բաշխված է հետևյալ կերպ. 91,42 %՝ սպիտակամորթներ, 4,65 %՝ սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,29 %՝ տեղաբնիկ ամերիկացիներ, 1,16 %՝ ասիացիներ, 0,07 %՝ խաղաղօվկիանոսյան կղզիների գաղթականներ, 1,01 %՝ խառը ռասսաների ներկայացուցիչներ: Ողջ բնակչությունը իսպանալեզու է:

3777 տնային տնտեսություններից 28.5 %-ում երեխաներին դաստիարակում են մինչև 18 տարեկան, 49,4 %-ում՝ իրենց ներկայացնում են այնպես, ինչպես համատեղ ապրող ամուսնական զույգ, 10.5 %-ում՝ կանայք բնակվում են առանց ամուսնու, 36,9 %-ում՝ չկան ընտանիքներ: Մարդահամարի ժամանակ ընտանիքների ընդհանուր թվի 33.8 % -ն ապրում էր ինքնուրույն, ընդ որում՝ 16.9% -ը միայն 65 և ավելի բարձր տարիքի միայնակ տարեցներ են: Տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2.28 մարդ, իսկ ընտանիքների միջին չափը՝ 2.92 մարդ:

Քաղաքում յուրաքանչյուր տնային տնտեսության միջին եկամուտը կազմել է 33.133 ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր ընտանիքի միջին եկամուտը՝ 42.634 ԱՄՆ դոլար: Ընդ որում, տղամարդիկ ունեցել են տարեկան 31.068 ԱՄՆ դոլար միջին եկամուտ՝ հակառակ կանանց՝ տարեկան 20 506 ԱՄՆ դոլար միջին եկամտի: Մեկ շնչի հաշվով քաղաքում եկամուտը տարեկան կազմում էր 17,753 դոլար: Մարզի ընտանիքների ընդհանուր թվի 11.1 %-ը և ընդհանուր բնակչության 14.5 %-ը մարդահամարի ժամանակ եղել են աղքատության սահմանից ցածր, մինչդեռ նրանցից 15.1% -ը եղել են մինչև 18 տարեկան, իսկ 16.6 %-ը՝ 65 տարեկան և ավելի:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сайт Бюро переписи США
  2. Reichler, Joseph L., ed. (1979) [1969]։ The Baseball Encyclopedia (4th edition ed.)։ New York: Macmillan Publishing։ ISBN 0-02-578970-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]