Memrise
Memrise | |
---|---|
memrise.com(անգլ.)(ինդ.)(գերմ.)(իսպ.)(ֆր.)(իտալ.)(նիդեր.)(նորվ.)(լեհ.)(շվեդ.)(վիետ.)(թուրքերեն)(ռուս.)(հինդի)(կոր.)(ճապոներեն) | |
Կարգախոս | Unleash your learning superpowers |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և տվյալների շտեմարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Շտաբ կայան | Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Լեզու | |
Բացված | 2010 |
Memrise (արտասանվում է «մեմրայզ»), առցանց դասընթացներ սովորելու գործիք է։ Դասընթացները ստեղծվում են Memrise համայնքի կողմից։ Դրանց հիմնական նպատակը լեզու սովորեցնելն է։ Կայքը ներառում է նաև ակադեմիական և ոչ ակադեմիական առարկաների ուսուցում, ինչպիսիք են երաժշտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, մաթեմատիկան, հիշողության մարզումը և փիլիսոփայությունը։ Memrise-ն օգտագործում է մեմեր պարունակող ֆլեշ քարտեր և «ընդմիջումների ազդեցություն», որպեսզի արագացնի և հեշտացնի ուսուցման գործընթացը։
Ստեղծում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Memrise-ի համահիմնադիրներն են նյարդաբան Գրեգ Դետրը (մասնագիտացումը՝ հիշողություն և մոռացում) և Էդ Քուքը[1][2]։ Վերջինս Memrise-ի գործադիր տնօրենն է և Աշխարհի հիշողության առաջնության գրոսմայստեր։ Վեբկայքի բետա տարբերակը թողարկվել է Փրինսթոնյան ձեռնարկատիրության ակումբի 2009 թվականին անցկացրած TigerLaunch մրցույթը հաղթելուց հետո[3]։ 2012 թվականի հոկտեմբերի մեկին 100 օգտատեր հնարավորություն ստացան փորձարկել վեբկայքը, որը կոչվում էր Memrise 1.0: 2013 թվականի մայիսին Memrise-ի հավելվածն արդեն հասանելի էր App Store-ում և Google Play-ում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսին Memrise-ը դարձավ London Mini-Seedcamp մրցույթի հաղթողներից մեկը[4]։ 2010 թվականի նոյեմբերին կայքը ճանաչվեց TechCrunch Europas-ի «Լավագույն նոր ստարտափ անվանակարգի» ֆինալիստ[5]։ 2011 թվականի մարտին Memrise-ն ընտրվեց Techstars Boston-ի ստարտափ[6]։
Memrise մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի նոյեմբերին Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ համատեղ Memrise-ը ստեղծեց Memrise մրցանակը։ Այն մարտահրավեր է ստեղծել առավել հզոր մեթոդ նոր ինֆորմացիա հիշելու համար։ Մրցանակը կազմում է 10.000 դոլար[7]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերին կայքի առաջատարների աղյուսակը ժամանակավորապես դադարել է գործել «լայնածավալ խաբեության» պատճառով։ Որոշ օգտատերեր օգտագործում էին բոտեր և ոչ ինտենսիվ մեխանիզմներ, որպեսզի ստանան միավորներ։ Դրան ի պատասխան, ադմինիստրատորները հրապարակեցին նոր առաջատարների աղյուսակ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Memrise-ը վերանայվել է AOL's Daily Finance, the MIT Technology Review, MSNBC և Gizmodo-ի կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ Քուք
- ↑ «Հիմնադիրներ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ TigerLaunch. Հաղթողներ
- ↑ Mini Seedcamps 2010
- ↑ Ֆինալիստներ
- ↑ TechStars Boston 2011
- ↑ Memrise մրցանակ