Jump to content

Deutsche Börse

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Deutsche Börse
Տեսակբիզնես ձեռնարկություն, ֆոնդային բորսա և հանրային ընկերություն
Հիմնադրված է1992
ՎայրԷշբորն, Մայն Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա և Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1]
Երկիր Գերմանիա[2]
ՏնօրենTheodor Weimer?[3][4] և Stephan Leithner?[3]
Արդյունաբերությունֆինանսական ծառայություններ
Հասույթ3,52 մլրդ € (2020)[5]
Աշխատողների թիվ7238 մարդ (2020)[5]
Դուստր ընկերություններClearstream, STOXX, Eurex և 360T?
Կայքdeutsche-boerse.com(գերմ.)(անգլ.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[6], Գերմանիայի ֆինանսական կենտրոն նախաձեռնություն[7], ICC Germany?[8], Wirtschaftsforum der SPD[9], German Startups Association?[9], Bundesverband deutscher Banken e.V.?[9], Bundesverband Deutscher Kapitalbeteiligungsgesellschaften?[9], BITKOM[9], BVI Bundesverband Investment und Asset Management e.V.?[9], Գերմանական ֆոնդային ինստիտուտ[9], Economic Council Germany[9] և RIPE NCC[10]
ԲորսաFWB: DB1[11]
 Deutsche Börse Վիքիպահեստում

Deutsche Börse AG (անգլ.՝ Deutsche Börse Group), աշխարհի ամենախոշոր բորսայական կազմակերպություններից մեկը, որը ստեղծվել է բաժնետիրական ընկերության ձևով. կազմակերպում է արժեթղթերի տարբեր շուկաների աշխատանքը։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրակֆուրտում։ Ունի նաև ներկայացչություններ Լյուքսեմբուրգում, Լոնդոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Հոնկոնգում, Սինգապուրում, Տոկիոյում, Պեկինում, Պրահայում, Ցյուրիխում և Մոսկվայում[12]։

Deutsche Börse-ի բաժնետոմսերը պատկանում են խոշորագույն ընկերությունների թվին՝ DAX ինդեքսի որոշման համար[13]։

Խմբի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական գրասենյակում, ինչպես նաև բազմաթիվ ներկայացչություններում և մասնաճյուղերում՝ սփռված ամբողջ աշխարհում, աշխատում է ավելի քան 3200 աշխատակից։ Խմբի կազմի մեջ մտնում են հետևյալ կազմակերպությունները, որոնք տարատեսակ գործունեություն են իրականացնում տարբեր երկրներում[14]

  1. Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսան, որը Գերմանիայի խոշորագույն բորսան է և աշխարհի խոշորագույն բորսաներից մեկը։
  2. Eurex բորսան, որը ձևավորվել է 1998 թվականին։ Բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Deutsche Börse AG-ին։ Eurex բորսան աշխարհում առաջատարներից մեկն է, որը զբաղվում է ածանցյալ ֆինանսական գործիքների առքուվաճառքով։
  3. Clearstream ընկերությունը, որը տեղակայված է Լյուքսեմբուրգում։ Ընկերությունը իրենից ներկայացնում է հաշվարկաքլիրինգային կազմակերպություն (անգլ.՝ Clearing House), որը զբաղվում է նաև դեպոզիտային ծառայությունների մատուցմամբ։ Ընկերությունը նաև ստեղծում և մատուցում է տեխնիկական ծառայություններ (ծրագրային ապահովման մշակում, մասնակիցների անվտանգ մուտք ցանց և այլն)։
  4. Դուստր ընկերություններ, որոնք ծառայություններ են տրամադրում մասնավոր, կորպորատիվ և ինստիտուցիոնալ ներդրողներին (այդ թվում՝ տվյալներ ֆոնդային շուկայի իրավիճակի և հեռանկարների, ֆոնդային շուկայի ինդեքսների վերաբերյալ և այլն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Market Identifier Code — ed. size: 1242
  2. https://www.lobbyfacts.eu/datacard/deutsche-börse-ag?rid=20884001341-42
  3. 3,0 3,1 Dr. Stephan Leithner wird Vorstandsvorsitzender der Deutsche Börse AG — 2024.
  4. https://www.deutsche-boerse.com/resource/blob/245794/cc64b16d07ac97f2b93248a5fb00b14f/data/cv-weimer_de.pdf
  5. 5,0 5,1 https://www.boerse-frankfurt.de/aktie/deutsche-boerse-ag/kennzahlen
  6. https://www.linuxfoundation.org/membership/members/
  7. http://www.heise.de/tp/bild/35/35074/35074_1.html
  8. https://www.iccgermany.de/mitglieder/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
  10. https://www.ripe.net/membership/indices/data/de.dbag.html
  11. Deutsche Börse AGFrankfurt Stock Exchange.
  12. «Gruppe Deutsche Börse – Unternehmensdarstellung» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.
  13. Willkommen bei der Gruppe Deutsche Börse
  14. «Konzernstruktur» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Deutsche Börse» հոդվածին։