Akcent

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակցենտ
Ակցենտ, Բուխարեստ, Ռումինիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAkcent
ԵրկիրՌումինիա Ռումինիա
ԺանրերՀաուս, Եվրոդենս, Եվրոդիսկո, Փոփ
Գործունեություն1999-այժմ
ԼեյբլFire Records Ltd., ARY Musik Records, Magic Records, Roton, Ultra, Ministry of Sound, Robbins Entertainment, Warner, Universal, Sony
Կայքwww.akcentonline.com
Անդամներ
Adrian Claudiu Sână
Նախկին անդամներ
Ramona Barta (1999-2001)

Marius Nedelcu (2002-2008)
Corneliu Ulici (2008-2009)
Sorin Ştefan Brotnei (2002-2013)

Mihai Gruia (2002-2013)
 Akcent Վիքիպահեստում

Akcent (ռումիներեն՝ Akcent), ռումինական փոփ-խումբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 1999 թվականին Ադրիան Սինեի կողմից։ Սկզբնական կազմի մեջ էր մտնում նաև Սինեի ընկերուհին՝ Ռամոնա Բարտան։ Առաջին ալբոմը թողարկվել է 2000 թվականին և անվանվել է «Senzatia» («Սենսացիա»)։ Բացի այդ «Ultima Vara» («Վերջին ամառ») երգի համար տեսահոլովակ է նկարահանվել։ Ալբոմը հաջողություն չունեցավ և 2001 թվականին Ռամոնան լքեց խումբը՝ ամուսնանալով և մշտական տեղափոխվելով ԱՄՆ։

2002 թվականին խմբի կազմի փոփոխություն տեղի ունեցավ։ Ադրիանայի փոխարեն խումբ մտան Մարիուս Նեդելկուն, Սորին Բրոտնեյը և Միխայ Գրույան։ Նրանց դեբյուտային ռումինական «In Culori» ալբոմը Ռումինիայում թողարկվեց 2002 թվականի հունվարի 10-ին։ Այն ներառում էր «Ti-am Promis» ("Ես քեզ խոստացել եմ"), «Prima Iubire» ("Առաջին սեր") և «In Culori» ("Գույնի մեջ") հիթերը։ Այդ և հաջորդ ալբոմի կոմպոզիտորը համարվում է Մարիուս Մոգան, ով այն ժամանակ դեռ սկսնակ էր, իսկ այժմ Morandi խմբի առաջատարը և ռումինացի ամենահայտնի կոմպոզիտորներից ու պրոդյուսերներից մեկն է։

2003 թվականին խումբը թողարկում է «100 BPM» ալբոմը՝ «Suflet pereche» երգի հետ միասին։ Վերջինս դարձավ 2003 թվականի սիրո օրհներգը։

2004 թվականի «Poveste De Viata» («Հեքիաթ կյանքի մասին») ալբոմը համարվում է կոլեկտիվի համար ստեղծագործական նոր էջ։ Գրեթե բոլոր երգերի հեղինակը (բացի «Hey, Baby (Spune-mi)»-ից) դառնում է Play & Win խումբը։

Անգլիալեզու դեբյուտային «French Kiss with Kylie» ալբոմը թողարկվել է Եվրոպայում 2006 թվականի օգոստոսի 23-ին և ընդգրկել է 2 եվրոպական գլխավոր հիթեր «Kylie»-ին և «Jokero»-ն։ Հիթ են դառնում նաև 2007 թվականին թողարկված «King of Disco» ալբոմի «King of Disco», «Let,s Talk About It» և «Phonesex» երգերը։

2008 թվականի ապրիլին Մարիուս Նեդելկուն լքում է խումբը՝ ընտրելով մեներգչի կարիերան։ Նրա փոխարեն 2008 թվականի մայիսին խումբ է գալիս ռումինական «Bliss» ռոք խմբի էքս-մասնակից Կորնելիու Ուլիչը։ Վերջինս խմբի հետ համագործակցում է ընդամենը կես տարի (Կորնելիուի մասնակցությամբ ձայնագրվել է «Umbrela Ta» երգը)։ Նույն թվականին «Akcent»-ը նոր կազմով հանդես է գալիս Մոսկվայում՝ «Europa plus» ռադիոկայանի համերգին։

2009 թվականին խումբը թողարկում է «Fara Lacrimi» կամ «No Tears» («Առանց արցունք») նոր ալբոմը։ «Stay With Me», «On & On (When the lights go down)» և «That’s My Name» երգերը հայտնի են ինչպես Ռումինիայի ռադիոկայաններում, այնպես էլ այլ եվրոպական երկրներում։ Այդ նույն թվականին Ադրիան Սանան, խմբի հետ զուգահեռաբար աշխատելով, սկսում է մեներգչի կարիերա։

2013 թվականին խումբը լքում են Միխայը և Սորինը։ Ադրիանը հաղորդում է խմբի պատմության նոր գլխի մասին և թողարկում է «Nu Ma Tem De Ea» սինգլը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ.[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adrian Claudiu Sâna

Նախկին անդամներ.[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marius Nedelcu
  • Ramona Barta
  • Corneliu Ulici
  • Mihai Gruia
  • Sorin Ştefan Brotnei

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Akcent»-ի յուրաքանչյուր մենակատար ունի տնային կենդանի. Ադրիանն ու Սորինն ունեն կատու և շուն, Միխային՝ 4 կատու և շուն։ Բացի ռումիներենից ընկերները տիրապետում են անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին։ Իսպաներենը կարելի է լսել «Jokero» երգի ժամանակ, իսկ ֆրանսերենը՝ «French kiss» և «La passion» երգերի ժամանակ։ Հարցազրույցներից մեկում մենակատարները խոստովանել են, որ պաշտում են հանդես գալ բաց հրապարակներում, երգել ցնցուղի տակ և երգեր գրել թուրքական բաղնիքում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Senzatzia (2000)
  2. In Сulori (2002)
  3. 100 BPM (2003)
  4. Poveste De Viata (2004)
  5. S.O.S. (2005)
  6. Primul Capitol (2006)
  7. King Of Disco (2007)
  8. Fara Lacrimi (2009)
  9. Around The World (2014)

Միջազգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. French Kiss with Kylie (2006) - (Re-Release) (2007)
  2. True Believers (2009)
  3. Love The Show (2016)

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ti-am Promis
  2. Prima Iubire
  3. In Culori
  4. Buchet De Trandafiri
  5. Suflet pereche
  6. Poveste De Viata
  7. Kylie
  8. Dragoste de inchiriat
  9. Jokero
  10. French Kiss
  11. Phonesex
  12. King of Disco
  13. Let’s Talk About It
  14. Umbrela Ta
  15. Stay with me
  16. Lover’s Cry
  17. That’s My Name
  18. On And On
  19. My Passion
  20. Hold On
  21. I'm Sorry
  22. Chimie Între Noi
  23. Boracay
  24. Nu Ma Tam De Ea
  25. Lacrimi Curg
  26. Faina (feat. Liv)
  27. Special Girl (One Love)
  28. Apagando (feat. Lara Lee)
  29. Dilemma (feat. Meriem)
  30. Amor Gitana (feat. Sandra N)

Հիթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Румынский Топ-100(չաշխատող հղում)
  2. «Румынский Топ-100». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Akcent» հոդվածին։