Jump to content

1P/Հալլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1P/Հալլեյ
(Հալլեյի գիսաստղ,)
1P/Halley[1]
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է1758 (առաջին կանխագուշակված պերիհելի) թ. (Դիտարկվել է նախնադարից;
Էդմունդ Հալլեյ (ճանաչում սրպես պարբերական)ի կողմից)
Բացարձակ մեծություն (H)28,2 (2003 թվականին)[2]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին0,586 ա. մ.[3]
Ապոհելին35,08 ա. մ.[3]
Մեծ կիսաառանցք17,83 ա. մ.[3]
Էքսցենտրիսիտետ0,967[3]
Սիդերիկ պարբերություն75,316 a[3]
Թեքվածություն162,26°[3]
Ծագման անկյան երկայնություն58,42°[3]
Պերիկենտրոնի արգումենտ111,33°[3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ15×8 կմ[4], 11 կմ (միջին տրամագիծ)[1]
Զանգված2,2×1014 կգ[5]
Միջին խտություն0,6[6] (խտությունը գնահատվում է 0,2 - 1,5 գ/սմ3 միջակայքում[7])
Ալբեդո0,04[8]
Մթնոլորտային տվյալներ

1P/Հալլեյ (նույնպես անվանվում է Հալլեյի գիսաստղ կամ Գիսաստղ Հալլեյ), պարբերական գիսաստղ է, որը երևում է Երկրից ամեն 74-79 տարին մեկ անգամ[1][9][10][11]։ Հալլեյի գիսաստղը միակ հայտնի կարճ պարբերությամբ գիսաստղն է, որը պարբերաբար հնարավոր է լինում դիտարկել Երկրի մակերևույթից անզեն աչքով, և միակ անզեն աչքով դիտարկվող գիսաստղն է, որը կարելի է դիտարկել մեկ մարդու կյանքի ընթացքում երկու անգամ[12]։ Գիսաստղը վերջին անգամ այցելել է Արեգակնային համակարգի ներքին հատվածը 1986 թվականին և հաջորդ անգամ կայցելի 2061 թվականին[13]։

Հալլեյի գիսաստղը դիտարկվել է Երկրի մակերևույթից անհիշելի ժամանակներից, դիտարկման մասին առաջին գրավոր արձանագրությունը հասել է մեզ մ.թ.ա. 240 թվականից։ Գիսաստղի դիտարկումների մասին գրառումներ կատարվել են չինական, բաբելոնյան և միջնադարյան ժամանակագրություններում, սակայն այս գրառումները չեն ցույց տվել, որ դրանք միևնույն մարմնի պարբերական վերադարձներն են։ Գիսաստղի պարբերականությունը առաջին անգամ սահմանվել է 1705 թվականին անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյի կողմից, ում անունով էլ գիսաստղը այժմ անվանվում է։

1986 թվականի Հալլեյի գիսաստղի այցելության ժամանակ, այն դարձավ առաջին գիսաստղը, որի ուսումնասիրությունները կատարվել են տիեզերական սարքերով։ Այս հետազոտությունները ապացուցեցին գիսաստղի միջուկի կառուցվածքի և վարսի ու պոչի առաջացման մեխանիզմի մասին պատկերացումների ճիշտ լինելը[14][15]։ Այս հետազոտությունները հաստատեցին նաև գիսաստղերի մասին առաջ քաշված վարկածները, օրինակ՝ Ֆրեդ Վիփլի "կեղտոտ ձնագնդի" մոդելը, որը ճշգրիտ կերպով կանխագուշակել է, որ Հալլեյի գիսաստղը կազմված է ցնդող սառույցների, այնպիսիք ինչպես ջուր, ածխաթթու գազ, ու ամոնիակ և փոշու խառնուրդից։

Ուղեծրի հաշվարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալլեյի գիսաստղը առաջին գիսաստղն էր, որը ճանաչվեց պարբերական։ Մինչ Վերածնունդ գիսաստղերի մասին կարծիքը, որը առաջ էր քաշվել Արիստոտելի կողմից, կայանում էր նրանում, որ գիսաստղերը դրանք Երկրի մթնոլորտի խաթարումներ են։ Այս կարծիքի սխալ լինելը ապացուցեց Տիխո Բրահեն 1577 թվականին, ով, օգտագործելով պարալաքսի չափումները, ապացուցեց, որ գիսաստղերը պետք է ընկած լինել Լուսնից ավելի հեռու։ Չնայած դրան շատերը դեռևս չէին հավատում, որ գիսաստղերը կարող են պտտվել Արեգակի շուրջ ուղեծրերում, և կարծում էին, որ դրանք անցնում են Արեգակնային համակարգով և հեռանում[16]։

1687 թվականին Իսահակ Նյուտոնը հրատարակեց «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» («Philosophiae Naturalis Principia Mathematika»), որում նա նկարագում էր իր ձգողականության և շարժման օրենքները։ Նյուտոնի աշխատանքում գիսաստղերի մասին գրվածը որոշակիորեն թերի էր, չնայած նա ենթադրեց, որ 1680 և 1681 թվականներին երևացած գիսաստղերը միևնույն մարմինն էին, որը դիտարկվել էր Արեգակի մոտով անցումից առաջ և հետո (ավելի ուշ պարզվեց, որ դա ճիշտ էր. տես Նյուտոնի գիսաստղ)[17]։

Հետագայում 1705 թվականին Էդմունդ Հալլեյը, ով Նյուտոնի ընկերը, խմբագիրն ու հրատարակողն էր, իր «Գիսաստղերի աստղագիտության համառոտագիր» (Synopsis of the Astronomy of Comets) աշխատությունում, օգտագործելով Նյուտոնի ձգողականության օրենքները, գնահատեց Յուպիտերի և Սատուրնի ձգողական ազդեցությունները գիսաստղերի ուղեծրերի վրա[18]։ Այս հաշվարկները թույլ տվեցին նրան, ուսումնասիրելով պատմական գրառումները, եզրակացնել, որ 1682 թվականին հայտնված գիսաստղի ուղեծրի էլեմենտները մոտավորապես նույնն էին ինչպես 1531 (դիտարկված Պետրուս Ափիանուսի կողմից) և 1607 (դիտարկված Յոհան Կեպլերի կողմից) հայտնված գիսաստղերինը[18]։ Հալլեյը եզրակացրեց, որ այդ բոլոր երեք գիսաստղերը փաստեորեն նույն մարմինն էին, որը վերադառնում է ամեն 76 տարին մեկ անգամ, հետագայում հաշվարկվեց, որ այս պարբերությունը տատանվում ք 74 - 79 տարին։ Մոլորակների կողմից ազդեցությունները հաշվարկելով նա կանխագուշակեց այդ գիսաստղի հայտնությունը 1758 թվականին[19]։ Հալլեյը մահացավ 1742 թվականին, և այպես էլ չկարողացավ դիտարկել գիսաստղը[20]։

Հալլեյի կանխագուշակումը հաստատվեց, չնայած, որ գիսաստղը դիտարկվեց միայն 1758 թվականի դեկտեմբերի 25-ին Յոհան Պալիչի կողմից։ Գիսաստղը անցավ պերիկենտրոնով 1759 թվականի մարտի 13-ին, այս 618 օրով ուշացման պատճառ էր հանդիսացել Յուպիտերի և Սատուրնի ազդեցությունը[21]։ Այս ազդեցությունը հաշվարկվել էր գիսաստղի վերադարձից առաջ (մեկ ամիս սխալանքով գնահատվել էր ապրիլի 13)[22] երեք ֆրանսիացի աստղագետների կողմից (Ալեքսիս Կլարան, Ջոզեֆ Լալանդ և Նիկոլ-Ռենե Լապուտ)[23]։ Գիսաստղի վերադարձի հաստատումը հանդիսանում էր առաջին դեպքը, երբ հաստատվեց, որ Արեգակի շուրջ պտտվում է մոլորակից բացի մեկ այլ մարմին։ Դա նաև Նյուտոնյան ֆիզիկայի ամենավաղ փորձնական ապացույցներից մենկ էր[24]։ Գիսաստղը անվանվեց Հալլեյի պատվին նրա անունով 1759 թվականին[24]։

Որոշ գիտնականների կարծիքով` առաջին դարի Միջագետքի աստղագետները արդեն ընդունել էին Հալլեյի գիսաստղը որպես պարբերական[25]։ Այս կարծիքը հիմնվում է Բավլի Տալմուդի այն գրվածքին[26], որում ասվում է "աստղ, որը հայտվում է յոթանասուն տարին մեկ և շփոթության մեջ է գցում նավապետներին"[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «JPL Small-Body Database Browser: 1P/Halley» (11 January 1994 last obs). Jet Propulsion Laboratory. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. «New Image of Comet Halley in the Cold». European Southern Observatory. 2003 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Donald K. Yeomans. «Horizon Online Ephemeris System». California Institute of Technology, Jet Propulsion Laboratory. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. «What Have We Learned About Halley's Comet?». Astronomical Society of the Pacific (No. 6 – Fall 1986). 1986. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. G. Cevolani; G. Bortolotti; A. Hajduk (1987). «Halley, comet's mass loss and age». Il Nuovo Cimento C. Italian Physical Society. 10 (5): 587–591. Bibcode:1987NCimC..10..587C. doi:10.1007/BF02507255.(չաշխատող հղում)
  6. R. Z. Sagdeev; P. E. Elyasberg; V. I. Moroz. (1988). «Is the nucleus of Comet Halley a low density body?». Nature. 331 (6153): 240–242. Bibcode:1988Natur.331..240S. doi:10.1038/331240a0.
  7. S. J. Peale (1989). «On the density of Halley's comet». Icarus. 82 (1): 36–49. Bibcode:1989Icar...82...36P. doi:10.1016/0019-1035(89)90021-3. «densities obtained by this procedure are in reasonable agreement with intuitive expectations of densities near 1 g/cm3, the uncertainties in several parameters and assumptions expand the error bars so far as to make the constraints on the density uniformative ... suggestion that cometary nuclei tend to by very fluffy, ... should not yet be adopted as a paradigm of cometary physics.»
  8. R. R. Britt (2001 թ․ նոյեմբերի 29). «Comet Borrelly Puzzle: Darkest Object in the Solar System». Space.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. G. W. Kronk. «1P/Halley». cometography.com. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. D. K. Yeomans; J. Rahe; R. S. Freitag (1986). «The History of Comet Halley». Journal of the Royal Astronomical Society of Canada. 80: 70. Bibcode:1986JRASC..80...62Y.
  11. Yeomans, D. K.; Kiang, T. (1981 թ․ դեկտեմբերի 1). «The long-term motion of comet Halley». Monthly Notices of the Royal Astronomical Society (անգլերեն). 197 (3): 633–646. Bibcode:1981MNRAS.197..633Y. doi:10.1093/mnras/197.3.633. ISSN 0035-8711.
  12. M. Delehanty. «Comets, awesome celestial objects». AstronomyToday. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
  13. O. Ajiki; R. Baalke. «Orbit Diagram (Java) of 1P/Halley». Jet Propulsion Laboratory Solar System Dynamics. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  14. D. A. Mendis (1988). «A Postencounter view of comets». Annual Review of Astronomy and Astrophysics. 26 (1): 11–49. Bibcode:1988ARA&A..26...11M. doi:10.1146/annurev.aa.26.090188.000303.
  15. H. U. Keller; D. Britt; B. J. Buratti; N. Thomas (2005). «In Situ Observations of Cometary Nuclei». In M. Festou; H. U. Keller; H. A. Weaver (eds.). Comets II (pdf). University of Arizona Press. էջեր 211–222. ISBN 978-0-8165-2450-1.
  16. Lancaster-Brown pp. 14, 25
  17. Lancaster-Brown p. 35
  18. 18,0 18,1 Lancaster-Brown p. 76
  19. Lancaster-Brown p. 78
  20. Lancaster-Brown p. 80
  21. Lancaster-Brown p. 86
  22. Sagan and Druyan p. 74
  23. Lancaster-Brown pp. 84–85
  24. 24,0 24,1 D. W. Hughes; և այլք: (1987). «The History of Halley's Comet». Philosophical Transactions of the Royal Society A. 323 (1572): 349–367. Bibcode:1987RSPTA.323..349H. doi:10.1098/rsta.1987.0091.
  25. Brodetsky, S. «Astronomy in the Babylonian Talmud». Jewish Review. 1911: 60.
  26. Tractate Horioth page 10a
  27. J. D. Rayner (1998). A Jewish Understanding of the World. Berghahn Books. էջեր 108–111. ISBN 1-57181-973-8.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]