Jump to content

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակմտքի կենտրոն և German party political foundation?
Երկիր Գերմանիա
ՀապավումFNF
Հիմնադրվածմայիսի 19, 1958
Գլխադասային գրասենյակՊոտսդամ, Գերմանիա և Truman-Villa, Բաբելսբերգ, Պոտսդամ, Գերմանիա
Գլխավոր քարտուղարKarl-Heinz Paqué?
Անվանված էՖրիդրիխ Նաուման
Անձնակազմ237 մարդ (2019)[1]
ՀիմնադիրԹեոդոր Հոյս, Walter Erbe?, Paul Luchtenberg?, Reinhold Maier?, Hans Wolfgang Rubin? և Dorothee von Velsen?
Կայքfreiheit.org և fnst.org

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ, (գերմ.՝ Friedrich Naumann Stiftung für die Freiheit), լիբերալ քաղաքականության գերմանական հիմնադրամ, որի գործունեության հիմքում ազատականությունն է։ Հիմնադրամի նպատակներից է բոլոր հետաքրքրվողներին փոխանցել ազատության, արդարության և համերաշխության գաղափարներ։ Հիմնադրամն իր հայացքներով մոտ է Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցությանը (FDP)[2]։

Հիմնադրամը կրում է գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Նաումանի անունը[3]։ 2007 թվականին հիմնադրամն իր անվանումը լրացրել է «հանուն ազատության» (für die Freiheit) բառերով։

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կենտրոնական գրասենյակ, Թրուման Վիլլա պատմական շենք

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամը ստեղծվել է 1958 թվականին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին նախագահ Թեոդոր Հոյսի, լիբերալ քաղաքական գործիչների և մտավորականներ Վալտեր Էրբեի, Պոլ Լուխտենբերգի, Ռայնհոլդ Մայերի, Հանս Վոլֆգանգ Ռուբինի, Դորոթի ֆոն Ֆելզենի և այլոց կողմից[4][5]։ Հիմնադրամի գործունեությունը տասնամյակների ընթացքում զգալիորեն ընդլայնվել են։ Իր արտասահմանյան աշխատանքները հիմնադրամը սկսել է 1964 թվականից, 1973 թվականիցին սկսվել է շնորհալի երեխաների ֆինանսավորումը, իսկ 1995 թվականին հիմնադրվել է Լիբերալ ինստիտուտը՝ որպես ազատական վերլուծական կենտրոն։

Հիմնադրամի կենտրոնական գրասենյակը և գտնվելու վայրը 1959 թվականից եղել է Բոննը, 1962 թվականից՝ Բադ Գոդեսբերգը, իսկ 1984 թվականից՝ Քյոնիգսվինտերը։ 2000 թվականին կենտրոնական գրասենյակը տեղափոխվել է Պոտսդամ քաղաքի Բաբելսբերգ շրջան, նախ՝ Վեբերպարկ, իսկ այնտեղից՝ 2001 թվականի ապրիլին՝ Թրուման Վիլլա պատմական շենք։ 1967 թվականից հիմնադրամը գործում է Գումերսբախի Թեոդոր Հոյսի ակադեմիայում, որը որպես ուսումնական հաստատություն դարձել է միջոցառումների անցկացման կենտրոնական վայր[6]։ 1990-ական թվականներին ուսումնական հաստատություններ կային նաև այլ քաղաքներում։

Ըստ հիմնադրամի՝ «Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիբերալ քաղաքականության հիմքն է։ Այն ցանկանում է նպաստել հասարակության բոլոր ոլորտներում մարդու արժանապատվության ազատության սկզբունքի կիրառմանը և քաղաքական կրթություն տալուն Գերմանիայում, ինչպես նաև արտերկրի գործընկերների հետ միասին»[7]։

Հիմնադրամը տարածաշրջանային գրասենյակներ ունի Կենտրոնական, Արևելյան և Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի երկրներում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Հարավարևելյան և Արևելյան Ասիայում։ Ընդհանուր առմամբ, հիմնադրամը գործում է ավելի քան վաթսուն երկրներում։ Նրա մասնագիտացված ոլորտներն են քաղաքական կրթությունը, հաղորդակցությունը և միջազգային հարաբերությունները։ Հիմնադրամը սերտ կապեր է պահպանում Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության և Ազատական ինտերնացիոնալ միջազգային քաղաքական ֆեդերացիա հետ։

Հիմնադրամի աշխատանքների հիմնական թեմաներն են՝ Սոցիալական շուկայական տնտեսությունը, Բաց հասարակությունը, Կրթությունը, Միջազգային քաղաքականությունը, Մարդու իրավունքներ և Քաղաքացիական ազատությունները։

Լիբերալ ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերալ ինստիտուտը, որը հիմնադրվել է 1995 թվականին, հիմնադրամի վերլուծական կենտրոնն է և զբաղվում է այն գործունեությամբ, թե ինչ ներդրում կարող են ունենալ ազատական ​​գաղափարներն ու սկզբունքները ապագայի ձևավորման գործում։ Ֆրիդրիխ Նաումանի Ազատության հիմնադրամի կրթական առաքելությունն իրականացնելու համար Լիբերալ ինստիտուտը գիտության, հետազոտության և քաղաքացիական հասարակության փորձագետների հետ համատեղ մշակում է գաղափարներ ազատական ​​քաղաքականության համար[8]։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958–1961 Վալտեր Էրբե[9]
  • 1961–1970 Պոլ Լյուխտենբերգ[10]
  • 1970–1982 Հանս Վոլֆգանգ Ռուբին[11]
  • 1982–1987 Ռալֆ Դարենդորֆ[12]
  • 1987–1995 Վոլֆգանգ Միշնիկ[13]
  • 1995–2006 Օտտո Գրաֆ Լամբսդորֆ[14]
  • 2006–2018 Վոլֆգանգ Գերհարդտ[15]
  • 2018- մինչև հիմա Կառլ-Հայնց Պակե[16]

Արտասահմանյան գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արտասահմանյան գրասենյակը բացվել է Թունիսում, 1963 թվականի հուլիսի 1-ին, իսկ առաջին արտասահմանյան նախագիծը սկսվել է 1964 թվականի սկզբին՝ Թունիսում մեծահասակների կրթության գործունեությամբ։ 1960-ականների վերջերին հիմնադրամն ընդլայնել էր իր գործունեությունը Լատինական Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում և Ասիայում։

Այսօր հիմնադրամը գործում է աշխարհի մոտ վաթսուն երկրում և ներկայացված է ավելի քան քառասուն երկրներում տեղի աշխատակիցներով[17]։ Ի լրումն ազատական ​​կուսակցությունների և ցանցերի հետ դասական համագործակցության, նրանց գործունեության սպեկտրը ներառում է նաև իրավապաշտպան խմբերին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելը, լրագրողների վերապատրաստումը և կլիմայի պաշտպանության ծրագրերի իրականացումը։

Հարավային Կովկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը Հարավային Կովկասում գործում է 1996 թվականից։ Հիմնադրամի գործունեությունը սկսվել է քաղաքական կրթության ծրագրերի իրականացմամբ Ադրբեջանում, իսկ 2002 թվականին՝ Հայաստանում և Վրաստանում[18]։ 2020 թվականին հիմնադրամը գրասենյակ է բացել Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.freiheit.org/sites/default/files/2020-10/fnf_jahresbericht_2019_web_final.pdf
  2. «Stiftung-Für die Freiheit in Deutschland und der Welt». Friedrich-Naumann-Stiftung für die Freiheit. Վերցված է 2017-07-19-ին.
  3. «Кем был Фридрих Науманн?». www.freiheit.org (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  4. «Unser Namensgeber | Friedrich-Naumann-Stiftung». www.freiheit.org (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  5. Monika Faßbender: „… auf der Grundlage des Liberalismus tätig“. Die Geschichte der Friedrich-Naumann-Stiftung. Nomos, Baden-Baden 2009, ISBN 978-3-8329-4893-1, S. 33. Zu den Hintergründen der Gründung dort S. 19–39; Abdruck der Gründungsurkunde dort S. 225–231
  6. Zur Entwicklung dieser Akademie siehe Monika Faßbender: „… auf der Grundlage des Liberalismus tätig“. Die Geschichte der Friedrich-Naumann-Stiftung. Nomos, Baden-Baden 2009, ISBN 978-3-8329-4893-1, S. 121–154. Zu den Verkaufsabsichten dort S. 140 f, S. 145, S. 147; zum Schließungsbeschluss dort S. 139.
  7. Stiftungsauftrag
  8. «Das Liberale Institut. Hier entstehen liberale Ideen». Friedrich-Naumann-Stiftung für die Freiheit. Վերցված է 2017-07-19-ին.
  9. «Erbe Walter - Detailseite - LEO-BW». www.leo-bw.de. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  10. «Paul Luchtenberg | Portal Rheinische Geschichte». www.rheinische-geschichte.lvr.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  11. «The Beirut Office : Unsere Arbeit». www.freiheit.org (գերմաներեն). 2021 թ․ հունվարի 14. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  12. «In memory of Ralf Dahrendorf». www.uni-konstanz.de. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  13. «Hessische Biografie : Erweiterte Suche : LAGIS Hessen». www.lagis-hessen.de. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  14. «Friedrich-Naumann-Stiftung für die Freiheit - Shop». shop.freiheit.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  15. «Dr. Wolfgang Gerhardt». www.freiheit.org (գերմաներեն). 2023 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  16. «Karl-Heinz Paqué». Liberal International (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  17. Die Stiftung im In- und Ausland, abgerufen am 28. Dezember 2021.
  18. Tbilisi

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամ» հոդվածին։