Jump to content

Ֆրիդրիխ Նաուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Նաուման
գերմ.՝ Friedrich Naumann
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1860(1860-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍտորմթալ, Գրոսսպոզնա, Լայպցիգ, Սաքսոնիա
Մահացել էօգոստոսի 24, 1919(1919-08-24)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրՏրավեմյունդեի շրջան, Լյուբեկ, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանՏասներկու Առաքյալների հին գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունԷրլանգեն-Նյուրնբերգի համալսարան, Լայպցիգի համալսարան և Լայպցիգի Սուրբ Նիկոլասի դպրոց
ԵրկերԿենտրոնական Եվրոպա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, աշխարհաքաղաքագետ, աստվածաբան և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններԳերմանական կայսրության Ռեյխստագի անդամ
ԿուսակցությունՔրիստոնեա-սոցիալական կուսակցություն, Գերմանական դեմոկրատական կուսակցություն, Ազատամտության միություն, Առաջադիմական ժողովրդական կուսակցության և Ազգային-սոցիալական ասոցիացիա
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ և Կիֆհաուզերբունդ
 Friedrich Naumann Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Նաուման (գերմ.՝ Friedrich Naumann, մարտի 25, 1860(1860-03-25)[1][2][3][…], Ստորմթալ, Գրոսսպոզնա, Լայպցիգ, Սաքսոնիա - օգոստոսի 24, 1919(1919-08-24)[1][2][3][…], Տրավեմյունդեի շրջան, Լյուբեկ, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ, բողոքական քահանա, գերմանական «Վերկբունդ» միության համահիմնադիր։ Ֆրիդրիխ Նաումանը 1907-1912 թվականներին և 1913-1918 թվականներին եղել է Գերմանական կայսրության Ռայխստագի պատգամավոր։

Նրա անունն է կրում «Հանուն ազատության» հիմնադրամը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Նաումանը ծնվել է Լայպցիգի մոտ գտնվող Ստորմթալ գյուղում (այժմ՝ Գրոսպեսնա համայնքի մաս)։ Կրթություն է ստացել Լայպցիգի Սուրբ Նիկոլասի և Մայսենի դպրոցներում, Աստվածաբանություն է սովորել Լայպցիգում և Էռլանգենում։ 1883 թվականից աշխատել է Համբուրգում Յոհան Հենրիխ Վիլհելմի կողմից հիմնադրված «Rauhes Haus» բարեգործական հաստատությունում։ Հաստատությունն ապաստան էր տրամադրում և կրթում մտավոր հետամնաց և հոգեկան հիվանդ երեխաներին, ինչպես նաև հոգ էր տանում տարեցների մասին։ 1886 թվականին Ֆրիդրիխ Նաումանը ղեկավարել է Սաքսոնիայի Գլաուհաուի մոտակայքում գտնվող Լենգենբերգի ռեկտորատը։ 1890 թվականին նա միացել է պահպանողական Քրիստոնեա-սոցիալական կուսակցությանը, սակայն վեց տարի անց լքեց այն։

Մինչև 1894 թվականը Ֆրիդրիխ Նաումանը եղել է ավետարանական եկեղեցու հովիվ, ակտիվորեն մասնակցել է ավետարանական-սոցիալական կոնգրեսներին, որոնցում գերակշռում էր հակասեմիտական ​​ենթատեքստ ունեցող սոցիալ-պահպանողական միտումը։ Այնտեղ նա գերմանացի բողոքական հովիվ և աստվածաբան Պոլ Գորի հետ ներկայացրել է ծայրահեղ ձախ խմբակցությունը։

Ֆրիդրիխ Նաումանը եղել է բացարձակ միապետ, դասակարգային պայքարի հակառակորդ, Գերմանական կայսրության ազգային և ռազմական հզորության և դրա ընդլայնման գաղափարակակից։ Նրա սոցիալիզմի գաղափարներն ավելի շատ նման են եղել գերմանացի տնտեսագետ Յոհան Կառլ Ռոդբերտուսի հայացքներին, քան՝ Կարլ Մարքսի։

1896 թվականին Ֆրիդրիխ Նաումանը, Ռուդոլֆ Սոմը և Կասպար Ռենե Գրեգորին հիմնադրել են ազգային սոցիալական ասոցիացիան, որից հետո Ֆրիդրիխ Նաումանը թողել է հովվության իր աշխատանքը։ Ասոցիացիան սոցիալական բարեփոխումների միջոցով փորձել է հաղթահարել աճող սոցիալական պառակտումը հարուստ արդյունաբերողների և աղքատ բանվոր դասակարգի միջև։ Միևնույն ժամանակ Ֆրիդրիխ Նաումանը զբաղվել է գրական աշխատանքով և քաղաքականությամբ։

Իր գաղափարները քարոզելու համար Նաումանը Բեռլինում հիմնել է «Hilfe» շաբաթաթերթը և «Zeit» թերթը, որոնք շուտով դադարել են հրատարակվել, բայց հետո վերահրատարակվել է որպես շաբաթական ամսագիր։

Ֆրիդրիխ Նաումանը երկու անգամ ձախողվել է Ռայխստագի ընտրություններում՝ 1898 և 1903 թվականներին, որից հետո եկել է այն եզրակացության, որ ազգային սոցիալական գաղափարը չունի կուսակցություն ստեղծելու ուժ։ Նա առաջարկել է, որ կուսակցությունը միավորվի Ազատ մտածողների միության հետ։ 1907 թվականին նա հաջողությամբ ընտրվել է Ռայխստագի պատգամավոր։

Նաումանը եղել է Գերմանիայի լավագույն հռետորներից մեկը և հաճախ մրցել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համահիմնադիր՝ Ավգուստ Բեբելի հետ։

1919 թվականին Ֆրիդրիխ Նաումանը Թեոդոր Վոլֆի և Հուգո Պրեյսի հետ հիմնել է Գերմանիայի դեմոկրատական կուսակցությունը։ Նույն թվականի հուլիսին կուսակցության առաջին համագումարում Ֆրիդրիխ Նաումանը ընտրվել է կուսակցության առաջին նախագահ։ Նա Ազգային ժողովում եղել է Գերմանիայի Ռայխի սահմանադրության նախագծի նախնական քննարկման հանձնաժողովի անդամ։

Ֆրիդրիխ Նաումանը մահացել է Տրավեմյունդեի շրջանի Լյուբեկ քաղաքում, 1919 թվականի օգոստոսի 24-ին, 59 տարեկան հասակում։ Նրան թաղել են Բեռլինի մոտ գտնվող Շյոնեբերգի Տասներկու Առաքյալների հին գերեզմանատանը։

Ֆրիդրիխ Նաումանի քաղաքական, լրագրողական և մանկավարժական աշխատանքները շարունակվել է նրա ուսանողների և աշխատակիցների կողմից, այդ թվում՝ Թեոդոր Հոյսը, Մարի Էլիզաբեթ Լյուդերսը, Գերտրուդ Բոյմերը և Վիլհելմ Հայլը։

Նրա պատվին անվանվել է ժամանակակից Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը, որը ստեղծվել է 1958 թվականին[6]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Demokratie und Kaisertum» (Բեռլին, 1900)
    • Демократия и императорская власть. / Пер. с нем. [и предисл.] И. И. Шитц. — М., 1907. — XIV,, 295 էջ.
  • «Arbeiterkatechismus» (1889) и «Nationalsozialer Katechismus» (Բեռլին, 1897);
  • «Was thun wir gegen die glaubenslose Sozialdemokratie?» (Լայպցիգ, 1889);
  • «Das soziale Programm der evangelischen Kirche» (Լայպցիգ, 1890);
  • «Was heisst christlich-sozial?» (երկու թողարկում, Լայպցիգ, 1894—1896);
  • «Soziale Briefe an reiche Leute» (Գյոթինգեն, 1894);
  • «Jesus als Volksmann» (1-ին թողարկում- «Gröttinger Arbeiterbibliothek», Լայպցիգ, 1894);
  • «Grotteshilfe. Gesammelte Andachten» (Գյոթինգեն, 1896—1902);
  • «Asia» (Բեռլին, 1899; путешествие по Малой Азии и Сирии);
  • «Neudeutsche Wirtschaftspolitik» (Բեռլին, 1902);
  • «Staat und Familie» (Բեռլին, 1899);
  • «Weltpolitik und Sozialreform» (Բեռլին, 1899);
  • «Flotte und Reaction» (Բեռլին, 1899);
  • «Deutschland und Oesterreich» (Բեռլին, 1900);
  • «Nationaler und internationaler Sozialismus» (Բեռլին, 1901);
  • «Die Politik Kaiser Wilhelms II» (Բեռլին, 1903);
  • «Briefe über Religion» (Բեռլին, 1900);
  • «Liberalismus, Zentrum und Sozialdemokratie» (Բեռլին, 1903);
  • «Mitteleuropa» (Բեռլին, 1915).
  • Барт, Теодор, Науман Ф. Обновление либерализма = Die Erneuerung des Liberalismus. — СПб., 1907.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Науман, Фридрих // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Глава 3. Фридрих Науман: левый либерализм в вильгельминскую эпоху // Баранов Н. Н. Между Бисмарком и Бебелем: немецкий левый либерализм и его вожди. — Екатеринбург: Уральский федеральный университет, 2020. — 186 с. — 300 экз. — ISBN 978-5-7996-3056-0.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frankfurter Personenlexikon — 2014.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 WeChangEd
  5. «Кем был Фридрих Науманн?». www.freiheit.org (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  6. Friedrich Naumann Foundation

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Նաուման» հոդվածին։