Հուգո Պրեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուգո Պրեյս
(գերմ.՝ Hugo Preuß)
Hugo Preuß.jpg
Վայմարյան Հանրապետության ներքին գործերի նախարար
1919 փետրվարի 13 - 1919 հունիսի 20
 
Կուսակցություն՝ Քերմանական դեմոկրատական կուսակցություն և Ազատամտության միություն
Կրթություն՝ Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Հումբոլդտի համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, մանկավարժ և համալսարանի պրոֆեսոր
Ծննդյան օր հոկտեմբերի 28, 1860(1860-10-28)[1][2]
Ծննդավայր Բեռլին, Գերմանական միություն
Վախճանի օր հոկտեմբերի 9, 1925(1925-10-09)[1][2] (64 տարեկանում)
Վախճանի վայր Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Գերեզման Urnenfriedhof Gerichtstraße
Թաղված Urnenfriedhof Gerichtstraße
Քաղաքացիություն Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա

Հուգո Պրեյս (Հուգո Պրոյս, գերմ.՝ Hugo Preuß, հոկտեմբերի 28, 1860(1860-10-28)[1][2], Բեռլին, Գերմանական միություն - հոկտեմբերի 9, 1925(1925-10-09)[1][2], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի իրավաբան, լիբերալ (ազատական) գաղափարների հետևորդ, Վեյմարյան սահմանադրության հիմնադիր հայր, Ֆիլիպ Շեյդեմանի կառավարությունում ներքին գործերի ռայխմինիստր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեյսը ծնվել էր հրեա առևտրականների ընտանիքում։ 1879 թվականից ուսումնասիրել է իրավագիտություն Բեռլինի Հումբոլդտի և Հայդելբերգի համալսարաններում։ 1883 թվականին հանձնել էր պետական քննություն և նույն թվականին էլ պաշտպանել հռոմեական իրավունքի մասին թեկնածուական դիսերտացիան Գյոթինգոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1889 թվականին Բեռլինի համալսարանում ստացել էր դոցենտի աստիճան։ 1906 թվականին ստացել էր պրոֆեսորի կոչում Բեռլինի Բարձրագույն տնտեսական դպրոցում, իսկ 1918 թվականին դարձել դրա ռեկտորը։

Իր ուսուցիչ Օտտո ֆոն Գիրկեյի նման Պրեյսը պետության ծագման օրգանական և կոոպերատիվ տեսության կողմնակիցն էր։ Ինքնակառվարման հարցերի վերաբերյալ իր իդեալը պրուսական ռեֆորմատոր (բարեփոխիչ) Հենրիխ Ֆրիդրիխ Կարլ Շտեյնն էր։ 1895 թվականին Պրեյսը լիբերալներց (ազատականներ) ընտրվել էր Բեռլինի քաղաքային խորհրդում, 1910-ից մինչև 1918 թվականներին բեռլինյան մագիստրատի պատվավոր խորհրդականն էր։ 1918 թվականին դարձել էր գերմանական դեմոկրատական կուսակցության համահիմնադիր։ 1919-1925 թվականներին ընտրվել էր Պրուսիայի տարածքային ժողովում և պրուսական լանդտագում։ Նա հարում էր Առաջադիմական ժողովրդական կուսակցության ձախ թևին։ 1918 թվականի նոյեմբերի 15-ին նոյեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել էր կայսերական ներքին գործերի գերատեսչության պետական քարտուղար՝ հանձնարարություն ունենալով մշակել կայսերական սահմանադրության նախագիծ: Ժողովրդական խորհրդի լիազորներն այդ պաշտոնում դիտարկում էին Մաքս Վեբերի թեկնածությունը, բայց նա հրաժարվել էր այդ պաշտոնից, հավանաբար, հեղափոխությունը չընդունելու պատճառով: Պրեյսը իր հերթին գտնվում էր Ռոբերտ Ռեդսլոբի պառլամենտարիզմի (պառլամենտական համակարգ) տեսության ազդեցության տակ: 1919 թվականի փետրվարի 3-ին Պրեյսի առաջարկած սահմանադրական նախագիծը մերժվել էր պահպանողականների կողմից քննադատության ենթարկվելուց հետո, պայմանավորված, որ այն նմանություններ ուներ Պաուլսկիրխի սահմանադրոյթյան, այլ ոչ թե 1848-1850 թվականների պրուսական սահմանադրության հետ։

Ֆիլիպ Շեյդմանի կառավարությունում 1919 թվականի հունիսից Պրեյսը զբաղեցնում էր ներքին գործերի ռայխմինիստրի պաշտոնը։

Հետագայում նացիոնալ-սոցիալիստներն օգտագործել են Պրեյսի հրեական ծագումը Վեյմարյան հանրապետությունը վարկաբեկելու և նրա սահմանադրությունը «հակագերմանական» անվանելու համար:

2005 թվականից Հուգո Պրեյսի անունն է կրում նոր կամուրջը, որը կառուցվում էր գերմանական մայրաքաղաքի կառավարական թաղամասում:

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյդմանի կառավարության առաջին նիստը 1919 թվականի հունվաի 13-ին. ձախից աջ՝ Ուլրիխ Ռաուշեր, Ռոբերտ Շմիդտ, Օյգեն Շիֆեր, Ֆիլիպ Շեյդեման, Օտտո Լանդսբերգ, Ռուդոլֆ Վիսսել, Գուստավ Բաուեր, Ուլրիխ ֆոն Բրոկդորֆ-Ռանցաու, Էդուարդ Դավիթ, Հուգո Պրեյս (կանգնած), Յոհաննես Գիսբերտս, Յոհաննես Բելլ, Գեորգ Գոտգեյն, Գուստավ Նոսկե
  • Gemeinde, Staat, Reich, 1889
  • Stadt und Staat, 1909
  • Zur preussischen Verwaltungsreform, 1910
  • Deutschlands republikanische Reichsverfassung, 1921
  • Um die Weimarer Reichsverfassung, 1924
  • Staat, Recht und Freiheit. Aus vierzig Jahren deutscher Politik und Geschichte, Tübingen 1926 (Gesammelte Aufsätze von Hugo Preuß, hrsg. von Theodor Heuss)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Günther Gillessen Hugo Preuß. Studien zur Ideen- und Verfassungsgeschichte der Weimarer Republik. — Berlin: Duncker und Humblot, 2000. — 181 с. — ISBN 3-428-10019-0(գերմ.)
  • Michael Dreyer Hugo Preuß (1860—1925). Biographie eines Demokraten. — Jena: Ենայի համալսարան, 2002.(գերմ.)
  • Arndt Faatz Hugo Preuß: die Entwicklung eines Strukturprinzips für den modernen Staat. — Trier: Տրիրի համալսարան, 1999. — 255 с.(գերմ.)
  • Christoph Müller Gemeinde, Stadt und Staat: Aspekte der Verfassungstheorie von Hugo Preuss. — Baden-Baden: Nomos, 2005. — 231 с. — ISBN 3-8329-1646-6(գերմ.)
  • Jan Immel Hugo Preuß und die Weimarer Reichsverfassung. — Berlin: Logos, 2002. — 117 с. — ISBN 3-89722-843-2(գերմ.)
  • Sandro Mezzadra La costituzione del sociale: il pensiero politico e giuridico di Hugo Preuss. — Bologna: Mulino, 1999. — 380 с. — ISBN 88-15-06703-5(իտալ.)
  • Hedwig Hintze: Hugo Preuß. Eine historisch-politische Charakteristik, in: Die Justiz Bd. 2 (1927), S. 223—237.
  • Elmar Matthias Hucko: Zur Erinnerung an Hugo Preuß, in: NJW 1985, S. 2309—2311.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]