Վեյմարյան սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վեյմարյան սահմանադրություն (գերմ.՝ Weimarer Verfassung-Պաշտոնական կոչվում է Գերմանական պետության Սահմանադրություն (գերմ.՝ Verfassung des Deutschen Reichs) կամ Վայմարյան հանրապետության Սահմանադրություն (գերմ.՝ Weimarer Reichsverfassung). Գերմանիայում գործող առաջին ժողովրդավարական սահմանադրությունն էր։ Ընդունվել էր 1919 թվականի հուլիսի 31-ին Վեյմարում։ Վեյմարյան սահմանադրությունը Գերմանիան հռչակել էր հանրապետություն՝ ձևավորված ժողովրդավարության և ֆեդերալիզմի (դաշնության) սկզբունքների հիման վրա։ Վեյմարյան սահմանադրության շատ դրույթներ փոխառվել են 1848 թվականի Պաուլսկիրխի սահմանադրությունից, որից հետո 1949 թվականին ընդգրկվել ԳՖՀ-ի սահմանադրությունում։ Գերմանական կայսրությունն իր ժողովրդավարության շրջանում 1919-1933 թվականներին ստացել էր Վայմարյան հանրապետություն անվանումը՝ Սահմանադրության ընդունման վայրով պայմանավորված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականի հեղափոխությունից հետո Ազգային ժողովի երկար վիճաբանության արդյունքում 1849 թվականի մարտի 27-ին ընդունել էր Գերմանական կայսրության Սահմանադրության նախագիծը: Նիստը գումարվել էր Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Պաուլսկիրխի եկեղեցում. ընդունման վայրով պայմանավորված Սահմանադրություն ստացել է Պաուլսկիրխի անվանումը։

Պաուլսկիրխի Սահմանադրությունը նախատեսում էր Գերմանիայում հաստատել սահմանադրական միապետություն ժառանգական կարգով։ Կայսրության Ազգային ժողովի պատգամավորները Գերմանիայի կայզեր թագն առաջարկել են Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ին։ Պրուսիայի թագավորը հրաժարվեց թագից ու դրանով էլ Սբ. Պողոս եկեղեցու խորհրդարանը և իր կողմից ընդունած Սահմանադրությունը պարտություն են կրել։

1871 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել այսպես կոչված Բիսմարկի կայսերական սահմանադրությունը՝ սահմանադրություն ձևավորված կայզերական Գերմանիայում։ Նրա հիմքում ընկած էր 1866 թվականի Հյուսիսգերմանական միության սահմանադրությունը։ Բիսմարկի կողմից ստեղծված սահմանադրությունը միայն պետական իշխանության առանձին մարմինների լիազորությունն էր հաստատում։ Նրանում բացակայում էին սահմանադրական իրավունքների հիմնական դրույթները։ Բացի դրանից Բիսմարկի սահմանադրությունը նախատեսում էր կառավարման միապետական ձևը։ Վեյմարյան սահմանադրությունը, փոխարինելով Բիսմարկի սահմանադրությանը, ուներ Պաուլսկիրխի սահմանադրության հիմնական դրույթների կողմնորոշում և ուներ հիմնական իրավունթների և ազատությունների մասին առանձին գլուխ։

Վեյմարյան սահմանադիր ժողովի ընտրությունները կայացել Էին 1919 թվականի հունվարի 19-ին։ Կանանց տրամադրվել էին ակտիվ և պասիվ ընտրական իրավունքներ։ Սահմանդիր ժողովի տեղերը բաշխվել էին համաձայն ներկայացուցչական սկզբունքի: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կազմելով ամենամեծ ֆրակցիան, կենտրոնական կուսակցության և գերմանական դեմոկրատական կուսակցության հետ կազմել է այսպես կոչված Վեյմարյան կոալիցիան:

Ազգային Ժողովի առաջին նիստը կայացել էր 1919 թվականի փետրվարի 6-ին Վայմարի ազգային թատրոնի շենքում: Բեռլինում տիրող անկարգությունները չէին կարող ապահովել պատգամավորների անկախ և անվտանգ գործունեությունը: Ընտրելով Վեյմարը նիստի հրավիրման համար՝ Ազգային ժողովը ձգտում էր հիշեցնել վեյմարյան կլասիցիզմի հումանիստական (մարդասիրական) իդեալները: Բայց նման ընտրության համար ռազմական պատճառներ ևս կային. հարձակման դեպքում Էրֆուրտն ուներ պաշտպանության փոքր հնարավորություն:

Սահմանադրության առաջին նախագիծի զգալի մասը պատրաստվել էր կայսրության ներքին գերատեսչության պետքարտուղար Հուգո Պրեյսի կողմից, ով հետագայում զբաղեցրել է ներքին գործերի ռեյխմինիստրի (գերմ.՝ Reichsminister - կայսերական նախարար - ժամանակավոր կենտրոնական իշխանության անդամ) պաշտոնը ժողովրդական լիազորների խորհրդի կողմից Մաքս Վեբերի թեկնածությունը մերժելուց հետո:

Կայսերական շրջանի քաղաքական բոլոր կառուցվածքները Բիսմարկի սահմանադրությամբ նախատեսված, ինչպես օրինակ Գերմանական կայսրության դաշնային (ֆեդերալ) խորհուրդը կամ լուծարվել էր կամ կորցրել էր իր նշանակությունը, այդ իսկ պատճառով միապետությանը և հանրապետությանը կողմնակից կուսակցությունների միջև լուրջ պայքար էր սկսվել: 1919 թվականի հուլիսի 31-ին Ազգային ժողովն վերջնականապես ընդունել էր սահմանադրությունը (262 - կողմ, 75 - դեմ, բացակայում էր 84 պատգամավոր): 1919 թվականի օգոստոսի 11-ին Շվարցբուրգում ռեյխնախագահ Ֆրիդրիխ Էբերտը ստորագրեց սահմանադրությունը: Սահմանադրությունն ուժի մեջ էր մտել հրապարակման պահից՝ 1919 թվականի օգոստոսի 14-ից: Օգոստոսի 11-ը դարձել էր վեյմարյան հանրապետության ազգային տոնը՝ հիմք դնելով «Գերմանիայում ժողովրդավարության ծննդին»:

Վեյմարյան սահմանադրոււթյունը ձևականորեն պահպանել էր իր գոյությունը Ադոլֆ Հիտլերի 1933 թվականի հունվարի 30-ին իշխանության գալուց հետո: Բայց փաստացի այն չէր գործում: Սկզբից 1933 թվականի փետրվարի 27-ին Ռայխստագի հրդեհից հետո ռեյխսնախագահը ընդունվել էր «ժողովրդի և պետության պաշտպանության մասին» որոշում, որով չեղարկվել են ռայխստագի Գերմանիայի Կոմունիստական կուսակցության 81 պատգամավորների մանդատներ. դրանով իսկ ձեռք էր բերվել անհրաժեշտ մեծամասնություն (2/3) սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար, որով թույլ էր տվել ընդունել «Ժողովրդի և պետության աղքատության հաղթահարման մասին» օրենքը: 1933 թվականի մարտի 23-ին ընդունված այդ օրենքի ազդեցությունը սկզբնապես սահմանափակվել էր չորս տարով, սակայն հետագայում բազմիցս երկարացվել էր: 1945 թվականի մայիսի 5-ին, իշխանությունը անցնելով Վերահսկիչ խորհրդին, Վայմարյան սահմանադրությունը լրիվությամբ կորցրել էր իր գործունեությունը:

Վեյմարյան սահմանադրության 136, 137, 138, 139 և 141-րդ հոդվածները 1949 թվականին ներառվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) հիմնական օրենքի՝ սահմանադրության մեջ: Վեյմարյան սահմանադրության մի շարք նորմեր, որոնք չէին հակասում նոր սահմանադրությանը, ԳԴՀ-ում գործել են մինչև 60-ական թվականները:

Վեյմարյան սահմանադրության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի սահմանադրական իրավունքների ավանդույթներին համապատասխան Վեյմարյան սահմանադրությունը կազմված էր երեք մասերից: Նախ և առաջ այն սահմանափակում էր կայսրության ներքին հարաբերությունների և նրա կազմի մեջ մտնող տարածքների լիազորությունները (կայսրության նախկին միութենական պետությունները): Այնուհետև սահմանադրությունը սահմանել էր կայսրության պետական իշխանության մարմինները և նրանց լիազորությունները միմյանց նկատմամբ: Սահմանադրական նորմերի հաջորդ մասը կարգավորում էր պետության և քաղաքացիների միջև հարաբերությունները: Ի տարբերություն Բիսմարկի 1871 թվականի կայսերական սահմանադրության՝ Վեյմարյան սահմանադրության երկրորդ մասում սահմանված էին սահմանադրական հիմնական իրավունքներն ու ազատությունները:

  • Նախաբան
  • Մաս առաջին. Կայսրության կառուցվածք ու խնդիրներ
    • Բաժին առաջին. կայսրություն և հողեր
    • Բաժին երկրորդ. Ռայխստագ
    • Բաժին երրորդ. Ռայխսնախագահ և կայսրության կառավարություն
    • Բաժին չորրորդ. Ռայխսրատ
    • Բաժին հինգերորդ. Կայսրության օրենսդրություն
    • Բաժին վեցերորդ. կայսրության կառավարում
    • Բաժին յոթերորդ. Արդարադատություն
  • Մաս երկրորդ. Գերմանացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները
  • Անցումային և եզրափակիչ դրույթներ

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի Սահմանադրությամբ Գերմանիան հռչակվել է հանրապետություն, օրենսդիր մարմիններ հռչակվեցին Ռայխսրատը՝ ձևավորված տարածքային կառավարություններից, և Ռայխստագը, որն ընտրվում է ժողովրդի կողմից չորս տարի ժամկետով: Պետության գլուխ կանգնած էր կայսերական նախագահը, ով ընտրվում է ժողովրդի կողմից յոթ տարի ժամկետով: Նա էր իրականցնում արտաքին քաղաքականություն և համարվում էր բանակի հրամանատար: Գործադիր մարմինը՝ Կայսերական կառավարությունը, կազմված Ռայխսկանցլերից և կայսերական նախարարներից, ձևավորվում է կայսերական նախագահի կողմից և պատասխանատու է Ռայխստագին: Սահմանադրության վերահսկման համար ստեղծվել է արդարադատության դատարան: Բարձրագույն դատական ատյանը Կայսերական դատարանն է: Ժողովրդավարության կարևոր տարրերից էին հանրաքվեն, հանրային նախաձեռնությունը, Ռայխստագի լուծարումը հանրաքվեի որոշման համաձայն:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walter Jellinek: Insbesondere: Entstehung und Ausbau der Weimarer Reichsverfassung, in: Gerhard Anschütz/Richard Thoma (Hrsg.): Handbuch des Deutschen Staatsrechts, Bd. I, Tübingen 1930, § 12.
  • Gerhard Anschütz, Die Verfassung des Deutschen Reiches vom 11. August 1919, 14. (letzte) Aufl., Berlin 1933 (fotomechanischer Nachdruck Wissenschaftliche Buchgesellschaft, Darmstadt 1960)
  • Fritz Poetzsch-Heffter, Handkommentar der Reichsverfassung vom 11. August 1919. Ein Handbuch für Verfassungsrecht und Verfassungspolitik, 3. Aufl., Berlin 1928
  • Eberhard Eichenhofer (Hrsg.), 80 Jahre Weimarer Reichsverfassung — Was ist geblieben?, Mohr Siebeck, Tübingen 1999, ISBN 3-16-147167-9
  • Lars Clausen, Drei soziologische Anläufe in der Verfassungskrise: Tönnies — Weber — Schelsky, in: Uwe Carstens Symbol support vote.svg Կողմ (Hgg.), Verfassung, Verfasstheit, Konstitution, Norderstedt 2008, S. 23-39, ISBN 978-3-8370-4858-2
  • Werner Frotscher, Direkte Demokratie in der Weimarer Verfassung, in: Deutsches Verwaltungsblatt (DVBl.) 1989, S. 541—549
  • Christoph Gusy, Die Entstehung der Weimarer Reichsverfassung, in: Juristenzeitung (JZ) 1994, S. 753—763
  • Christoph Gusy, Das Demokratieprinzip der Weimarer Reichsverfassung, in: Juristische Ausbildung (Jura) 1995, S. 226—234
  • Christoph Gusy, Vom Deutschen Reich zur Weimarer Republik, in: Juristenzeitung (JZ) 15-16/1999, S. 758
  • Felix Hammer, Die Verfassung des Deutschen Reichs vom 11. August 1919 — die Weimarer Reichsverfassung, in: Juristische Ausbildung (Jura) 2000, S. 57-63
  • Hans Mommsen, Ist die Weimarer Republik an Fehlkonstruktionen der Reichsverfassung gescheitert?, in: Detlef Lehnert / Christoph Müller (Hgg.): Vom Untertanenverband zur Bürgergenossenschaft, Nomos Verlagsgesellschaft, Baden-Baden 2003, ISBN 3-8329-0067-5
  • Johannes Rux, Direkte Demokratie in der Weimarer Republik, in: Kritische Vierteljahresschrift für Gesetzgebung und Rechtswissenschaft (KritV) 2002, S. 273—297

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]