Ֆրանսուա Վիետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ֆրանսուա Վիետ
François Viète
Francois Viete.jpeg
Ծնվել է 1540[1][2][3][4]
Ֆոնտենե-լե-Կոնտ[5][2][4]
Մահացել է դեկտեմբերի 13, 1603({{padleft:1603|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:13|2|0}})[6] կամ փետրվարի 23, 1603({{padleft:1603|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}})[7][8]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն մաթեմատիկոս, գաղտնագիր և փաստաբան
Հաստատություն(ներ) Antoinette d'Aubeterre, Հենրի III և Հենրի IV
Գործունեության ոլորտ հանրահաշիվ, գաղտնագրություն և երկրաչափություն
Ալմա մատեր Պուատիեի համալսարան
Գիտական աստիճան Պուատիեի համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն[6]
Հայտնի աշակերտներ Jacques Aleaume, Marin Getaldić, Jean de Beaugrand և Alexander Anderson
Ստորագրություն
SignatureFrViète.jpg
François Viète Վիքիպահեստում

Ֆրանսուա Վիետ (ֆր.՝ François Viète, seigneur de la Bigotière; 1540 - փետրվարի 13[9] 1603), ֆրանսիացի հանրահայտ մաթեմատիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Opera, 1646

Ծնվել է 1540 թ. Ֆրանսիայի հարավում գտնվող Ֆանտեն լե Կոնտ փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը դատախազ էր, և, ինչպես սովորաբար լինում է, որդին ընտրեց հոր մասնագիտությունը։ Ավարտելով Պուատուի համալսարանը՝ նա դարձավ իրավաբան։ 1560 թ. քսանամյա երիտասարդը հարազատ քաղաքում սկսեց իր աշխատանքային գործունեությունը և ունեցավ մեծ հաջողություններ։ Սակայն երեք տարի անց ծառայության անցավ ճանաչված դե Պարտենե ընտանիքում։ Նա դարձավ տանտիրոջ քարտուղարը և նրա տասներկուամյա դստեր՝ Եկատերինայի ուսուցիչը։ Հենց այդ ժամանակ էլ երիտասարդ իրավաբանի մեջ արթնացավ սերը բնական գիտությունների և, հատկապես, մաթեմատիկայի հանդեպ։

1571 թ. Վիետն անցավ պետական ծառայության՝ նշանակվելով պառլամենտի խորհրդական։ Այնուհետև նա դարձավ Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդի, իսկ նրա մահից հետո՝ նաև Հենրիխ 4-րդի խորհրդականը։ Սակայն նրա տարերքը մաթեմատիկան էր։ Նա ուսումնասիրում էր ինչպես դասականների՝ Արքիմեդի և Դիոֆանտեսի, այնպես էլ ոչ վաղ անցյալի իր նախորդների՝ Կարդանոյի, Բոմբելլիի, Սթեվինի և ուրիշների աշխատությունները։

1584 թ. Վիետը հեռացավ քաղաքական ծառայությունից և ձեռնամուխ եղավ համապարփակ մաթեմատիկայի ստեղծմանը, որը հնարավորություն կտար լուծել ցանկացած խնդիր։ Նրա հանրահայտ թեորեմը, որը կապ է հաստատում բազմանդամի գործակիցների և նրա արմատների միջև, հրապարակվել է 1591 թ.։ Վերջինս արժանի է հիացմունքի, մանավանդ, որ տրված է ընդհանուր տեսքով և կիրառելի է ցանկացած աստիճանի բազմանդամի համար։ Այժմ այդ թեորեմը կրում է Վիետի անունը։ Վիետի թեորեմը ներկայիս դպրոցական հանրահաշվի ամենահայտնի պնդումներից է։

Գիտնականը մեծ հաջողությունների է հասել նաև երկրաչափության ասպարեզում։ Նա ավարտուն տեսքի բերեց ավելի վաղ ժամանակներում (դեռևս Ք.ա. առաջին դարից) կիրառվող եռանկյունների լուծման մեթոդները՝ հարց, որը դարեր շարունակ հետաքրքրում էր մաթեմատիկոսներին։ Առաջինը նա տվեց կոսինուսների թեորեմի հստակ ձևակերպումը՝ բառային արտահայտությամբ։

Վիետի ժամանակներում բոլոր գործողությունների նշանները գրվում էին բարդ մաթեմատիկական լեզվով, ինչը դժվարացնում էր դրանց անմիջական կիրառումը։ Նրա կենդանության օրոք դրանք իրենց արժանի տարածումը չգտան և ամբողջապես չհրատարակվեցին։ Միայն Վիետի մահից հետո՝ 1646 թ. հոլանդացի մաթեմատիկոս Ֆ. վան Սկոտենը նրա աշխատությունները քիչ թե շատ կերպով ամբողջացրեց և հրատարակեց Opera mathematica ընդհանուր վերնագրով։

1603 թ. փետրվարի 14-ին մարկիզ Լետուալը Փարիզի պալատական նորություններում գրեց՝

«Մահացավ մեծ խելքի և մտածողության տեր մարդը, դարի հանճարեղ մաթեմատիկոսներից մեկը՝ պարոն Ֆրանսուա Վիետը»։

Կա վարկած, որ նա սպանվել է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Վիետը մշակել է գրեթե ողջ տարրական հանրահաշիվը։ Առաջինը նա հանրահաշվի մեջ ներմուծեց տառային նշանակումները, ընդ որում՝ տառերով նշանակեց ոչ միայն անհայտ թվերը, այլ նաև տրված մեծությունները։ Այսինքն՝ նա ներմուծեց մաթեմատիկական բանաձևի հասկացությունը, ինչն ունեցավ իր վճռորոշ դերը տառային հանրահաշվի ստեղծման գործում և հիմք հանդիսացավ Ֆերմայի, Դեկարտի, Նյուտոնի գիտական հայտնագործությունների համար։ Պատահական չէ, որ Վիետին անվանում են «հանրահաշվի հայր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. François Vieta // Catholic Encyclopedia D. Appleton & Company, 1913.
  2. 2,0 2,1 Д. Бобылев Виет // Энциклопедический словарь СПб.: Брокгауз—Ефрон, 1892. — Т. VIа. — С. 616–617.
  3. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118804480 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 M. Ca. Vieta, François // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 28. — P. 57–58.
  5. 5,0 5,1 Виет Франсуа // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. http://www.culture.gouv.fr/culture/actualites/celebrations2003/viete.htm
  8. https://archive.org/stream/histoireuniverse14thou#page/162/mode/2up
  9. Jacques-Auguste de Thou. Histoire universelle, depuis 1543 jusqu'en 1607, tome 14, livre CXXIX, էջ` 162-166.