Պուատիեի համալսարան
Պուատիեի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1431 |
Ուսանողներ | 24,000 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Կոիմբրայի խումբ, Couperin Consortium?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն, Conférence des Présidents d'Université?, International Research Universities Network?, Aerospace Valley? և Վերափոխվել[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պուատիե |
Կայք | univ-poitiers.fr(ֆր.) |
Université de Poitiers Վիքիպահեստում |
Պուատիեի համալսարան (ֆր.՝ Université de Poitiers), համալսարան Ֆրանսիայի Պուատիե քաղաքում։ Հանդիսանում է եվրոպական հնագույն համալսարաններից մեկի՝ Կոիմբրյան խմբի անդամ։ 2015 թվականի հուլիսից հանդիսանում է Լեոնարդո դա Վինչի միացյալ համալսարանի անդամ[5]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը հիմնադրվել է 1431 թվականին Հռոմի պապ Եվգենի IV կողմից և լիազորվել է Չարլզ VII թագավորի կողմից։
Ի սկզբանե ունեցել է հինգ ֆակուլտետ՝
- Աստվածաբանություն
- Եկեղեցական օրենք
- Քաղաքացիական օրենք
- Բժշկագիտություն
- Արվեստ
16-րդ դարում համալսարանը մեծ ազդեցություն ունեցավ քաղաքի մշակութային կյանքի վրա, և Փարիզի համալսարանից հետո դասվում էր երկրորդ տեղում։ Այդ ժամանակաշրջանի 4000 ուսանողներից շատերը հայտնի դարձան՝ Ժոաշեն դյու Բել, Ժան Լուի Գեզ դե Բալզակ, Ֆրանսուա Ռաբլե, Ռենե Դեկարտ, Ֆրենսիս Բեկոն:
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, երբ գավառական համալսարանները վերացան, Պուատիեի համալսարանը ժամանակավորապես փակվեց և վերաբացվեց 1796 թվականին։ Վերականգնված համալսարանին էին միացել մի շարք դպրոցներ, ավելացել էին նոր ֆակուլտետներ, ինչպիսիք են գիտության և նամակագրության ֆակուլտետները։ Հիմնադրվեց École nationale supérieure d'ingénieurs de Poitiers բաժինը, որը կրթում էր ինժեներների, և 1984 թվականին ստեղծվեց նրա իրավահաջորդ Պուատիեի գիտության և տեխնիկայի ինստիտուտը։
Ֆրանսիայի առաջին Կոնֆուցիուս ինստիտուտը հիմնադրվեց 2005 թվականին՝ համագործակցելով Նանչանգ և Ջիուջիանգ համալսարնների հետ [[6]:
2011 թվականի վերջում համալսարանը փոխեց իր լոգոն[7]: Ներկայիս լոգոն հիմնված է զինանշանի բնօրինակի վրա, իսկ նախորդը ուներ մոդեռն տարրեր։ Շուրջ 9000 մարդ է մասնակցել լոգոյի ընտրության գործում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ https://discovery.renater.fr/renater/
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ «Decree 2015-857 of 13 July 2015 on the statutes for the ComUE " Université confédérale Léonard de Vinci "»։ Վերցված է հուլիսի 27, 2015
- ↑ Le premier Institut Confucius en France est créé à l'Université de Poitiers, AUF, 18th October 2005
- ↑ Nouveau logo de l'Université de Poitiers, École eco services, 17th of November 2011