Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական լեգեոնի ստորաբաժանումներից մեկը։
Մերձավոր Արևելքի տարածքների վերաբաժանման անգլո-ֆրանսիական համաձայնագրի քարտեզը։ Մուգ կապույտ գոտու մեջ մտնում են հայկական Կիլիկիան (Սիսուանը) և Հայկական Միջագետքը:

Հայկական լեգեոնը, Հայկական կամավորական զորամաս, որը կազմավորվել է 1916 թվականին՝ Ֆրանսիայի բանակի կազմում՝ Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա: Ըստ Ֆրանս-Հայկական համաձայնագրի, գործում էր Ֆրանսիական բանակում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական զորքերի դեմ մղված պատերազմական գործողություններին: Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, իսկ ապա՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ 1916 թվականի նոյեմբերին Ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները.

  • լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները,
  • հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ,
  • լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։

Կամավորագրությունը սկսվեց նոյեմբերի կեսերից Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արևելյան լեգեոնը մարտական առաջին մկրտությունը ստացավ 1918 թ-ի սեպտեմբերի 18-ին Պաղեստինում (Արարայի ճակատամարտ), այնուհետև, անգլո-ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին։ 1918 թվականի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։

1918-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լեգեոնը (որը 1919-ի փետրվարի 1-ից արդեն պաշտոնապես Հայկական անվանումը ստացավ), մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը։

Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920 թվականի օգոստոսին՝ վերջնական լուծարման։

Բովանդակություն

Հայկական կամ Արևելյան լեգեոն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արևելյան լեգեոն
Հուշաքար Հայկական լեգեոնին՝ Կիպրոսում:
Պատկեր:Captain Jim Chankalian.jpg
Վաշտապետ Ջիմ Չանքալյան. Հայ ազատագրական շարժման հերոսը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրան հաջորդած Կիլիկյան ռազմական գործողությունների (տե՛ս Ֆրանս-թուրքական պատերազմ) ընթացքում գոյություն Է ունեցել հայկական մի առանձին զորամաս, որը գործել Է Մերձավոր Արևելքում՝ Պաղեստին—Լիբանան—Կիլիկիա ճակատում՝ ֆրանսիական բանակի կազմում ընդդեմ թուրքերի։ Դա Հայկական լեգեոնն Էր, որն սկզբնական շրջանում կոչվում Էր Արևելյան լեգեոն։ Նրա պատմությունր ինչպես խորհրդահայ, այնպես Էլ արդի հայ պատմագրության կողմից դեռևս հատուկ գիտական ուսումնասիրության թեմա չի դարձել, սակայն քիչ թե շատ ուսումնասիրվել է սփյուռքահայ հեղինակների կողմից, որոնք հիմնականում հուշագրություններ են, ականատեսների պատմություններ և կարևոր սկզբնաղբյուրներ են հանդիսանում Հայկական լեգեոնի պատմությունն ուսումնասիրողների համար: Այս առումով, հիշատակության են արժանի Տիգրան Պոյաճյանի, Ա. Գարամանուկյանի, Սարգիս Պողոսյանի հուշագրությունները, որտեղ փաստացի, հավաստի տեղեկություններ կան Հայկական լեգեոնի կազմավորման և գործունեության վերաբերյալ:[1][2][3] Լեգեոնի մասին արժանահիշատակ տեղեկություններ են պարունակում Հայ ժողովրդի պատմության բազմահատորյակը, Հայկական սովետական հանրագիտարանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Գ. Սահակյանի և մի շարք այլ հեղինակների աշխատությունները։[4][5][6][7][8][9] Արևելյան լեգիոնը կամ Հայկական լեգեոնը, զորամաս էր, որ կազմվել է 1916 թվականին, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա (հոկտեմբերի 27)։[10] Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Թուրքիայի դեմ պատերազմական գործողություններին սիրիա–պաղեստինյան ռազմաճակատում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ 1916 թվականի նոյեմբերին ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։ Կամավորագրությունը սկսվեց 1916թ. նոյեմբերի կեսերից, Եգիպտոսում։ Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս կղզու Մոնարկա վայրը, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ և 3-րդ գումարտակները՝ հիմնականում ամերիկահայերից։ Արևելյան լեգիոնը մարտական առաջին մկրտությունն ստացավ 1918 թվականի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (տես Արարայի ճակատամարտ 1918), իսկ այնուհետև, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918 թվականի հոկտեմբերի կեսերին Բեյրութում ստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։ 1918 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր անվանվել, մտավ Կիլիկիա, գրավեց կարևոր ռազմավարական կետեր և մասնակցեց նրա պաշտպանությանը։ Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո (երբ Ֆրանսիան սկսեց մերձենալ քեմալականների հետ) լեգեոնը ենթարկվեց մասնակի, իսկ 1920 թվականի օգոստոսին՝ վերջնական լուծարքի։[11][12]

1918 թ. մայիսին հայ լեգեոնականների թիվը հասել էր 4000-ի: Պաղեստինյան ճակատում թուրքական զորաբանակների դեմ մղված Արարայի ճակատամարտում աչքի ընկնելու համար ֆրանսիական հրամանատարության կողմից 25 հայ մարտիկներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով:


Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի ստեղծման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական բանակի հայ կամավորականները: Ֆրանսիայի հայ բնակիչներից շատերը հերթագրվում էին՝ մտնելու Ֆրանսիական բանակի շարքերը:

Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը 1916 թվականին գաղտնի համաձայնագիր Էին կնքել, որի համաձայն պատերազմի հաղթական ավարտից հետո Կիլիկիան մտնելու Էր Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ և ոչ մի խոսք չկար հայերի ինքնավարության մասին։ Սակայն իր այդ քաղաքականությունը քողարկելու նպատակով Ֆրանսիան սիրաշահում Էր կիլիկիահայերին՝ ինքնավարություն շնորհելու կեղծ խոստումներով, որպեսզի նրանց ներգրավի Մերձավոր Արևելքում գործող իր բանակի մեջ, քանի որ այն շատ թույլ Էր և Ֆրանսիայից որևէ համալրում չէր սպասում։[13][14]

Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Ֆրանսիայում բնակվող շատ հայեր կամավորագրվեցին՝ ծառայելու Ֆրանսիական բանակում, մասնավորապես՝ Ֆրանսիայի Օտարերկրյա լեգեոնում՝ en:French Foreign Legion: Սա Ֆրանսիական բանակի Հայկական լեգեոնի ստեղծումից բավական առաջ էր:

Aquote1.png Գրեթէ բոլոր առողջ հայ այրերը, որոնք բնակվում էին Ֆրանսիայում, մոտավորապես 1.000-1.500 հոգի, զինուորագրուեցին Ֆրանսիական օտարերկրեայ լեգեոնին հենց պատերազմի սկզբից: Որոշ հայեր ժամանեցին Ամերիկայի Միացեալ Նահանգներից՝ մարտնչելու Ֆրանսիայի համար: Միայն 250 հոգին ողջ մնաց, որոնց մեծ մասը Ռազմական խաչի հպարտ ասպետներ են:
- Armenia and the War: An Armenian's Point of View with an Appeal to Britain ... - Page 80 by Avetoon Pesak Hacobian
Aquote2.png

[15]

1916 թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի ռազմական նախարարությունը համապատասխան հրաման ընդունեց այդ զորամասը կազմավորելու մասին, այն ստացավ Արևելյան լեգեոն անունը։ Նոյեմբերի 26-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ հաստատվեց այդ հրամանը։ Որոշման առաջին հոդվածում նշված էր, որ Կիպրոսում պետք է կազմավորվի արևմտահայերից ձևավորված Արևելյան լեգիոն, որի անձնակազմը իբրև օժանդակ ուժ ծառայելու էր ֆրանսիական դրոշի տակ և պատերազմի ժամանակ մարտնչելու էր «Ասիական Թուրքիոյ մէջ»[16][17]։

Լեգեոնի ծախսերը հոգալու էր Ֆրանսիայի կառավարությունը, զորամասը ղեկավարելու էին ֆրանսիացի սպաներր։ Կազմավորման աշխատանքներն իրագործվելու էին Կիպրոսում: Իսկ այդ կղզին պատկանում էր Մեծ Բրիտանիային: Այնուհետև լեգեոնը պաղեստինյան ճակատում մասնակցելու էր օսմանյան Թուրքիայի դեմ մղվող մարտական գործողություններին:[18][19]

Պողոս Նուբարը ֆրանսիական կառավարության այդ որոշման առթիվ հեռագրեց բոլոր հայ գաղթավայրերի ու Կովկասի հայությանը, հաղորդելով հետևյալը. «Դաշնակիցներու հաղթանակէն վերջ, մեր ազգային բաղձանքները պիտի գոհացուին, կը յանձնարարեմ ձեզ ձեռք առնել տալ բոլոր միջոցները քաջալերելու և դիւրացնելու համար կարելի ամենամեծ թուով կամաւորներու զինուորագրութիւնը»։[20]

Արևելյան լեգեոնի հրամանատար նշանակվեց ֆրանսիական բանակի գնդապետ Ռոմիեոն, որը 1916 թ. նոյեմբերի վերջերին ժամանեց Կահիրե և Եգիպտոսի հայկական ազգային միության, հետ համատեղ ձեռնամուխ եղավ լեգեոնի կազմավորման աշխատանքներին։ Ագգային միության կոչով առաջինը լեգեոնի մեջ կամավորագրվեցին Մուսա լեռան լեգենդար պաշտպանները, որոնք ժամանակավորապես հանգրվան Էին գտել Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգստային քաղաքում։ Նրանցից 600 հոգի, ովքեր ակտիվորեն մասնակցել էին թուրքական բանակի դեմ 40 օր տևած հերոսական մարտերին՝ առաջինների թվում կամավորագրվեցին Արևելյան լեգեոնում։ Նրանց օրինակին հետևեցին 300 եգիպտահայեր և թուրքական բանակի 236 հայ ռազմագերիներ։ «Միջագետքի և Սիրիայի ճակատներէն անգլիացիներու կողմանէ թուրքական բանակէն առնուած հայ ռազմագերիները ևս կամաւոր արձանագրուեցան»,— իր հուշերում վկայում է թուրքական բանակի հայ սպա Սարգիս Պողոսյանը:[21]

Այսպիսով, Արևելյան լեգեոնի անձնակազմի մեջ արդեն կար 1.136 հայ զինվորական, որոնցից կեսից մի փոքր ավելին Մուսա-լեռան հերոսամարտերի մասնակիցներ էին, իսկ մնացածը՝ եգիպտահայեր և օսմանյան բանակի նախկին հայ զինծառայողներ:

Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնի պատմության երեք գլխավոր փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ֆրանսիահայ ուսումնասիրող Գևորգ Կոթիկեանի (Guevork Gotikian)[22], Հայկական լեգեոնի պատմությունը կարելի է բաժանել երեք գլխավոր փուլի.

  • Հաստատման և հիմնադրման փուլ. 1915 թվականի սեպտեմբեր - 1916 թվականի նոյեմբեր,
  • Կազմակերպչական փուլ. 1916 թվականի նոյեմբեր - 1918 թվականի հոկտեմբեր, այս փուլում է, որ Լեգեոնը հասավ հաղթանակի օսմանա-գերմանական զորքերի նկատմամբ՝ Արարայի ճակատամարտում.
  • Հիասթափության և քայքայման փուլ. 1918 թվականի հոկտեմբեր - 1920 թվականի սեպտեմբեր:[23]

Ֆրանս-հայկական համաձայնություն Հայկական լեգեոնի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Նուբար փաշայի բանակցություները Ֆրանսիայի քաղաքական և ռազմական իշխանությունների հետ ավարտվեցին Հայկական լեգեոնի ստեղծման մասին պայմանավորվածության ձեռք բերմամբ, իսկ ապա՝ Լեգեոնի ստեղծմամբ:

Լեգեոնը պաշտոնապես սկզբնապես հաստատվում էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ 1916 թվականի նոյեմբերին, ինչը սահմանված էր Ֆրանսիայի արտաքին գործող նախարարության և Հայոց ազգային պատվիրակության միջև կնքված համաձայնությամբ: Մի քանի հայկական կազմակերպություններ խոստացան և պարտավորվեցին նյութական և այլ ներդրումներ ակտարելու, որպեսզի այդ հայկական լեգեոնի կազմում ստեղծվեն մի քանի գումարտակներ:

Ֆրանս-հայկական Համաձայնության կողմերը համաձայնվեցին հետևյալում.

  • Հայկական լեգեոնի ստեղծման նպատակն է թույլ տալ հայերին՝ ներդրում մասկակցելու Օսմանյան կայսրության մեջ մտնող Կիլիկիա (Սիսվան) երկրամասի ազատագրմանը և օգնել հայերին՝ իրականացնելու այդ երկրամասում իրենց ազգային պետություն ստեղծելու ազգային ձգտումները:
  • Հայկական լեգեոնը պետք է մարտնչեր միայն թուրքերի դեմ և միայն Կիլիկիայում:
  • Լեգեոնը պետք է դառնար ստեղծվելիք ապագա Հայկական բանակի կորիզը:

Սկզբնական պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կամ Արևելյան լեգեոնի ստեղծման մասին պաշտոնական որոշումը ստորագրվեց 1916 թվականի նոյեմբերի 15-ին՝ Փարիզում՝ Ռազմական նախարար, գեներալ Պյեռ Ռոքի (fr:Pierre Roques) և Ռազմածովային նախարար, գեներալ Մարի-Ժան-Լյուսիեն Լակազի (fr:Marie-Jean-Lucien Lacaze) կողմից:

Համաձայն սկզբնական որոշման պետք է կատարվեր հետևյալը.

  • Արևելյան լեգեոնը պետք է տեղակայվեր Կիպրոս կղզում:
  • Լեգեոնում կամավոր զինծառայության պետք է վերցվեին Օսմանյան կայսրության հայ և սիրիացի բնակիչները:
  • Լեգեոնի հրամանատարական կազմը պետք է բաղկացած լիներ ֆրանսիացի սպաներից:
  • Լեգեոնի կամավորական զինվորները պետք է ֆրանսիացի զինվորներին հավասար կարգավիճակ ունենային և գտնվեին Ֆրանսիայի Ռազմական նախարարության պատասխանատվության ներքո:
  • Հետևակի հրամանատար Ռոմիոն (fr:Romieu) պետք է ղեկավարեր Լեգեոնի կազմավորումը:
  • Լեգեոնը պետք է մարտական գործողությունների համար ծավալվեր Կիլիկիայում, որն այժմ հայտնի է թուրքերեն Չուխուրօվա (tr:Çukurova) անունով, և գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելյան ծովափին (ներկայիս Թուրքիայի տարածքում):[24]
  • Ֆրանսիայի Ռազմածովային նավատորմի բյուջեում պետք է 10.000 (տասը հազար) ֆրանկ հատկացվեր՝ Լեգեոնի ճամբարների ստեղծման համար:
  • Լեգեոնի կամավորականները պետք է կազմակերպվեին տեղական հայկական կոմիտեների կողմից և ուղարկվեին Ֆրանսիայի Բորդո (fr:Bordeaux) և Մարսել (fr:Marseille) ծովային նավահանգստային քաղաքները: Կոմիտեները կստանային Լեգեոնում կամավորագրված հայերի ուղևորության ծախսերի համար դրամական փոխհատուցում կստանային Ֆրանսիայի կառավարությունից:

Լեգեոնը Կիպրոս կղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

5-րդ թեթև հեծելազորային զորագնդի զինվորը Պորտ-Սայիդի հայկական ճամբարում, Եգիպտոս:

Մուսալեռցիներից, եգիպտահայերից և թուրքական բանակի հայ ռազմագերիներից կազմավորվեց լեգեոնի առաջին գումարտակը։ 1916 թ. նոյեմբերի վերջերին և դեկտեմբերի սկզբներին Ֆրանսիական բանակի հայկական լեգեոնի առաջին գումարտակը փոխադրվեց Կիպրոս կղզի և հաստատվեց Ֆամագուստա նավահանգստից 15 կմ հյուսիս-արևելք ընկած Մանարկա կոչվող ծովափնյա մի ամայի դաշտում։[25]

Նոր համալրումների ժամանումը Կիպրոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Կիպրոս ժամանեցին Եգիպտոսից, Ֆրանսիայից, Ամերիկայից և այլ վայրերից հավաքագրված կամավորները և 6—7 ամսվա ընթացքում Արևելյան լեգեոնի անձնակազմը հասավ շուրջ 3000 հոգու։ Լեգեոնի մեջ կային նաև քեսապցիներ, սեբաստահայեր, արաբկիրցիներ, չնքուշ-ատիշցիներ և հայաշատ այլ վայրերից Մեծ եղեռնից հրաշքով փրկված վրիժառու այլ հայորդիներ։[26]

Լեգեոնի հոգևոր առաջնորդը և հրամանատարական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի հոգևոր առաջնորդ նշանակվեց վարդապետ Վաղարշակ Արշակունին։ Լեգեոնի հրամանատարական կազմի մի մասը համալրված էր հայերից: Ընդ որում՝ Կրտսեր հրամանատարական կազմը (տեղակալներ՝ սերժանտներ) հիմնականում հենց հայերից էր համալրված։ Հայ հրամանատարների թվում Էին Վահան Փորթուգալյանը, Հակոբ Արևյանը, Ջիմ Չանգլյանը (en:Jim Chankalian)[27], Հայկ Ազատյանը, ճան Շիշմանյանը, Ռուբեն Հերյանը և ուրիշներ։ Նրանցից մեկը՝ Տիգրանակերտում ծնված Պետրոս Չանգալյանը (1879-1947), որի ընտանիքը հետագայում Արևմտահայաստանից արտագաղթել էր ԱՄՆ, դարձել էր ԱՄՆ բանակի կապիտան՝ Ջեյմս կամ Ջիմ Չանգլյան (Ջիմ Չանկլեան) անուն ազգանունով:[28] [29]

Լեգեոնի տեղակայումը և մարտական ուսուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակամիջոցում լեգեոնականները բանակատեղում կանգնեցրին վրանատնակներ, ապա կառուցեցին զորանոցային շենքեր՝ անհրաժեշտ օժանդակ շինություններով, որից հետո ձեռնամուխ եղան կանոնավոր զինավարժությունների։ Փորձված հրամանատարների ղեկավարությամբ նրանք մասնակցում էին ֆիզիկական, մարտավարական, կրակային, շարային ամենօրյա պարապմունքներին, մարզվում հրացանաձգության, նշանառության, մենամարտի, վազքարշավի, մարմնամարզության և այլ բնագավառներում, անցկացնում զինավարժություններ, զորախաղ, զանազան մրցույթներ։[30]

Անվանում, թվաքանակ, կազմակերպչական կառուցվածք, մարտական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական բանակի կազմում ստեղծված այդ զորամասը սկզբում կոչվում էր «Արևելյան լեգիոն», ֆր.՝ La Légion d’Orient, անգլ.՝ The Eastern Legion:[31] 1919 թ. փետրվարի 1-ին այն վերանվանվեց «Հայկական լեգեոն», ֆր.՝ La Légion Arménienne, անգլ.՝ The Armenian Legion: Թե՛ Արևելյան լեգեոն, թե՛ Հայկական լեգեոն անվամբ, սույն զորամասը ֆրանսիացիների կողմից համարվում էր ֆրանսիական բանակի օտարերկրյա լեգեոնական զորամաս:

Հայերը Արևելյան կամ Հայկական լեգեոնի զինվորներին ոչ պաշտոնապես անվանում էին «կամավոր» (Volunteer):

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի թվակազմն Առաջին աշխարհամարտի և նրան հաջորդած տարիների ընթացքում գնալով աճում էր: 1916-1918 թթ. Հայկական լեգիոնի անձնակազմի թվաքանակը կազմել է 4 հազար 124 զինվոր և սպա[32]: Լեգեոնի ընդհանուր թիվը 1918 թ. մայիսին կազմում էր 5662 զինվոր, որից 400-ը սիրիացիներ էին, մնացածը` հայեր:

1920-1921 թթ. 10 հազար 150 զինվոր և սպա:[33]

Կառուցվածք և մարտական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի անձնակազմի 95 %-ը բաղկացած էր հայերից: Ընդ որում՝ հայերի թվում մեծաքնակ էին Օսմանյան կայսրությունից՝ Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից ու գավառներից մազապուրծ փախածները, Օսմանյան բանակում ծառայած և Անտանտի բանակներին գերի ընկած հայ զինվորականները, ինչպես նաև Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Եվրոպայի տարբեր երկրների մշտական բնակիչ հայերը: Լեգեոնի զինծառայողների մեծամասնությունը հավաքագրվել էր ամերիկահայերից, ինչպես նաև Մուսա Լեռան հերոսամարտի մասնակիցներից, որոնք այդ ժամանակներում գտնվում էին Եգիպտոսի Պորտ Սայիդ քաղաքի հայկական ճամբարում:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Լեգեոնի կամավորականների թվաքանակը հավասար էր 6 գումարտակի, յուրաքանչյուրում՝ 800 հոգի: Բնականաբար, դա կազմում էր 4.800 հոգի: Եվս 6 գումարտակ նախատեսվում էր հետագայում կազմավորել (ևս 4.800 հոգի): Ուստի Լեգեոնի անձնակազմի թիվը հասնելու էր, կամ գուցե արդեն հասել էր 9.600-ի: Այս քանակությամբ կամավոր հայ զինվորներ հավաքագրելու համար կազմակերպվեցին հայկական կոմիտեներ, որոնք հավաքագրում էին հայ կամավորականների Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Այլ տեղեկություններով՝ ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոնը սկզբնական շրջանում բաղկացած էր 4 գումարտակից, որոնցից մեկը գնդացրային և 37 մմ հրետանային մարտկոցից։ Առաջին գումարտակն ամբողջովին կազմված էր մուսալեռցիներից, երկրորդը՝ թուրքական բանակի հայ գերիներից, երրորդը՝ ամերիկահայերից, մնացած ստորաբաժանումները՝ տարբեր վայրերից ժամանած հայ կամավորներից, ավելի ուշ ձևավորվեցին նաև լեգեոնի հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ գումարտակները։[34]

հ/հ Ստորաբաժանման
թվահամար
և անվանում
անձնակազմ կազմավորման
ժամանակ
կազմավորման
վայր
1 Առաջին գումարտակ 1136 հոգի՝
5 սպա (?), 1131 (?) զինվոր և սերժանտ,
սվեդահայեր, ամերիկահայեր,
օսմանյան բանակի նախկին զինծառայող հայեր:
Այլ տվյալներով՝ Առաջին գումարտակը կազմված էր 3 հետևակային վաշտից՝ յուրաքանչյուրում՝ 250-ական զինծառայող, և մեկ հրետանային մարտկոցից:[35][36]
1916թ. նոյեմբերի կեսեր Եգիպտոս,
Պորտ-Սաիդ
2 Երկրորդ գումարտակ 800 հոգի (?),
ամերիկահայեր:
Երկրորդ գումարտակը ևս կազմված էր երեք հետևակային վաշտից՝ յուրաքանչյուրում 250-ական զինծառայող և մեկ հրետանային մարտկոցից:[37]
1916 դեկտեմբեր-
1917 մայիս
Մանարկա,
Կիպրոս
3 Երրորդ գումարտակ 800 հոգի (?),
ամերիկահայեր
1916 դեկտեմբեր-
1917 մայիս
Մանարկա,
Կիպրոս
4 Չորրորդ գումարտակ 800 հոգի (?),
հայեր, արաբներ
1918
հոկտեմբերի կեսեր
Բեյրութ,
Լիբանան
5 Հինգերորդ գումարտակ 800 հոգի (?),
հայեր
6 Վեցերորդ գումարտակ 800 հոգի (?),
հայեր
7 Յոթերոդ գումարտակ 800 հոգի (?),
հայեր
8 Ութերերոդ գումարտակ 800 հոգի (?),
հայեր
9 Հրետանային մարտկոց, 37-մմ 198 հոգի (?)՝
5 սպա (?),
193 զինվոր (?) հայեր
1916 դեկտեմբեր-
1917 մայիս
Մանարկա,
Կիպրոս
10 Ուսումնական հետևակային վաշտ 250 հոգի (?)
= 5 սպա (?),
245 զինվոր (?) հայեր
1916 դեկտեմբեր-
1917 մայիս
Մանարկա,
Կիպրոս
11 Գնդացրային վաշտ 250 հոգի (?) =
5 սպա (?),
245 զինվոր (?) հայեր
1916 դեկտեմբեր-
1917 մայիս
Մանարկա,
Կիպրոս
12 Շտաբային, հետախուզական,
կապի, սակրավորական,
բժշկական, տնտեսական ստորաբաժանումներ
1.000 հոգի (?) հայեր,
ֆրանսիացիներ
1916 դեկտեմբեր-
1917 մայիս
Մանարկա,
Կիպրոս
ԸՆԴԱՄԵՆԸ ԲՈԼՈՐ ստորաբաժանումները 8.436 հոգի (?)՝ 95% հայեր, 5% ֆրանսիացիներ և այլք 1916-1921


Ֆրանսիական 75-մմ հրետանային մարտկոցը Առաջին համաշխարհային պատերազմում: Նույնպիսին էր Արևելյան լեգեոնի հրետանին:

1916-1918[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորների թվաքանակը հավասար էր 6 գումարտակի, յուրաքանչյուրում՝ 800 մարտիկ:

Եվս 6 գումարտակ նախատեսվում էր կազմավորել:

Համապատասխան հայկական կոմիտեներ էին կազմակերպվել՝ Հայկական լեգիոնի համար զինվորներ հավաքագրելու Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:

1920-1921[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորների թվաքանակը հավասար էր 8 գումարտակի՝ 10 հազար 150 զինվոր և սպա:

Հայկական լեգիոնի ռազմական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեգեոնն առաջին անգամ պատերազմական գործողություններին մասնակցել է միայն 1918 թ. սեպտեմբերի 19-ին Պաղեստինի ճակատում: Լեգեոնը կազմալուծվել է 1920 թ. սեպտեմբերի 27-ին: Պաղեստինյան ճակատում և Կիլիկիայի տարածքում գործած Հայկական լեգեոնի կազմավորման և գործունեության համառոտ պատմությունը հետևյալն Է։

Լեգեոնի հիմնական ուժերի փոխադրումը Կիպրոսից դեպի Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսում լեգեոնը մնաց ավելի քան 16 ամիս և 1918 թ. մայիսին փոխադրվեց Եգիպտոս՝ Պորտ֊Սաիդ, ապա՝ Քանթարա և Իսմայիլյե։[38]

Գործողություններ Կիպրոսից և Դանա կղզուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգեոնի հիմնական ուժերի՝ Եգիպտոս փոխադրվելուց հետո՝ Կիպրոսում մնաց միայն հայկական մեկ ուսումնական վաշտ, որը զբաղվում էր այլ երկրներից ժամանող հայ կամավորների ընդունման և վարժեցման գործով, ինչպես նաև կատարում էր հրամանատարության հատուկ առաջադրանքներ։ Այսպես, օրինակ, պաղեստինյան ճակատում մարտական գլխավոր գործողություններ սկսվելուց առաջ և նրա առաջին օրերին, հայկական վաշտի զինվորները ֆրանսիական հրամանատարության առաջադրանքով, քողարկվելով գիշերվա մթության մեջ, աննկատ դեսանտ իջեցրեցին թուրքական բանակի թիկունքում՝ Կիլիկիայի Տայ֊Ուճա ծովածոցի մոտ գտնվող Դանա Ադասըն լքված կղզյակում։ Այնուհետև, գիշերները Հայ կամավորների նավակներով աննկատ իջնում էին թուրքերի ձեռքում գտնվող ափամերձ շրջանները և կատարում հանդուգն մարտական առաջադրանքներ, կտրատում էին հեռագրի և հեռախոսի լարերը, ականապատում ճանապարհները, պայթեցնում թշնամու զինամթերքի պահեստներն ու զորանոցները և այլն: Սատանաների կերպարանքով քողարկված գիշերային այդ «անկոչ հյուրերը՝ կոտոշավոր, պոչավոր սև շեյթանները, ավելի քան 1,5 ամիս ահ ու սարսափի մեջ էին պահում շրջակա թուրքական կայազորների զինվորներին, նրանց պատճառում մարդկային և նյութական զգալի կորուստներ: Այդ ընթացքում հայերը ոչ մի կորուստ չունեցան, իսկ թուրքերը տվեցին տասնյակ զոհեր, մեծ վնաս հասցվեց նրանց հաղորդակցության ու կապի ուղիներին, զենքի ու զինամթերքի պահեստներին: Առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո՝ հայ լեգեոնական դեսանտայինները, ֆրանսիական մի ռազմանավի օգնությամբ հեռացան կղզուց և վերադարձան Կիպրոսի բանակատեղին:[39][40]

Լեգեոնի հիմնական ուժերը Պաղեստինյան ճակատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարելով ֆրանսիական հրամանատարության առաջադրանքը, Արևելյան լեգեոնի հիմնական ստորաբաժանումները 1918 թ. հուլիսի 12֊ին հրաման ստացան շարժվել դեպի արևելք: 1918 թվականի հուլիսի վերջին նրանք հասան Հորդանանի Մեճտել քաղաքը, որտեղ մտան անգլո֊ֆրանսիական դաշնակից զորքերի Պաղեստինյան զորաբանակի մեջ, որի գլխավոր հրամանատարը գեներալ Էդմոնդ Հենրի Ալենբին էր։ Մեճտելի մեջ Արևելյան լեգեոնին միացան սիրիացի արաբ կամավորներ՝ կազմելով առանձին վաշտ:[41][42]

Հայկական լեգեոնի՝ Պաղեստին ժամանած ստորաբաժանումների անձնակազմը կազմված էր հայկական երկու հետևակային գումարտակներից (1-ին և 2-րդ), որոնցից յուրաքանչյուրն ուներ երեքական հետևակային վաշտ՝ յուրաքանչյուրում 750-ական զինծառայող, այսինքն՝ 750 հետևակային, ինչպես նաև յուրաքանչյուր գումարտակի կազմի մեջ մտնող հրետանային մեկական մարտկոցից: Դրանց ավելացան սիրիացիների մեկ հետևակային վաշտը, որին տրված էր մեկ հրետանային դասակ: Հայկական 1-ին և 2-րդ գումարտակների­ հրամանատարական կազմը բաղկացած էր 40 սպայից, որոնցից 39-ը ֆրանսիացիներ էին: Գումարտակներն իրենց տրամադրության տակ որպես մարտական և օժանդակ ուժ ունեին 31 ձի, 413 գրաստ՝ ջոր, 32 տրանսպորտային միջոց: Բացի այդ, սիրիացիների վաշտում կար 4 ֆրանսիացի սպա, 250 մարտիկ, որոնցից 16 ֆրանսիացի, 1 ձի, 22 ջորի և 4 տրանսպորտային միջոց: Այսպիսով՝ Արևելյան լեգեոնի երկու հայկական գումարտակը և մեկ սիրիական վաշտը միասին ունեին 44 սպա, 2154 մարտիկ, 32 ձի, 435 ջորի և 36 փոխադրամիջոց:[43]

1918 թվականի օգոստոսի 30-ին լեգեոնը հասավ Պաղեստինի Ուադի Պալութի Ռաֆաթ կոչվող շրջանը: Հենց այդ ժամանակ էլ զորամասը համալրվեց անգլիական «Սթոք» տիպի տվյալ ժամանակի համար կատարելագործված հրանոթներով, որոնք փոխարինեցին նախկին ֆրանսիական 37-մմ հին համակարգի հրանոթները: Չնայած նոր զենքին վարժվելու համար համեմատաբար քիչ ժամանակ էր մնացել, այնուամենայնիվ հայ հրետանավորները կարողացան աիրապետել նրան և մեծ արդյունավետությամբ օգտագործել շուտով տեղի ունեցած մարտական գործողությունների րնթացքում։ 1918 թվականի սեպտեմբերի 14֊ի գիշերը լեգեոնը առաջ շարժվեց և հարձակման համար ելման դիրքեր գրավեց Ռաֆաթ գյուղի մոտ գտնվող Արարա բլրաշղթայի ձախ մասում՝ գեներալ Ալենբիի բանակի կենտրոնի առաջապահում: Արարայի բարձունքները գտնվում էին հակառակորդի ձեռքում։ Անգլո֊ֆրանսիական դաշնակից զորքերը հարձակման համար դիրքեր էին գրավել Միջերկրական ծովի ափերից մինչև Հորդանան գետն ընկած տարածքում։ Անգլո-ֆրանսիական զորքերը՝ ներառյալ հայերին, ունեին ավելի քան 76 հազար զինվոր և 500 հրանոթ։ Հակառակորդը՝ գերմանա֊թուրքական բանակը, որի գլխավոր հրամանատարը գեներալ Լիման ֆոն Սանդերսն էր, ուներ 50 հազար զինվոր և 300 հրանոթ:[44][45]

Արարայի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Ալենբին մտադրվել էր գլխավոր հարվածը հասցնել Հայֆա նավահանգստից հյուսիս՝ ծովեզրյա Սարոնի դաշտում և հակառակորդին դուրս շպրտել Հուդայի լեռներից։ Խելացի մարտավարության շնորհիվ նա կարողացավ խորամանկել թշնամուն և պատրանք ստեղծել, թե իբր իր զորքերի ձախ թևը սպառնալիքի տակ է, որի համար էլ այդ ուղղությամբ՝ Հորդանանի հովտում է կենտրոնացնում գլխավոր ուժերը։ Իրականում Ալենբին հիմնական ուժերը կենտրոնացրեց ծովեզրյա Սարոնի դաշտում և թշնամու դեմ ստեղծեց զորքերի թվական գերակշռություն՝ 15 մղոն[46] երկարությամբ ճակատի վրա նա հակառակորդի 8 հազար հետևակի և 130 հրանոթի դիմաց դուրս բերեց 35 հագար հետևակ և 400 հրանոթ։ Հարձակման սկիզբը նշանակված էր 1918 թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 4:30֊ին։ ճիշտ նշանակված ժամանակին սկսվեց անգլո-ֆրանսիական զորքերի, այդ թվում՝ Արևելյան կամ Հայկական լեգեոնի վճռական հարձակումը Պաղեստինյան ճակատում։ Նախ գերմանա֊թուրքական զորքերի խրամատներն ու ամրությունները ենթարկվեցին ուժեղ հրետանու, ինչպես և մասամբ՝ ավիացիոն ռմբակոծության, որից հետո գրոհի անցավ հետևակը։ Հայ լեգեոնականները հարձակման անցան Արարա լեռան բարձունքների ուղղությամբ՝ Երուսաղեմ և նաբլուս քաղաքների միջև ընկած ռազմավարական կարևոր շրջանում ։ Յոթ ժամ տևած կատաղի մարտերում, որոնք հաճախակի վեր էին ածվում դաժան սվինամարտի, ի վերջո հաղթանակ տարան հայ քաջորդիները։ Նրանք թուրքերին ցած շպրտեցին Արարայի բարձունքներից, գրավեցին թշնամու պաշտպանության առաջին գիծը և ամրապնդվեցին այնտեղ։ Հակառակորդը չէր ուզում հաշտվել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դիրքերի կորստյան հետ, ուստի ուշքի գալով, դիմեց հակահարձակման։ Հինգ ժամ շարունակ Արարայի լանջերին բորբոքվեցին արյունահեղ նոր մարտեր, որոնց ընթացքում թշնամին, հանդիպելով հուժկու հակահարվածի, ետ շպրտվեց։ Սարսափահար փախչող թշնամու «ուսերի վրայով» լեգեոնականներն առաջ են շարժվում և գրավում նաև հակառակորդի պաշտպանության երկրորդ և երրորդ գծերը: Միաժամանակ, աջակցելով լեգեոնին, հարձակման են անցնում հարևան ֆրանսիական՝ ալժիրյան և անգլիական՝ հնդկական զորամասերը: Կենտրոնում հայերի կողմից ջախջախված թևերից անգլո֊ֆրանսիական զորքերի կողմից շրջապատված գերմանա-թուրքական զորախումբը ստիպված թողնում է ռազմավարական կարևոր դիրքերը և անկանոն նահանջում հյուսիս՝ սկիզբ գնելով պաղեստինա֊սիրիական ռազմաճակատի քայքայմանը:

1918 թ. սեպտեմբերի 19-ի ընդհանուր հարձակման ժամանակ հայկական Լեգեոնի ստորաբաժանումները մարտական գործողությունները վարում էին Արարայի բարձունքների տեղակայված գերմանական զորքերի՝ այսպես կոչված Ազիենկորպս-ի դեմ: Այդտեղ հայերի դեմ դիրքեր էր զբաղեցնում, մասնավորապես, 146-րդ գերմանական գումարտակը:[47][48]

Չնայած հակառակորդի հրետանային և հրաձգային մշտական կրակին, հայկական գումարտակները հասան թշնամու դիրքերին, փախուստի մատնեցին նրան և տիրացան բարձունքներին՝ կատարելով դրված մարտական առաջադրանքը:

Արարայի ճակատամարտում տարած հաղթանակը նպաստեց գերմանա֊թուրքական բանակի վերջնական ջախջախմանն ու նահանջին, և այդ գործում իր զգալի ավանդն էր ներդրել Արևելյան լեգեոնը։ Բարձր գնահատելով հայ լեգեոնականների դերը այդ հաղթանակում՝ զորավար Ալենբին 1918 թ. հոկտեմբերի 12֊ին Հայ ազգային պատվիրակությանն ուղարկած հեռագրում նշել է. «Հպարտ եմ իմ հրամանատարութեան տակ հայկական զօրամաս ունենալու համար։ Սրանք կռուեցին փայլուն կերպովդ և մեծ բաժին ունեցան յաղթանակում:[49][50] «Հայկական լեգեոնն ապացուցեց, ոը նա ընդունակ է արիաբար կանգնելու ամենամահացու կրակի տակ անգամ», Փարիզ ուղարկած իր հեռագրում նշել է Մերձավոր Արևելքի ֆրանսիական զորքերի շտաբի աշխատակից, կապիտան Կուլոնդրը:[51]</ref>[52] Գեներալ Էդմունդ Ալենբիի ընդհանուր հրամանատարության ներքո, Արևելյան կամ Հայկական լեգեոնը, Պաղեստինում, ապա՝ Սիրիայում և, վերջապես՝ Կիլիկիայում, Կլեմանսոյի ղեկավարած Ֆրանսիայի, ինչպես նաև Անտանտի նրա դաշնակիցների ծափողջույնները:[53] Հայկական լեգեոնը նպաստեց Բրիտանական և Ֆրանսիական բանակների հաղթանակին՝ վճռորոշ Արարայի ճակատամարտում և դրանով իսկ հնարավոր դարձրեց գեներալ Ալենբիի հաղթարշավը:[54]

Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող բարձունքների գրավումը կարևոր հաղթանակ էր, սակայն այն ձեռք բերվեց հայ քաջորդիների արյան գնով. 21 հայ լեգեոնական զոհվեց Արարայի լանջերին, 3 հոգի մի քանի օր անց մահացան ճակատամարտում ստացած վերքերից, 76 մարտիկ վիրավորվեց կամ խեղումներ ստացավ:[55][56] Այլ տվյալներով՝ մարտում զոհվել էր 22 լեգեոնական, 82 մարտիկ և 2 սպա վիրավորվել (մեկը՝ ստացած վերքերից հետագայում մահացավ) և չորս հոգի անհայտ կորան:[57]

Զոհվածների թվում էին՝ սերժանտներ Արշամ Ամերիկյանը, Գուրգեն Զիլճյանը, Միսաք Հավունճյանը, Մանուկ Տեր֊Հակոբյանը, տասնապետներ՝ Մարտիրոս Բաբայանը, Հովհաննես Ղոլյումջյանը և ուրիշներ։ Մարտն ավարտվելուց հետո զոհված հայորդիներին զինվորական բոլոր մեծարանքներով հողին հանձնեցին Ռաֆաթ գյուղի մոտ։ Հերոսների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ սրտաբուխ խոսք ասաց լեգեոնի հրամանատար, գնդապետ Ռոմիեոն, որը բարձր գնահատեց ինչպես մարտում քաջաբար զոհվածների, այնպես էլ ողջ մնացածների կատարած սխրանքները։[58]

Պատերազմից տարիներ անց, 1925 թ. նոյեմբերի սկզբներին Արարայի հերոսների աճյունները Ռաֆաթից տեղափոխվեցին Երուսաղեմ և նույն ամսի 25֊ին մեծ շուքով թաղվեցին քաղաքի հայկական ազգային գերեզմանատանը: Գերեզմանին կանգնեցվեց հուշարձան՝ «Արարայի քաջ հերոսներուն» մակագրությամբ։[59]

Արարայի ճակատամարտին հաջորդած ռազմագործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարայի ճակատամարտում տարած հաղթանակը նպաստեց թուրքական ճակատի ճեղքմանը տվյալ տեղամասում, որից օգտվելով՝ բրիտանական հեծելազորը հաջորդ օրր՝ սեպտեմբերի 20֊ին , 15—20 մղոն ճակատով, 50 մղոն խորությամբ, մխրճվեց թշնամու դիրքերը և ստիպեց նրան անկանոն կերպով փախուստի դիմել։ Թուրքական ամբողջ ոազմաճակատը Միջերկրական ծովից մինչև Մեռյալ ծով քայքայված էր։ Թուրքական «Յըլդրըմ» (Կայծակ) անպարտելի համարված բանակը ջախջախված էր։ Շարունակելով առաջխաղացումը՝ դաշնակիցների զորքերը, որոնց հետ նաև Արևելյան լեգեոնը, հոկտեմբերի 1-ին ազատագրում են այժմյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, հոկտեմբերի 6֊ին ՝ այժմյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, իսկ 20-ին՝ պատմական հին քաղաք Հալեպը։ Լեգեոնականների մարտական ուղին Ռաֆաթ Արարայից ձգվեց հյուսիս՝ ավելի քան 250 կմ։ նրանք ակտիվ մասնակցություն ունեցան Պաղեստինի, Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի տարածքների ազատագրմանը օսմանյան լծից և նպաստեցին այն բանին, որ այդ երկրների ժողովուրդները հետագայում ստեղծեն ինքնուրույն պետություններ: Բեյրութում լեգեոնին միացավ Կիպրոսից ժամանած նորակազմ 5-րդ գումարտակը, որն այնուհետև մասնակցեց հետագա մարտական գործողություններին։[60]

Լեգեոնականների պարգևատրումները ֆրանսիական հրամանատարության կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական հրամանատարությունը բարձր գնահատեց հայ լեգեոնականների ծառայությունը՝ նրանցից 25 հոգու պարգևատրելով «Մարտական խաչ» շքանշանով։[61]

Թուրքիայի պարտությունը և դուրս գալը Առաջին աշխարհամարտից[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի պարտությունը կատարյալ էր, և նա ստիպված էր 1918 թ. հոկտեմբերի 30֊ին էգեյան ծովի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում խարիսխ նետած անգլիական «Ագամեմնոն» հածանավի վրա Մեծ Բրտանիայի հետ կնքել զինադադարի պայմանագիր։ Ըստ Մուդրոսի պայմանագրի, Անտանտայի երկրները իրավունք են ստանում գրավել Բոսֆորի և Դարդանելի նեղուցների ամրությունները, իրենց ռազմանավերը կարող էին ազատորեն լողարկել այդ նեղուցներով և մուտք գործել Սև ծով։ Թուրքական կայազորները կապիտուլացվում են Հիջազում (այժմ Սաուդյան Արաբիայի մի մասը, որտեղ գտնվում են մուսուլմանական սրբավայրերը), Իրաքում, Սիրիայում և Եմենում, իրենց գորքերը դուրս են բերում Իրանից, Անդրկովկասից և Կիլիկիայից:[62]

Կիլիկիայից թուրքական գորքերը պետք է հետ քաշվեին մինչև 1918 թ. ղեկտեմբերի 18-ը, իսկ հայերին իրավունք էր տրվում ներգաղթել իրենց հայրենիք։ Մինչև նշված ժամկետը Կիլիկիայից չնահանջած թուրքական զինվորներն ու սպաները գերվելու էհն, իսկ նրանց զենքն ու զինամթերքը ենթակա էին բռնագրավման։[63]

Հայկական լեգիոնը և Կիլիկիայի ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական գնդացրային ստորաբաժանումներից մեկը Առաջին համաշխարհային պատերազմում: Նույնպիսին էր նաև Հայկական լեգեոնի գնդացրային ստորաբաժանումը:

Հայկական լեգիոնի Կիլիկիա մտնելու մասին հայ-ֆրանսիական համաձայնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական կառավարության և Հայ ազգային պատվիրակության միջև կայացած համաձայնությամբ Արևելյան լեգեոնը իրավունք է ստանում մտնել Կիլիկիա, հետևել թուրքական զորամասերի հեռանալուն, ինչպես նաև գրավել երկրամասի կարևոր ռազմավարական շրջանները։ Այդ համաձայնությամբ հայ լեգեոնականներին, փաստորեն, առաջինը ֆրանսիական զորքերից Կիլիկիա մտնելու իրավունք Էր տրվում։ Ֆրանսիան այդ ժամանակ և հետագա ամիսներին՝ մինչև 1919 թ. հունիսը, Սիրիայի ու Կիլիկիայի սահմանագծում Հայկական լեգեոնի հինգ գումարտակներից բացի համարյա ուրիշ զորամասեր չուներ:[64]

Լեգեոնի անվանափոխությունը և մուտքը Կիլիկիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիա արշավելուց առաջ, 1918 թ. նոյեմբերի 15-ին, Բեյրութում ստացվեց ֆրանսիական կառավարության որոշումը՝ Արևելյան լեգեոնի անվանափոխության մասին: Այսուհետև «Արևելյան լեգեոնը» պաշտոնապես ստացավ «Հայկական լեգեոն» անվանումը։ նույն օրն Էլ ստացվեց Ֆրանսիայի ռազմական նախարարության հրամանը՝ Հայկական լեգեոնը Կիլիկիա՝ փոխադրելու մասին: նոյեմբերի 21-ին Բեյրութից՝ Ալեքսանդրետի վրայով, նավերով Կիլիկիա է ուղևորվում լեգեոնի առաջին գումարտակը և տեղ հասնելով խորանում երկրի ներքին շրջանները։ Դեկտեմբերի 16-ին Կիլիկիա փոխադրվեցին լեգեոնի 2֊րդ և 5 -րդ գումարտակները, որոնք շարժվում են դեպի հյուսիս։ նրանցից առաջինը գրավում է Դյորթ֊Յոլ, Թոփրակ֊Կալե, Իսլահիե բնակավայրերը, իսկ երկրորդը մտնում է Ադանա։ Լեգեոնի 3֊ր գումարտակը այդ ընթացքում գրավում է Կիլիկիայի Մերսին, Տարսոն և Բոզանթի քաղաքները։ Լեգեոնի զգալի ուժեր տեղավորվեցին նաև Այնթապ, Մարաշ քաղաքներում և այլ բնակավայրերում։ Փաստորեն ողջ երկրամասն անցնում է Հայկական լեգեոնի վերահսկողության տակ։[65]

Պաղեստինա-Սիրիական ռազմաճակատում բրիտանա-ֆրանսիա-հայկական զորքերի հաղթանակներից հետո Հայկական լեգեոնը տեղակայվեց Կիլիկիայում՝ համաձայն 1916 թվականին ձեռք բերված սկզբնական հայ-ֆրանսիական համաձայնության: Հայկական լեգեոնը հատկապես գործուն էր Ադանա և Մերսին քաղաքների շրջակայքում և ներգրավվեց մի շարք ռազմաբախումների մեջ՝ տեղացի զինված թուրքերի, չճանաչված թուրքական միլիցիոն անկանոն զորքերի հետ:[66]

Ֆրանսիայի քաղաքական շրջադարձը, հայկական Կիլիկիան և հայկական լեգեոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական հուշամեդալ՝ Կիլիկյան պատերազմաշրջանի համար:

Կիլիկիան ազատագրող բանակը մինչև 1919 թվականի մայիսի 28-ը կազմված էր միայն Հայկական լեգեոնից, իսկ հետո ժամանեցին նաև ալժիրցի զինվորները: Ֆրանսիացիներն ասես լեգեոնը հնարավորինս թուլացնելու գործելակերպ էին որդեգրել: Իսկ մայիսին մասնակի զորացրում կատարվեց, թեև այդ ամիսներին հնարավոր էր կամավորների թիվը հասցնել 20.000-ի: Ապա լեգեոնը հեռացվեց հայաշատ քաղաքներից՝ իրականացնելու Ադանա-Հալեպ երկաթգծի պաշտպանությունը: Բայց 1919 թվականի աշնանը, երբ անգլիական զորքերը լրիվ հեռացան Կիլիկիայից, լեգեոնի երկու ստորաբաժանումներ տեղակայվեցին Մարաշում, մեկը՝ Այնթապում:[67]

1919 թվականի վերջին Կիլիկիայում հայ կյանքը բավական կանոնավորվել էր, բայց ապագան առավել քան անորոշ էր… Այն որոշակիացավ 1920 թվականի հունվարի 21-ին, երբ սկսվեց Մարաշի աղետը: Մարաշահայությունը լեգեոնականների մոտ փրկություն որոնեց, ու ստորաբաժանումների պաշտպանության շրջանները վերածվեցին ժողովրդի կուտակման վայրերի՝ դառնալով թուրքական հարձակման հիմնական թիրախները: Լեգեոնը Մարաշի կռիվներում ու մինչև Իսլահիե նահանջում կորցրեց 50 մարտիկների, 100-ը վիրավորվեցին ու ցրտահարվեցին:[68]

Զորացրված կամավորներից շատերն անդամագրվեցին տեղի մարտախմբերին, և լեգեոնը, անգամ իր կազմակերպական կառույցից դուրս, շարունակեց կիլիկյան հողի պաշտպանությունը, հատկապես մեծ դերակատարություն ունենալով Սիսի եւ Ուրֆայի ինքնապաշտպանության ընթացքում:[69]

Սակայն Ֆրանսիան արդեն մեծ առևտուր էր սկսել` Սիրիան պահպանելու և Թուրքիայում ունեցած տնտեսական խոշոր առանձնաշնորհումների վերականգնման դիմաց Կիլիկիան հանձնելու համար: Ուստի Մարաշում, Այնթապում, Սիսում, Իսլահիեում, Դյորթ Յոլում, Օսմանիեում, Հարունիեում, Միսիսում, Բաղչեում, Բոզանթիում, Ամանոսի եւ Տավրոսի լեռնաշղթաների երկայնքով Արարայի խելահեղ ճակատամարտից ավելի ծանր ու արյունալի մաքառումներ ունեցած Հայկական լեգեոնը, որն ապահովում էր Ֆրանսիայի ներկայությունը Կիլիկիայում, 1920 թվականի օգոստոսի 19-ին հայտարարվեց լուծարված: Այլ տվյալներով՝ Հայկական լեգեոնի լուծարումը վերջնականապես ավարտվեց միայն սեպտեմբերի 14-ին:[70]

1920 թվականի վերջին և 1921 թվականի սկզբին լեգեոնականները հեռացան Կիլիկիայից: Մի մասն էլ մնաց և տարեվերջին կիլիկիահայության հետ բռնեց վերջին տարագրության դժվարին ճանապարհը: Կիլիկիայում մեր վերջին զորասյունը՝ Օսմանյան Թուրքիայի, ապա քեմալական բանակների դեմ որևէ պարտություն չկրած Հայկական լեգեոնը, արևմտահայության՝ իր հողի վրա մարող կանթեղի վերջին առկայծումն էր՝ պայծառ, բարձր, հզոր, և կամավորների մեղքը չէր, որ իրենց ազատագրած Կիլիկիան վերստին մնաց թշնամուն…[71]

Հայկական լեգեոնի պատմական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեգեոնը հարված էր թրքությանը` ուժգին ու դիպուկ հարված, որն իր ռազմական և պատմաքաղաքական բոլոր յուրահատկություններով հանդերձ, համադրելի է թերևս միայն Վան-Վասպուրականի 1915 թվականի հերոսամարտի հետ: Երկու դեպքում էլ հուսահատ ու դատապարտված ինքնապաշտպանության փոխարեն արևմտահայությունը զենքի ուժով կարողացավ ցեղասպան պետությունից անջատել իր հայրենիքի մի բավական ընդարձակ տարածք, իսկ հետո ապահովել ժողովրդի նահանջը:[72]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • * Տիգրան Պոյաճեան: Հայկական լեկեոնը: Պատմական յուշագրութիւն: Ութըրթաուն: Պայքար հրատ., 1965: Dikran Boyadjian, Haygakan Lekeone, Badmagan Hushakrutiun (The Armenian Legion: A Historical Memoir) (Watertown: Baykar Printing, 1965), p. 133.
  • Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974:
  • Սարգիս Պօղոսեան. Թրքահայ սպայի մր օրագիր, հ. Բ. Փարիզ, 1947:
  • Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, 8 հատորով: Հատոր 6, Երևան, 1981 թվական, Էջ 561—565։
  • Հայկական սովետական հանրագիտարան. հ. 1, 1974, Էջ 691:
  • Հայկական սովետական հանրագիտարան. հ. 2, 1976, Էջ 33:
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 72:
  • Ռ. Գ. Ս ահ ա կ յ ա ն. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  • Ա. Կ ե ն շ ե ա ն. Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը և Կիլիկեան ինքնավարութեան ակտը. Պեյրութ, 1958։
  • Կ. Իզմիրլեան . Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցյալին և ներկայիս. Պեյրութ, 1964։
  • Veou P․ du, La passion de la Cilicie, 1919 -1922, P․, 1954․
  • Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [1]
  • Մոռացված հերոսը՝ Ջիմ Չանկլեան: The Forgotten hero: Captain Jim Chankalian. [6]
  • Ավագեան Կ.Ռ., պատմական գիտությունների դոկտոր, Կիլիկահայերը ԱՄՆ-ում և նրանց ներդրումը հայկական բնօրրանում: Անգլերեն՝ Avakian K. R., PhD in History THE CILICIAN ARMENIANS IN THE USA AND THEIR CONTRIBUTION TO THE NATIVE ARMENIAN CRADLE [8]
  • [10] Archived May 27, 2006, at the Wayback Machine.
  • Hamelin to Defense, document 53/G-11 of 12 January 1919, A.VA
  • Ahmet Hulki Saral: Türk İstiklal Harbi Güney Cephesi IV, Ankara 1996, page 47.
  • Մ. Ճևահիրճեան: Հայ կամաւորների լեգեոնի անցեալից: «Հայ զինվոր», 1-7 ապրիլի 1995, թիւ 12, էջ 8։
  • ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [26]
  • Armenia and the War: An Armenian's Point of View with an Appeal to Britain ... - Page 80 by Avetoon Pesak Hacobian

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenian national archive. – Fund 200, list 1, work 546.
  • Galustean G. Marash or Germanic and hero zeytun. – New York, 1934.
  • Gasparyan R. Armenian massacres in KIlikia in the 90th of the 19th century. – Yerevan, 2005.
  • Torosyan Sh. National-liberation movements of the Armenians in Kilikia 1919–1920. – Yerevan, 1987.
  • Poyajyan T. Armenian legion. – Boston, 1965.
  • Bremond E. La Cilicie en 1919–1920. – Paris 1921.
  • Gautherot Gustave. La France en Syrie et en Cilicie. – Paris, 1921.
  • Yeghiaian, Adanayi Hayots Patmutiun, p. 442.
  • Guevork Gotikian, “La Legion d’Orient, Le mandate français et l’expulsion des Arméniens,” Revue d’Histoire Arménienne Contemporaine, tom III, numéro special, 1999, pp. 251-324.
  • Գասպար Մենակ. Կեանքիս ուղիներով: Բէյրութ, Շիրակ հրատ., 1968: Էջ 33-34: Kasbar Menag, Giankis Ughinerov (On The Paths of My Life) (Beirut: Shirag Press, 1968), pp. 33-34;
  • Zeidner, The Tricolor Over the Taurus, pp. 141-144.
  • Dalkir, Yigitlik Gunleri, pp. 45, 48.
  • Թորոսյան Շմավոն, Կիլիկիայի հայերի ազգային ազատագրական շարժումը:
  • Bremond, “The Bremond Mission, Cilicia in 1919-1920,” The Armenian Review, vol. 30,
  • Garabet K. Moumdjian. Cilicia Under French Mandate , 1918-1921. Armenian Aspirations, Turkish Intrigues, and French Double Standards. THE ARMENIAN LEGION. [35]
  • Eprikyan Armine, Yerevan State Pedagogical University after Khachatur Abovyan, a candidate of historical sciences, the Faculty of History and Law. The role of Armenian legion in the defense of the Armenian population of Kilikia (1919–1920). [file:///C:/Users/Admin/Downloads/the-role-of-armenian-legion-in-the-defense-of-the-armenian-population-of-kilikia-1919-1920.pdf]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  2. Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974:
  3. Սարգիս Պողոսեան. Թրքահայ սպայի մր օրագիր, հ. Բ. Փարիզ, 1947:
  4. Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, 8 հատորով: Հատոր 6, Երևան, 1981 թվական, Էջ 561—565։
  5. Հայկական սովետական հանրագիտարան. հ. 1, 1974, Էջ 691:
  6. Հայկական սովետական հանրագիտարան. հ. 2, 1976, Էջ 33:
  7. Ռ. Գ. Ս ահ ա կ յ ա ն. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  8. Ա. Կ ե ն շ ե ա ն. Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութիւնը և Կիլիկեան ինքնավարութեան ակտը. Պեյրութ, 1958։
  9. Կ. Իզմիրլեան . Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցյալին և ներկայիս. Պեյրութ, 1964։
  10. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 33: «Արևելյան լեգիոն». հոդված հեղինակ՝ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Շմավոն Թորոսյան:
  11. Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  12. Veou P․ du, La passion de la Cilicie, 1919 -1922, P․, 1954․
  13. Տե՛ս Ռ. Գ. Սահակյան. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  14. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [1]
  15. Armenia and the War: An Armenian's Point of View with an Appeal to Britain ... - Page 80 by Avetoon Pesak Hacobian
  16. Տե՛ս Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974:
  17. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [2]
  18. Տե՛ս Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  19. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [3]
  20. Տե՛ս Ա. Գարամանուկեան. Հայկական լեգեոնր պատմական ու քաղաքական հարցերու լույսի տակ և վավերագրեր. Պեյրութ, 1974:
  21. Տե՛ս Սարգիս Պօղոսեան. Թրքահայ սպայի մր օրագիր, հ. Բ. Փարիզ, 1947:
  22. Guevork Gotikian, “La Legion d’Orient et le Mandat Français en Cilicie (1916-1921).” [4]
  23. Guevork Gotikian, “La Legion d’Orient et le Mandat Français en Cilicie (1916-1921).” [5]
  24. [6] Archived September 29, 2007, at the Wayback Machine.
  25. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [7]
  26. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [8]
  27. Տե՛ս Մոռացված հերոսը՝ Ջիմ Չանկլեան: The Forgotten hero: Captain Jim Chankalian. [9]
  28. Տե՛ս Մոռացված հերոսը՝ Ջիմ Չանկլեան: The Forgotten hero: Captain Jim Chankalian. [10]
  29. Ավագեան Կ.Ռ., պատմական գիտությունների դոկտոր, Կիլիկահայերը ԱՄՆ-ում և նրանց ներդրումը հայկական բնօրրանում: Անգլերեն՝ Avakian K. R., PhD in History THE CILICIAN ARMENIANS IN THE USA AND THEIR CONTRIBUTION TO THE NATIVE ARMENIAN CRADLE [11]
  30. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [12]
  31. [13] Archived May 27, 2006, at the Wayback Machine.
  32. Տե՛ս Hamelin to Defense, document 53/G-11 of 12 January 1919, A.VA
  33. Տե՛ս Ahmet Hulki Saral: Türk İstiklal Harbi Güney Cephesi IV, Ankara 1996, page 47.
  34. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [14]
  35. Տե՛ս գեներալ Ֆերդինանդ Ֆոշի ծանոթագրությունը, 7 սեպտեմբերի, 1917թ., փաստաթուղթ № 403, Ֆրանսիայի Ռազմական նախարարություն, Գլխավոր Շտաբ, Ministere de la Guerre/Etat Major de l’ Armee:
  36. Яков З. Акцоглу (лектор, Университет Фракия, Греция). ЗАМЕЧАНИЯ И КОММЕНТАРИИ ОБ ОРГАНИЗАЦИИ «ВОСТОЧНОГО ЛЕГИОНА» В СТАТЬЕ ПРОФЕССОРА СТАНФОРДА ДЖ.ШОУ «АРМЯНСКИЙ ЛЕГИОН И ПОСЛЕДУЮЩАЯ КАТАСТРОФА АРМЯНСКОЙ ОБЩИНЫ КИЛИКИИ». Բանբեր Հայաստանի արխիվների, 2006 թվական: Էջ 220:
  37. Яков З. Акцоглу (лектор, Университет Фракия, Греция). ЗАМЕЧАНИЯ И КОММЕНТАРИИ ОБ ОРГАНИЗАЦИИ «ВОСТОЧНОГО ЛЕГИОНА» В СТАТЬЕ ПРОФЕССОРА СТАНФОРДА ДЖ.ШОУ «АРМЯНСКИЙ ЛЕГИОН И ПОСЛЕДУЮЩАЯ КАТАСТРОФА АРМЯНСКОЙ ОБЩИНЫ КИЛИКИИ». Բանբեր Հայաստանի արխիվների, 2006 թվական: Էջ 220:
  38. Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [15]
  39. Մ. Ճևահիրճեան: Հայ կամաւորների լեգեոնի անցեալից: «Հայ զինվոր», 1-7 ապրիլի 1995, թիւ 12, էջ 8։
  40. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [16]
  41. Տե՛ս Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  42. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [17]
  43. Яков З. Акцоглу (лектор, Университет Фракия, Греция). ЗАМЕЧАНИЯ И КОММЕНТАРИИ ОБ ОРГАНИЗАЦИИ «ВОСТОЧНОГО ЛЕГИОНА» В СТАТЬЕ ПРОФЕССОРА СТАНФОРДА ДЖ.ШОУ «АРМЯНСКИЙ ЛЕГИОН И ПОСЛЕДУЮЩАЯ КАТАСТРОФА АРМЯНСКОЙ ОБЩИНЫ КИЛИКИИ». Բանբեր Հայաստանի արխիվների, 2006 թվական: Էջ 220: Տե՛ս de Piepape-ի հեռագիրը (կորուստների ցուցակը սեպտեմբերի 19-ից և 20-ից հետո) Ֆրասիայի Ռազմական նախարարին՝ առ 23 սեպտեմբերի 1918 թ., փաստաթուղթ № 704, Ministere de la Guerre/Etat Major de l’ Armee / ...., стр.829.
  44. Տե՛ս Պոյաճեան Տ., Հայկական լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։
  45. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [18]
  46. 1 մղոնը հավասար է 1,6 կմ-ի, ուստի 15 մղոնը հավասար է 24 կմ-ի:
  47. Яков З. Акцоглу (лектор, Университет Фракия, Греция). ЗАМЕЧАНИЯ И КОММЕНТАРИИ ОБ ОРГАНИЗАЦИИ «ВОСТОЧНОГО ЛЕГИОНА» В СТАТЬЕ ПРОФЕССОРА СТАНФОРДА ДЖ.ШОУ «АРМЯНСКИЙ ЛЕГИОН И ПОСЛЕДУЮЩАЯ КАТАСТРОФА АРМЯНСКОЙ ОБЩИНЫ КИЛИКИИ». Բանբեր Հայաստանի արխիվների, 2006 թվական:
  48. Տե՛ս de la Panouse-ի նամակը Ֆրանսիայի Ռազմական նախարարին՝ հղելով Պաղեստինի ռազմաճակատում օսմանյան զորքերի 1918 թ. հուլիսի 27--ի հրամանին, փաստաթուղթ № 665, հրաման №66 de Piepare (Պաղեստինում և Սիրիայում ֆրանսիական զորքերի միաձուլման պլանը), փաստաթուղթ № 685, Ֆրանսիայի Ռազմական նախարարություն, Գլխավոր շտաբ, Ministere de la Guerre/Etat Major de l’ Armee / ...., քարտեզ №10, հատոր 9, Ministere de la Guerre/Etat Major de l’ Armee/
  49. Ռ. Գ. Ս ահ ա կ յ ա ն. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  50. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [19]
  51. Ռ. Գ. Ս ահ ա կ յ ա ն. Թուրք֊ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919—1921 թթ., Երևան, 1970։
  52. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [20]
  53. Richard G. Hovannisian, Armenia on the Road to Independence,' 1967
  54. King, William C. (1922), King's complete history of the World War : visualizing the great conflict in all theaters of action, 1914-1918, Springfield, Massachusetts: The History Associates, pp. 666 
  55. Տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան: Հատոր 1-ին, էջ 691:
  56. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [21]
  57. Яков З. Акцоглу (лектор, Университет Фракия, Греция). ЗАМЕЧАНИЯ И КОММЕНТАРИИ ОБ ОРГАНИЗАЦИИ «ВОСТОЧНОГО ЛЕГИОНА» В СТАТЬЕ ПРОФЕССОРА СТАНФОРДА ДЖ.ШОУ «АРМЯНСКИЙ ЛЕГИОН И ПОСЛЕДУЮЩАЯ КАТАСТРОФА АРМЯНСКОЙ ОБЩИНЫ КИЛИКИИ». Բանբեր Հայաստանի արխիվների, 2006 թվական: Էջ 220: Տե՛ս de Piepape-ի հեռագիրը (կորուստների ցուցակը սեպտեմբերի 19-ից և 20-ից հետո) Ֆրասիայի Ռազմական նախարարին՝ առ 23 սեպտեմբերի 1918 թ., փաստաթուղթ № 704, Ministere de la Guerre/Etat Major de l’ Armee / ...., стр.829.
  58. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [22]
  59. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [23]
  60. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [24]
  61. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [25]
  62. Տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 72:
  63. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [26]
  64. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [27]
  65. Տե՛ս Պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ 1916 — 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: «Պատմա-բանասիրական հանդես», 1992թ., թիվ 2-3 (101): [28]
  66. «Jim Chankalian»։ Armeniapedia.org։ Վերցված է 2015-05-31 
  67. ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [29]
  68. ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [30]
  69. ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [31]
  70. ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [32]
  71. ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [33]
  72. ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ: «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [34]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]