Ֆոբոս-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոբոս-1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ՌԳԱ ՏՀԻ
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1988-058A[1]
NSSDCA ID1988-058A
SCN19281
Գործարկման ամսաթիվ1988 հուլիսի 7, 17:38:04 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Զանգված6220 կգ[1]

Ֆոբոս-1 (ռուս.՝ Фобос-1), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի և նրա արբանյակներ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար, այս նպատակով արձակված զույգ կայաններից առաջինը։ Առաքելությունը ձախողվեց 1988 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ համակարգչային սխալի պատճառով առաքելության ավարտի հրամանը փոխանցվեց տիեզերանավին։ Արձակման պահին այն երբևէ արձակված միջմոլորակային կայաններից ամենածանրն էր՝ 6200 կգ զանգվածով[2]։

Դեպի Ֆոբոս առաքելություն իրականացնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարվեց 1984 թվականի նոյեմբերի 14-ին[3]։ Ֆոբոսն ընտրվել է որպես թիրախ, ամերիկյան նախորդող առաքելությունների հետ անմիջական մրցակցությունից խուսափելու համար[3]։ Ի սկզբանե մեկնարկը ծրագրված էր 1986 թվականին, սակայն այն հետագայում տեղափոխվեց 1988[3]։

Թռիչքի պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատեսվում էր, որ կայանը կհասնի Մարսի ուղեծիր 200 օրվա ընթացքում։ Թռիչքի ընթացքում նախատեսվում էր երկու միջանկյալ հետագծի ուղղում, առաջինը 7-րդ և 20-րդ օրերի միջև, իսկ երկրորդը՝ 185-ից 193-րդ օրերի միջև։ Այնուհետև այն պետք է դուրս գար մոլորակի շուրջ գրեթե շրջանաձև դիտողական ուղեծիր 350 կմ բարձրության վրա։ Դիտորդական ուղեծրի հասնելուց հետո շարժիչի համակարգի ստորին աստիճանը պետք է անջատվեր սարքից։ Այնուհետև կայանը պետք է հանդիպեր Ֆոբոսի հետ, և 50 մետր բարձրությունից նետեր գիտական սարքավորումներ պարունակող իջեցվող սարքը, որից հետո կայանը պետք է տեղափոխվեր Մարսի շուրջ հասարակածային ուղեծիր, որտեղ կշարունակեր Մարսի մակերեսըժի և մթնոլորտի ուսումնասիրությունները[4]։

Առաքելության նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբոս-1 կայանի գիտական հետազոտությունների ծրագիրը բաժանվում էր երեք փուլի։ Առաջին փուլում կայանը պետք է հետազոտեր Արևը և միջմոլորակային տարածությունը Երկրից Մարս ճանապարհին։ Երկրորդ փուլում կայանը կետք է ուսումնասիրեր Մարսը և Ֆոբոսը։ Վերջնական փուլում այն պետք է մոտենար Ֆոբոսի մակերևույթին մինչև 50 մետր հեռավորության վրա՝ մի քանի փորձեր անցկացնելու համար։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից 1988 թվականի հուլիսի 7-ին, արձակման համար օգտագործվեց Պրոտոն կրող հրթիռ[5][1]։ Կրող հրթիռի բոլոր աստիճանները աշխատեցին նորմալ, կայանը տեղադրվեց Երկրի ուղեծիր և հետագայում ուղղվեց դեպի Մարս մոլորակ։ 1988 թվականի սեպտեմբերի 2-ին Ֆոբոս-1-ի հետ կապն ընդհատվեց։

Անսարքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի սեպտեմբերի 2-ին Ֆոբոս-1-ից սպասվող հաղորդումը չստացվեց։ Որպես պատճառ բացահայտվեց սխալ հրամանը, որն ուղարկվել էր օգոստոսի 28-ին Եվպատորիայի ցամաքային հսկողության կենտրոնից։ Տեխնիկը սխալմամբ բաց էր թողել մեկ գծիկ հրամաններից մեկում։ Բոլոր հրամանները նախքան դրանք փոխանցելը կայանին պետք է սրբագրվեին համակարգչի կողմից, սակայն ծրագիրը, որը պետք է ստուգեր հրամանների հաջորդականությունը անսարք էր։ Տեխնիկը խախտեց ընթացակարգը և փոխանցեց հրամանները, նախքան համակարգիչը կշտկվեր այն սրբագրելու համար[6]։ Կոդի այս աննշան փոփոխությունը ապաակտիվացրել է դիրքի կառավարման շարժիչները, և կայանը կորցնելով Արեգակի դիրքը չի կարողացել տեղորոշվել և արևային մարտկողների լիցքավորման համար անհրաժեշտ դիրք ընդունել, այսպիսով սպառելով իր մարտկոցների լիցքը[7][8]։

Կայանի դիրքի կառավարումն անջատելու ծրագրային հրահանգները, որոնք սովորաբար մահացու գործողություններ են, սովորական տեստավորման ռեժիմի մասն էին, որն օգտագործվում էր Կայանը Երկրի վրա փորձարկելիս։ Սովորաբար այս ռեժիմը հեռացվում էր մինչև արձակումը։ Սակայն, ծրագրաշարը կոդավորված էր ՀՀՍ-ներում, և, հետևաբար, թեստային կոդը հեռացնելու համար կպահանջվեր հեռացնել և փոխարինել ամբողջ մոդուլը։ Մեկնարկին մոտ ժամանակի ճնշման պատճառով ինժեներները որոշեցին թողնել մոդուլը, թեև այն երբեք չպետք է օգտագործվեր։ Այնուամենայնիվ, հրամանների հաջորդականության մեջ մեկ նիշանի սխալը հանգեցրեց հրամանի կատարմանը և տիեզերանավի հետագա կորստին[8]։

Հետագա հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվպատորիայում տեղի ունեցած միջադեպից հետո անմիջապես հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե ով է մեղավոր ձախողման համար։ Մեղավորի գտնելուց հետո, կարգապահական պատասխանատվությունը հետաձգվեց մինչև Ֆոբոս-2 առաքելության ավարտը։ Պատժիչ միջոցառումների այս հետաձգումը հորդորել է ՏՀԻ-ի տնօրեն Ռոալդ Սագդեևը։ Նա մեջբերեց Ստալինի օրոք գաղտնի ծառայության նախկին պետ Լավրենտի Բերիային, որն ասել էր. Հետաքննությունն ավարտվեց Եվպատորիայում ցամաքային հսկողության կայանի հրամանատարի պաշտոնանկությամբ և համակարգչային համակարգի վատ նախագծմամբ[9]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը իր աշխատանքի ընթացքում դիտել է Արեգակը ռենտգենյան և ծայրահեղ ուլտրամանուշակագույն սպեկտրերում[10]։

Օգոստոսի 27-ին կայանը գրանցել է արևային բռնկում[10]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբոս-1-ը կորսվեց նախքան իր հիմնական գիտական նպատակներին հասնելը, և թեև Ֆոբոս ծրագիրը որպես ամբողջություն կարելի է համարել ձախողված, զոնդերը Մարսի և Ֆոբոսի վերաբերյալ նախկինում անհայտ տեղեկություններ հայտնաբերեցին իրենց երկար ուղեծրային թռիչքների ընթացքում։ 1988-ին Մարսի և նրա արբանյակների մասին ավելի քիչ էր հայտնի, քան ավելի հեռավոր գազային հսկաների մասին[11]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Phobos 1». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  2. Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջ 251. ISBN 9780387463438.
  3. 3,0 3,1 3,2 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջ 246. ISBN 9780387463438.
  4. Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration. Chichester, UK: Praxis Publishing. էջեր 246–248. ISBN 978-0-387-46343-8.
  5. Wesley, Huntress; Marov, Mikhail (2011). Soviet Robots in the Solar System. Chichester, UK: Praxis Publishing. էջ 368. ISBN 978-1-4419-7897-4.
  6. «Phobos-1 Revival Attempts Abandoned». Aviation Week and Space Technology. Penton Media. 129 (19). 1988 թ․ նոյեմբերի 7. – via ProQuest (subscription required)
  7. Huntress, Wesley; Marov, Mikhail (2011). Soviet Robots in the Solar System. Chichester, UK: Praxis Publishing. էջ 380. ISBN 978-1-4419-7897-4.
  8. 8,0 8,1 WALDROP, M. M. (1989 թ․ սեպտեմբերի 8). «Phobos at Mars: A Dramatic View—and Then Failure». Science. 245 (4922): 1044–1045. doi:10.1126/science.245.4922.1044. PMID 17838799. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  9. Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration. Chichester, UK: Praxis Publishing. էջեր 251–252. ISBN 978-0-387-46343-8.
  10. 10,0 10,1 Valníček, B; Peřestý, R; Zhitnik, I (January–February 1991). «Results of the solar x-ray image study onboard the Phobos 1 space probe (the TEREK experiment)». Planetary and Space Science. 39 (1–2): 7–11. Bibcode:1991P&SS...39....7V. doi:10.1016/0032-0633(91)90119-U.
  11. Zelenyi, L M; Zakharov, A V; Polishuk, G M; Martynov, M B (February 2010). «Project of the Mission to Phobos». Solar System Research. 44 (1): 15. Bibcode:2010SoSyR..44...15Z. doi:10.1134/S003809461001003X. S2CID 120712230.